Էլիաս Հաուա Միլանո

Էլիաս Հոսե Հաուա Միլանո (իսպ.՝ Elías José Jaua Milanoդեկտեմբերի 17, 1969(1969-12-17), Caucagua, Miranda, Վենեսուելա[1]), Վենեսուելայի պետական գործիչ, սոցիոլոգ և, նախկինում՝ համալսարանի պրոֆեսոր։ Լիբանանից գաղթածների որդի։ 2000 թվականին եղել է Ազգային օրենսդիր ժողովի պատգամավոր, 2000-2001 թվականներին եղել է նախագահին կից քարտուղարության անդամ։ Էլիասի թեկնածությունը Արգենտինայում դեսպանի պաշտոնում առաջադրվել է 2002 թվականին, սակայն չի հաստատվել Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից, քանի որ Էլիաս Հաուան կապեր է ունեցել ձախ շարժումների, մասնավորապես, Կարապինտադասի հետ։ 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2012 թվականը եղել է փոխնախագահ Ուգո Չավեսի վարչակազմում։

Էլիաս Հաուա Միլանո
Elias Jaua, December 2011.jpg
 
Կուսակցություն՝ Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն և Հինգերորդ հանրապետության շարժում (2007)
Կրթություն՝ Վենեսուելայի կենտրոնական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, սոցիոլոգ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1969(1969-12-17) (51 տարեկան)
Ծննդավայր Caucagua, Miranda, Վենեսուելա[1]
Քաղաքացիություն Flag of Venezuela.svg Վենեսուելա

2012 թվականի դեկտեմբերին մտադիր էր առաջադրվել Միրանդա նահանգի նահանգապետի պաշտոնում։ Այդ կապակցությամբ նախագահ Չավեսը երկրի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունը[2]։ Նահանգապետի ընտրություններում Հաուա Միլանոն պարտվել է, իսկ 2013 թվականի հունվարի 17-ին դարձել արտաքին գործերի նախարար։

Էլիաս Հաուան ընդգրկվել է Կանադայի (2017 թվականի սեպտեմբերի)[3], Պանամայի (2018 թվականի մարտի)[4], Եվրոպական միության (2018 թվականի հունիսի)[5], Շվեյցարիայի (2018 թվականի հուլիսի) [6] և ԱՄՆ-ի (2018 թվականի հուլիսի) պատժամիջոցների ցանկում[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://elias.psuv.org.ve/elias/#.WDhpVtThDRZ
  2. Hugo Chávez nombra vicepresidente del Gobierno al canciller Nicolás Maduro
  3. «Venezuela sanctions»։ Министерство международных дел Канады (անգլերեն)։ 2017-09-22։ Վերցված է 2018-10-20 
  4. «Estos son los 55 "rojitos" que Panamá puso en la mira por fondos dudosos | El Cooperante»։ El Cooperante (իսպաներեն)։ 2018-03-29։ Վերցված է 2018-10-20 
  5. «European Union hits 11 more Venezuelans with sanctions»։ The Miami Herald (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  6. «Sanctions suisses contre la vice-présidente du Venezuela»։ SRG_SSR#swissinfo.ch (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-10-20 
  7. «Specially Designated Nationals List Update»։ Управление по контролю за иностранными активами США։ 26 July 2017։ Վերցված է 27 July 2017 

Արտաքին հղումներԽմբագրել