Էզ
Էզ (ֆր.՝ Èze, օքս.՝ Esa), համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում, Պրովանս Ալպեր Լազուր ափ տարածաշրջան, Ծովափնյա Ալպեր գավառ, Նիցցա շրջան, Բոսոլեյ կանտոն[3]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքի վարչական կազմի մեջ է եղել Վիլֆրանշ-սյուր-Մեր կանտոնը։
ֆր.՝ Èze | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Մակերես | 9,47 կմ² | ||
ԲԾՄ | 424 մետր | ||
Բնակչություն | ▲2256 մարդ (հունվարի 1, 2019)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 06360[2] | ||
Պաշտոնական կայք | ville-eze.fr(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Համայնքը գտնվում է Նիցցայից 12 կմ արևելք։ Բնակչությունը՝ մոտավորապես 3 հազար բնակիչ (2006)։ Լազուր ափի առողջարանային վայրերից մեկն է։ Համայնքի տարածք՝ 9,47 կմ², բնակչությունը՝ 2932 մարդ[4][5] միտման նվազեցմամբ՝ 2535 մարդ[6] (2012), բնակչության խտությունը՝ 267,7 մարդ/կմ²։
ՏեղանունԽմբագրել
Տեսություններից մեկի համաձայն, իր անունն Էզը ստացել է հնագույն եգիպտական Իսիդա աստվածուհու անունից։
ՊատմությունԽմբագրել
Բնակեցման առաջին հետքերը Էզ տարածաշրջանում տեղի է ունեցել մ․ թ․ ա․ 20-21 դարերում։ Ավելի ուշ այս տարածաշրջանը պատկանել է հռոմեացիներին և մավրերին (մոտ 80 տարի, 973 թվականին նրանց արտաքսել է Գիյոմ I Պրովանսկը)։
1383 թվականին Էզն անցավ Սավոյի դինաստիայի տիրակալության տակ, որն ամրապնդում էր քաղաքը, կառուցելով պաշտպանական ամրոցներ, կապված է Էզին մոտ Նիցցա խոշոր քաղաքին։
Հաջորդ հարյուրամյակին Էզը մի քանի անգամ ենթարկվել է ցնցումների՝ 16-րդ դարի կեսերին ֆրանսիացիների տիրապետությունից անցել է թուրքերին, 1706 թվականին Լուի Արև արքան լիակատար ոչնչացրել է պաշտպանական պատը, իսպանական ժառանգության համար պատերազմում քաղաքը շրջապատված էր, և միայն 1860 թվականին Էզը պաշտոնապես դարձավ Ֆրանսիայի մաս քաղաքի բնակիչների միաձայն որոշմամբ։
ԲնակչությունԽմբագրել
Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է՝ 2550 մարդ[7], իսկ 2012 թվականին՝ 2535 մարդ[6]։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
1494 | 1792 | 1860 | 2063 | 2446 | 2509 | 2932 | 2550 | 2535 |
Բնակչության քանակի շարժընթացը[4][8]՝՝

ԷկոնոմիկաԽմբագրել
2010 թվականից աշխատունակության տարիքի է 1730 մարդ (15-64 տարեկան), 1246-ը եղել են տնտեսապես ակտիվ, 484-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 72,0 %, 1999 թվականին՝ 65,6 %)։ 1246 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 1157 մարդ (607 տղամարդ և 550 կին), 89-ը մնացել են գործազուրկ (40 տղամարդ և 49 կին)։ 484 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 171-ը աշակերտներն են և ուսանողները, 149-ը թոշակառուները, իսկ մնացած 164-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[9][10]։ 2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակը 1157 էր, որտեղ ապրում էին 2429,0 մարդ։ Ընդ որում միջին թվով մեկ հարկատուի եկամուտը կազմում է 24 հազար 629 եվրո[11]։
ՏրանսպորտԽմբագրել
Մինչև Էզա կարելի է հասնել Նիսի և Մոնակոյի միջոցով՝ ավտոմեքենայով, ավտոբուսով, գնացքով և ուղղաթիռով[12]։
Տեսարժան վայրերԽմբագրել
- 14-րդ դարի Chapelle des Penitents-Blancs եկեղեցի (Սպիտակ եղբայրության ապաշխարհող մեղսագործների եկեղեցի)[13]
- 18-րդ դարի Notre Dame de l’Assomption եկեղեցի (Աստվածածնի վերափոխման եկեղեցի)[13]։
- Տարաշխարհիկ այգի (Jardin botanique d'Èze), կակտուսների մեծացմամբ մասնագիտացող[13]։
- Օծանելիքի գործարան Ֆրագոնար և Գալիմար Archived 2010-07-25 at the Wayback Machine.
- Նիցշեի՝ հետիոտնային արահետ, Էզը միացնող Էզ-սյուր-Մերի հետ։
ՊատկերասրահԽմբագրել
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Նիցշեն գրել է «Այսպես խոսեց Զրադաշտը» Էզում գտնվելու ժամանակ
- Էզի ամառանոցում Ստրոգանների դինաստիայի վերջին ներկայացուցիչը՝ Սերգեյ Ալեքսանդրովիչը, անցկացրեց իր կյանքի վերջին տարիները, ։
- Ուոլթ Դիսնեյը սիրում էր հանգստանալ Էզում։
- Ամենա հին շենքը քաղաքում՝ Chapelle de la Sainte Croix (Սուրբ Կրեստայի եկեղեցի) (կառուցվել է 1306-ին)։ Եկեղեցու ճարտարապետական ոճը վկայում է այն մասին, որ Էզը պատկանում է նաև Ջենովայի հանրապետությանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 6 августа 2015
- ↑ 4,0 4,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 19 августа 2015
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015
- ↑ 6,0 6,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015
- ↑ «Население коммуны Эз» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 19 августа 2015 года
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015 Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
- ↑ «Eze Office du Tourisme — Transports»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-18-ին։ Վերցված է 2017-11-02
- ↑ 13,0 13,1 13,2 «Эз (Eze) — это средневековая деревушка, нависающая, как орлиное гнездо, над полуостровом Сен-Жан-Кап-Ферра»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին։ Վերցված է 2017-11-02
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- «Էզ համայնքի քաղաքային վարչության պաշտոնական կայք» (ֆրանսերեն)։ Վերցված է 6 апреля 2016 года
- Բազային տեղեկություն Archived 2010-03-18 at the Wayback Machine. զբոսաշրջության համար (անգլ.) Проверено 10-06-2010
- Թռչուններ չուն Էզում. (ֆր.) Ստուգման ենթարկվել է 10-06-2010
- Панорама города 360° Archived 2010-03-18 at the Wayback Machine. թռչնի թռիչքի բարձրությունից
- Էզի մասին madeinfrance.ru կայքում (ռուս.) Ստուգման ենթարկվել է10-06-2010