Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբեղենք (այլ կիրառումներ)

Աբեղյանք (գրաբ.՝ Աբեղեանք, Աբելյանք, Աբելունք Մյուս, Աբեղանք, Աբեղենք, Աբեղենք Մյուս, Աբեղունիք), Մեծ Հայքի Այրարատ նահանգի 3-րդ գավառը։ Ուրարտական Սարդուրի Բ թագավորի արձանագրության մեջ հիշատակվում է Աբիլիանիխի (Abilianihi) ձևով։ Տեղադրվում է Երասխ (Արաքս) գետի ձախ ափին՝ Մեծրաց լեռների միջև, Մժնկերտ գյուղի շրջանում։ Աբեղյանք գավառին ժառանգաբար տիրում էին Աբեղյանների նախարարական տոհմը։ Գավառի մոտավոր տարածությունն էր՝ 1000 քառ. կմ, կենտրոնն էր Մժնկերտ բերդաքաղաքը, այստեղից էլ՝ Աբեղյանքի նաև Մժնկերտ անվանումը[1][2]։

Աբեղյանք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էԱյրարատ
ՎարչկենտրոնՄժնկերտ
Խոշորագույն քաղաքՄժնկերտ
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Տարածք1000 քառ. կմ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 24