Բախտիարներ

Իրանի հնագույն բնակիչների ցեղերի խումբ

Բախտիարներ (պարս.՝ بختیاری), ցեղերի խումբ հարավ–արևմտյան Իրանում։ Համարվում են Իրանի հնագույն բնակիչները։

Քոչվոր բախտիարների ընտանիք

Բնակվում են հիմնականում Լուրիստանում, ընդհանուր թիվը մոտ 1 միլիոն է (2001)[1]։ Լեզուն պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան ճյուղին։ Բախտիարները շիա դավանանքի մուսուլմաններ են։ Նրանց մոտ պահպանվել են տոհմատիրական հարաբերությունների մնացորդներ։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bakhtyari (people)». ethnologue.

Գրականություն խմբագրել

  • Трубецкой В․ В․, Бахтиары, М․, 1966․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 240  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բախտիարներ» հոդվածին։