Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն
Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն (իսպ.՝ Partido Socialista Unido de Venezuela, PSUV), ձախակողմյան քաղաքական կուսակցություն, որը կազմավորվել է 2007 թվականի մարտի 24-ին Հինգերորդ հանրապետության շարժման և մի շարք փոքր ձախ կազմակերպությունների հիման վրա՝ Բոլիվարական հեղափոխությունից հետո։ Կուսակցության ղեկավարն Ուգո Չավեսն էր մինչև մահը։ Ներկայցումս Միասնական սոցիալիստական կուսակցությունը Արևմտյան կիսագնդի ամենախոշոր ձախ շարժումն է․ ունի 7մլն անդամ[2]։
Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն իսպ.՝ Partido Socialista Unido de Venezuela | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Նիկոլաս Մադուրո |
Հիմնադիր | Ուգո Չավես |
Հիմնադրված | մարտի 24, 2007[1] |
Գաղափարախոսություն | socialism of the 21st century?, մարքսիզմ, հակակապիտալիզմ, Հակաիմպերիալիզմ, բոլիվարիզմ, Chavismo?, ձախ ազգայնականություն և left-wing populism? |
Քաղաքական հայացք | ձախ ուժեր |
Շտաբ | Կարակաս, Վենեսուելա |
Միջազգային պատկանելություն | Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի քաղաքական կուսակցությունների մշտական համաժողով |
Կայք | psuv.org.ve |
![]() |
2015 թվականի դեկտեմբերի 6-ի վերջին խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց ընդդիմությունից և խորհրդարանում 167 տեղից ստացավ 55 տեղ[3]։
Նահանգապետների ընտրություններում կուսակցությունը հաղթեց 23-ից 20 պրովինցիաներում։ Ընդդիմությունը հաղթեց միայն 3 մարզերում՝ Ամասոնասում, Լարայում և Միրանդայում։
ՊատմությունԽմբագրել
Բոլիվարական հեղափոխության կոալիցիայում ներգրավված անորոշ կուսակցությունների մեծ մասի միավորման գործընթացը նախաձեռնեց Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, երբ 2006 թվականին հաղթեց նախագահական ընտրություններում[4]։ Գործընթացը վարում էր Չավեսի կուսակցությունը՝ Հինգերորդ հանրապետության շարժումը։ Նրանց սատարում էին մի շարք փոքր կուսակցություններ, ինչպիսիք էին Ժողովրդական ընտրողական շարժումը, Վենեսուելայի ժողովրդի միությունը, Տուպամարո հեղափոխական շարժումը, Սոցիալիստական լիգան և այլն[5], որոնք բոլորը միասին 2006 թվականին Չավեսի ստացած ձայներին ավելացրին ևս 45.99%[6]։ Այլ բոլիվարական կուսակցություններ, ինչպիսիք են Վենեսուելայի կոմունիստական կուսակցությունը[7], Հայրենիք բոլորի համարը[8] և Հանուն սոցիալ-դեմոկրատիայինը[9], որոնք այդ ընտրություններին ստացան ձայների 14.60%-ը, մերժեցին կուսակցությանը միանալու առաջարկը։
Կուսակցության ղեկավարներԽմբագրել
- Ուգո Չավես (2007֊2013)
- Նիկոլաս Մադուրո (2013 թվականից)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.radiomundial.com.ve/article/hace-9-a%C3%B1os-nace-el-partido-socialista-unido-de-venezuela
- ↑ PSUV sobrepasó los 7 millones de inscritos en sus filas | Partido Socialista Unido de Venezuela
- ↑ «Venezuela Opposition Won Majority of National Assembly Seats»։ Bloomberg։ դեկտեմբերի 7, 2015։ Վերցված է դեկտեմբերի 7, 2015
- ↑ Greg Morsbach (December 19, 2006)։ «Venezuela head seeks party merger»։ bbc։ Վերցված է October 16, 2013
- ↑ «Home - Grupo Milenio»։ Milenio։ Վերցված է ապրիլի 27, 2016
- ↑ «Presidential Election December 3, 2006» (Spanish)։ National Electoral Council of Venezuela։ Վերցված է October 16, 2013
- ↑ http://www.tribuna-popular.org/index.php?option=com_content&task=view&id=698&Itemid=1 Archived 28 September 2007 at the Wayback Machine.
- ↑ (Իսպաներեն) El Universal, 5 March 2007, José Albornoz: El PPT no se disolverá
- ↑ https://web.archive.org/web/20090211012425/http://www.diarioeltiempo.com.ve/secciones/secciones.php?num=97234&codigo=nnac&llve=dos։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 11, 2009-ին։ Վերցված է փետրվարի 20, 2016
Արտաքին հղումներԽմբագրել
- PSUV
- News about the United Socialist Party of Venezuela and Hugo Chavez Archived 2009-11-29 at the Wayback Machine.