Մարինե Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մարինե Աբրահամի Աբրահամյան (նոյեմբերի 25, 1951[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)[2]։
Մարինե Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1951[1] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Մոսկվայի կոնսերվատորիա (1975) |
Պարգևներ |
Կրթություն խմբագրել
Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, 1975 թվականին՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։
Ստեղծագործական գործունեությունը խմբագրել
1975 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ Կատարումներով հանդես է եկել «Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտրանի», «Նվիրումներ» համերգաշարերին, Էլդա Գրինի 85-ամյակին, Շառլ Ազնավուրի 90-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված համերգային երեկոներին, իսպանական, ֆրանսիական, գերմանական և հայ դաշնամուրային երաժշտությանը նվիրված թեմատիկ համերգներին և Հայոց ցեղասպանությանը (1915) նվիրված համերգներին։ 2012 թվականին մասնակցել է Մոսկվայում և Մինսկում կայացած Յ. Ֆլիերի 100-ամյակին նվիրված փառատոնին[3]։
Մանկավարժական գործունեությունը խմբագրել
1989 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականից պրոֆեսոր է։
Սկավառակագրություն խմբագրել
Թողարկել է 5 ձայնասկավառակ և մեկ տեսասկավառակ։ Նկարահանել է շուրջ 17 տեսահոլովակ։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)
- Միջազգային մրցույթների դափնեկիր (1974, Չեխիա, 1979, Իսպանիա)։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
Հոգեբան Էլդա Գրինի դուստրն է, դերասանուհի Աննա Էլբակյանի քույրը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=420
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Մարինե Աբրահամյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-30-ին։ Վերցված է 2017-03-10