Էլեա (քաղաք)
Էլեա (հին հունարեն՝ Έλέα, Վելիա, լատ.՝ Velia), հնագույն քաղաք, հունական գաղութ Լուկանիայում, Տիրենյան ծովի ափին, Պեստումից ընդամենը 25 կմ դեպի հարավ-արևելք։ Էլեայի ավերակները այժմ գտնվում են Աշեա քաղաքի սահմաններում (Կամպանիա, 90կմ Նեապոլից դեպի հարավ)։ Նրանք վատ չեն պահպանվել և համարվում են Համաշխարհային ժառանգության մաս[1]։
Էլեա | |
---|---|
![]() | |
Տեսակ | պոլիս և Ancient Greek archaeological site? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Աշեա |
Ձևավորում | մոտ մ. թ. ա. 538 |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Էլեան հիմնադրվել է մոտ մ.թ.ա 535 թվականին Փոքր Ասիայի փոկեացիների կողմից, որոնք լքել են հայրենիքը Կյուրոսի հրամանատար Հարփագուսի կողմից Փոքր Ասիայի ափի հունական քաղաքների նվաճումից հետո։ Հերոդոտոսի համաձայն՝ առաջին վերաբնակիչները գաղթել են Քիոս կղզի, հետո Կիրն, որտեղ հիմնել են Ալերիա քաղաքը և բնակվել հինգ տարի, ապա կարթագենացիների և էտրուսկների կողմից տեղահանված, արմատացել են Տիրենյան ծովի իտալական ափին Էնոտրիա անվանվող երկրում։ Նրանք այնտեղ վտարելով բնիկներին դեպի թերակղզու խորքերը բնակվեցին ափին։ Ի սկզբանե քաղաքը կոչվում եր Հիլեա, իսկ հետո Էլեա։ Քաղաքը հայտնի է իր փիլիսոփաներով՝ էլեական փիլիսոփայական դպրոցի հիմնադիր Պարմենիդեսով (Էլեական փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը) և Զենոնով։ Ծնունդով Էլեացի եղել է նաև սոփեստ փիլիսոփա հռետորաբան Ալքիդամանտը։ 275 թվականին Էլեան դարձել է Հռոմի դաշնակից, իսկ մ.թ.ա 90 թվականին ի վերջո հնազանդվեց հռոմեացիներին։ Միջին դարերում լքվել է բնակչության կողմից սարակինոսների անդադար արշավանքների պատճառով[2]։
ԳրականությունԽմբագրել
- Колесников М. А. Греческая колонизация Средиземноморья (опыт анализа миграционного механизма). — Киев, 2003.
- Козловская В. И. 2003: Элея — западнофокейский полис и эмпорий эпохи Архаики // Tabularium. Труды по антиковедению и медиевистике. Т. 1. / В. В. Дементьева (отв. ред.). М., 3-8.
- Обнорский Н. П. (1890–1907)։ «Элея»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ public domain: Ashby Thomas (1911)։ «Velia»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica 27 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 978 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ Frederick Ahl (trans.), ed. (2007)։ Virgil's Aeneid։ Oxford UP։ էջեր 139–40։ ISBN 978-0-19-923195-9