Էլիգուդերզ[1] (պարս.՝ الیگودرز), քաղաք Իրանի հարավում՝Լոռեսթան նահանգում։ Էլիգուդերզ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով նահանգի հինգերորդ քաղաքը[2]։

Էլիգուդերզ
ՏեսակԻրանի քաղաք
Երկիր Իրան
ՎարչատարածքCentral District?
ԲԾՄ1982 մետր
Մասն էԱլիգուդարզի գավառ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Քաղաքը գտնվում է Լոռեսթանի արևելյան մասում՝ կենտրոնական Զագրոսի լեռնային տեղանքում, ծովի մակարդակից 1982 մետր բարձրության վրա[3], Խորամաբադից՝ նահանգի վարչական կենտրոնից, 120 կմ արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 290 կմ հարավ-արևմուտք։ Կլիման բարեխառն է՝ տարվա ընթացքում շատ են ցուրտ օրերը (մինչև 120), ինչը հատուկ է առաջին հերթին բարձրլեռնային դիրք ունեցող քաղաքներին։ Տարեկան միջին ջերմաստիճանը +13 °C է։ Տեղումների միջին քանակը 270 մմ է[4]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը՝ 89 268 մարդ (2016)[5][2], ազգային կազմում գերակշռում են բախտիարները, լոռերը և պարսիկները, դավանականում՝ շիա մուսուլմանները։

Բնակչության թվաքանակը
19861991199620062012
53 84358 64869 44778 69084 355[6]

Տեսարժան վայրեր խմբագրել

Էլիգուդերզի արևմուտքում գտնվում է լեռնաշղթան, որի բարձունքներից մեկը (Օշտորնան Կուխը)[7], ունի ծովի մակարդակից 4000 մետր բարձրություն և ծածկված է սառցադաշտով։ Սառցադաշտի հալված ջրերը մի շարք լճեր են սնուցում, որոնք գտնվում են լեռնաշղթայի լանջերին։ Դրանցից ամենամեծը Գահար լիճն է[8] (կամ Գոլ Գահար), 1,5 կմ երկարությամբ և 600 մետր միջին լայնությամբ։ Քաղաքի շրջակայքում է գտնվում նաև Տամանդար լեռը[9] (3250 մ)՝ տարածաշրջանի ամենախոշոր որսահանդակներից մեկի հետ։

Բնիկներ խմբագրել

  • Մեհդի Կարուբի՝ իրանցի պետական գործիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
  2. 2,0 2,1 World Gazetteer Արխիվացված 2013-02-09 archive.today Արխիվացված 2013-02-09 archive.today (անգլ.)
  3. Физико-географические данные (անգլ.)
  4. Официальный сайт города Արխիվացված 2012-01-19 Wayback Machine (պարս.)
  5. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  6. предполагаемое
  7. Oshtoran kooh Mountain (անգլ.)
  8. Gahar Lake (անգլ.)
  9. Tamandar Mountain (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիգուդերզ» հոդվածին։