Լճաշեն-մեծամորյան մշակույթ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լճաշեն (այլ կիրառումներ)

Լճաշեն-Մեծամորյան(անգ․ Lchashen-Metsamor) մշակույթը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի (1500 - 700 մ․թ․ա․) հնագիտական մշակույթ է Հարավային Կովկասում, որը հիմնականում տարածված է եղել ներկայիս Հայաստանի և նրան հարակից տարածքներում[1]։ Լճաշենյան խեցեղեն հայտնաբերվել է նաև Թուրքիայի Ագրի շրջանում նաև Վրաստանի հարավում[2]։

Լճաշեն-Մեծամոր
Այլ անվանումներԼճաշեն-Ծիթելգորի, հնացած անուն. Կենտրոնական Անդրկովկասյան մշակույթ
ԴարաշրջանՈւշ բրոնզե դար, վաղ երկաթի դար
Ժամանակակից երկիրՀայաստան, Վրաստան, Թուրքիա
Բաշխման տարածքՀայաստան
Հիմնական հուշարձաններՄեծամորի ամրոց
ԷթնիկությունԷթիունի
Անվանված էLchashen site? և Մեծամորի ամրոց
Նախորդ մշակույթԹռեղքյան մշակույթ
Հաջորդ մշակույթՈւրարտու
Սկիզբ1500 մթա
Ավարտ700 մթա

Նկարագրություն խմբագրել

Մշակույթի առանձնահատկություններից են ակոսավոր (grooved) խեցեղենի։ Բրոնզե դարի վերջում կիկլոպյան ամրոցների լայն տարածումը[3]։ Տեղի է ունենում բնակչության աճ, ուրբանիզացիա։ Հայաստանի տարածքում հայտնվում են քաղաքներ։ Աճում է բրոնզե իրերի քանակը։ Ինչպիսին օրինակ բրոնզե գոտիները[4]։ Լճաշենում կատարված պեղումների արդյունքում գտնվել է լիովին պահպանված քառանիվ կառք։

Դասակարգում խմբագրել

Հնագետները բաժանել են Լճաշեն-մեծամորյան մշակույթը հինգ հիմնական փուլերի։ [5]

Ուշ բրոնզե դար - ԼՄ 1,2,3

Վաղ երկաթե դար - ԼՄ 4,5

Նաև առանձնացվել է վեցերորդ փուլը որը առաջանում է ուրարտական մշակույթի և տեղականի սինթեզի։

Ինքնությունը խմբագրել

Լճաշեն մեծամորյան մշակույթը հնագետները կապում են ուրարտական սեպագրերում վկայված Էթիունի ցեղային միության հետ։ Կա հիմնավոր կարծիք, որ Էթիունին եղել է հայերի բնօրրանը[6]։

Ավարտը խմբագրել

Մշակույթի ավարտը սկսվում է մ․թ․ա 8-րդ դարից երբ Արգիշտին իր բանակով անցնում է Արաքս գետը։ Ուրարտական մշակույթի հայտնվելով առաջանում է սինկրետիկ Լճաշեն-Մեծամոր VI շերտը։

Պալեոգենետիկա խմբագրել

Դամգաարդի (2018) հոդվածում, որը նվիրված էր Եվրասիայի տափաստանների հին բնակիչների գենետիկ ուսումնասիրությանը տպագրվել է Լճաշենի թաղումներից երկու անձնավորության հին ԴՆԹ-ն։ Տվյալները այսպիսին են[7][8]։

Լճաշեն հնավայրից պալեոԴՆԹ
Id, տարիք Y ԴՆԹ ՄիտոԴՆԹ
DA31, ~ 1250 մթա I2a2b-L596 HV0a
DA35, ~ 1309 մթա - J1b1a

Լազարիդիս 2022 հոդվածում տպագրվել է մեծ քանակությամբ հին ԴՆԹ-ի նմուշներ Լճաշենյան տիպի հնավայրերից։ Նրանց մոտ տարածված է եղե; R1b-Z2103 և I2-Y16419 հայրական քրոմոսոմները[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Steadman, Sharon R.; McMahon, Gregory (2011 թ․ սեպտեմբերի 15). The Oxford Handbook of Ancient Anatolia: (10,000-323 BCE) (անգլերեն). OUP USA. ISBN 978-0-19-537614-2.
  2. Sagona (1956–2017), Antonio. «Sagona, A. Remarks on the Iron Age of Eastern Anatolia». Çilingiroğlu, A. and Sagona, A. (eds), Anatolian Iron Ages 7.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. T Smith, Adam. «Late Bronze/Early Iron Age Fortresses of the Ararat and Shirak Plains, Armenia: Typological Gonsiderations».
  4. Լճաշեն-Մեծամորյան մշակույթի բրոնզե գոտիները նույն ժամանակաշրջանի քանդակներում Արխիվացված 2017-11-01 Wayback Machine, Սոնա Մանուկյան
  5. Avetisyan, Pavel. «The pottery traditions of the Armenian Middle to Late Bronze Age 'transition'in the context of Bronze and Iron Age periodization». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Petrosyan, Armen. «Էթիունին հայոց օրրան. Գիտական հոդվածների ժողովածու, նվիրված Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին. Երևան 2018, էջ 299-330։. Etiuni - cradle of Armenians». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Damgaard, Peter de Barros; Marchi, Nina; Rasmussen, Simon; Peyrot, Michaël; Renaud, Gabriel; Korneliussen, Thorfinn; Moreno-Mayar, J. Víctor; Pedersen, Mikkel Winther; Goldberg, Amy (2018-05). «137 ancient human genomes from across the Eurasian steppes». Nature (անգլերեն). 557 (7705): 369–374. doi:10.1038/s41586-018-0094-2. ISSN 1476-4687.
  8. root. «Ancient Y-DNA and mtDNA». Indo-European.eu (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Lazaridis, Iosif; Alpaslan-Roodenberg, Songül; Acar, Ayşe; Açıkkol, Ayşen; Agelarakis, Anagnostis; Aghikyan, Levon; Akyüz, Uğur; Andreeva, Desislava; Andrijašević, Gojko (2022 թ․ օգոստոսի 26). «The genetic history of the Southern Arc: A bridge between West Asia and Europe». Science (անգլերեն). 377 (6609). doi:10.1126/science.abm4247. ISSN 0036-8075. PMC 10064553. PMID 36007055.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)