Էթիունի
Էթիունի (Etiuni, Etio), երկիր Կուր և Արաքս գետերի արանքում, պատմական Այրարատ նահանգի տեղում, որում Երկաթի դարում գոյություն է ունեցել համանուն ցեղային միություն կամ թագավորություն։ Վկայված է Էթիունի ձևով Վանի թագավորության աղբյուրներում, հետևաբար էլ ցեղախումբն էլ կոչվել է էթիունի (էթիունցիներ)։ Ասորեստանյան աղբյուրներում այն վկայված է Էթինի ձևով, իսկ հետագա դարերում (Աքեմենյան տերության արձանագրություններում) հիշատակվում են արմինացի ժողովրդի մի ստվար հատվածը կազմող «Ալարոդներ» ցեղանվամբ։
Ինքնություն
խմբագրելԷթիունական գրավոր աղբյուրների բացակայության պատճառով նրանց լեզվական ինքնությունը վերականգնվում է ուրարտական սեպագրերում վկայված անվանումների հիման վրա։
Հայկական ստուգաբանություններ են առաջարկվել մի շարք էթիունիական անձանունների, տեղանունների, ցեղանունների և կրոնական անունների համար[1][2][3][4]։ Մեկ վարկածի համաձայն՝ Էթիունիի անունը կապված է հայ էթնոնիմի ծագման հետ և Էթիունիի ժողովուրդը եղել է հայախոս[5]։
Դիակոնովը նրանց ազգակից էր համարում ուրարտացիներին և հուրիներին[6]։
Անուններ
խմբագրելԱղբյուրներում հիշատակվում են էթիունիական մի շարք ցեղանուններ և տեղանուններ, որոնցից մի քանիսը կապվում են հետագայում հիշատակվող հայկական անունների հետ․ Վիտերուխի, Լուշա, Կաթարզա, Աբիլիանիխի (Աբեղյանք), Աբունի (Հավնունիք), Երկուախի (երկու, ենթադրաբար ակնարկվում են Արարատ լեռան երկու գագաթները), Իլդարունիա (Հրազդան գետ), Իշտելուանի (Աստեղանի), Ուելիկունի (Գեղարքունիք)[2][4]։
Պահպանվել են նաև մի քանի անձնանուններ․ Դիուշինի(նի) (Դիուծինի/Տիուծինի), Մուրինի(նի), Մուրինու(նի), Նիդի(նի), Կապուրի(նի), Ծինալիբի(նի), Ուերդաի(նի)[2]։ Դիուծինին որպես ամբողջ Էթիունիի թագավոր հիշատակվող միակ անձի անունն է։ Այս անունն հավանաբար ունի հնդեվրոպական ծագում և կրում է «աստծուց ծնված» իմաստը[2]։
Պատմություն
խմբագրելԷթիունին բազմիցս պատերազմել է Վանի թագավորության հետ։ Մոտավորապես մ․թ․ա․ 785 թվականին Վանի թագավոր Արգիշտի Ա-ը գրավել է Էթիունի երկիրը՝ հայտարարելով, որ նա Խալդիի օգնությամբ զավթել է Էթիունին, ինչպես նաև Կիխունի քաղաքի երկիրը և Ալիշտու քաղաքը՝ գերեվարելով բազմաթիվ կանանց ու տղամարդկանց[7]։
Հնագիտություն
խմբագրելՀնագետները կապում են Էթիունին Լճաշեն-մեծամորյան և Թռեղք-վանաձորյան մշակույթների մ․թ․ա․ II հազարամյակի գերեզմանային հուշարձանների հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Armen Petrosyan. "Indo-European *wel- in Armenian mythology." Journal of Indo-European studies. 2016, 1-2, pp. 129-146"
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Էթիունին հայոց օրրան. Գիտական հոդվածների ժողովածու, նվիրված Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին. Երևան 2018, էջ 299-330։. Etiuni - cradle of Armenians. Արմեն Պետրոսյան
- ↑ Hrach Martirosyan. "Origins and historical development of the Armenian language." pp. 8, 18.
- ↑ 4,0 4,1 Պետրոսյան, Սարգիս (2019). «Լույսի պաշտամունքի էթիունյան վայրերը». ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ. ISSN 1829-4316.
- ↑ Armen Petrosyan (2007). "Towards the Origins of the Armenian People: The Problem of Identification of the Proto-Armenians: A Critical Review (in English)". Journal for the Society of Armenian Studies.
- ↑ Дьяконов, И. М. (1968). Предыстория армянского народа. Ереван: Издательство АН Армянской ССР. OCLC 2978184.
- ↑ Меликишвили, Г. А. (1960). Урартские клинообразные надписи. Москва: Издательство Издательство Академии Наук ССС. էջ 216. OCLC 863401793.
{{cite book}}
: More than one of|at=
and|page=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- [1] Արխիվացված 2014-09-14 Wayback Machine- Պեղումները Արարատյան դաշտում
Աղբյուրներ
խմբագրել- [2] - Հայ ժողովրդի պատմություն