Էդրիան Ուեյդվից (անգլ.՝ Adrianne Wadewitz, հունվարի 6, 1977(1977-01-06)[1][2], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[3][2] - ապրիլի 8, 2014(2014-04-08)[1][2], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][2]), ամերիկացի գրականագետ, 18-րդ դարի անգլիական գրականության մասնագետ, Վիքիպեդիայի հայտնի վիքիպեդիստ և մեկնաբան, ֆեմինիզմի և գենդերային խնդիրների ուսումնասիրող։ Կյանքի վերջին տարիներին նաև զբաղվել է ժայռամագլցմամբ, մահացել է՝ ընկնելով ժայռից և ստանալով գլխի վնասվածք։

Էդրիան Ուեյդվից
անգլ.՝ Adrianne Wadewitz
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1977(1977-01-06)[1][2]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ[3][2]
Մահացել էապրիլի 8, 2014(2014-04-08)[1][2] (37 տարեկան)
Մահվան վայրՓալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[3][2], North Platte High School?[2] և Ինդիանայի համալսարան[2][3]
Մասնագիտությունպրոֆեսոր և մտավորական
ԱշխատավայրՕքսիդենթալ քոլեջ[3][2] և Ինդիանայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններկանանց իրավունքների պաշտպան
 Adrianne Wadewitz Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

 
Ուեյդվիցի նկարը Editing Wikipedia բրոշյուրի շապիկին

Էդրիան Ուեյդվիցը ծնվել է 1977 թվականի հունվարի 6-ին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում և եղել է ընտանիքի միակ երեխան։ Հայրը՝ Նաթան Ռ․ Ուեյդվիցը (անգլ.՝ Nathan R. Wadewitz), եղել է լյութերական հովիվ, մայրը՝ Բեթի Մ․-ն (անգլ.՝ Betty M.), որը սկզբում աշխատում էր որպես հիվանդապահուհի, հետագայում դարձել է փաստաբան[4]։ 1995 թվականին ավարտել է North Platte High School-ը (Նորթ Պլատ, Նեբրասկա)[5]։ Ապա ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ սովորել է անգլերեն գրականություն և 1999 թվականին ստացել է անգլերենի բնագավառում գիտական աստիճան[6]։ 2011 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Ինդիանայի համալսարանում և ընդունվել է Արևմտյան քոլեջին կից Թվային ուսուցման և հետազոտությունների կենտրոնի (անգլ.՝ Center for Digital Learning and Research) հետդոկտորանտուրա։ Ընտրել է աշխատել «Mellon Digital Scholarship Postdoctoral Fellow» և «HASTAC scholar» կրթաթոշակային ծրագրերով[7]։

Գիտական աշխատանք խմբագրել

Կրթություն խմբագրել

Էդրիան Ուեյդվիցը Կոլումբիայի համալսարանում ստացել է մեծ պատվո դիպլոմ (magna cum laude), ապա՝ Ինդիանայի համալսարանում՝ անգլիական գրականության գծով մագիստրոսի փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ 18-րդ դարի գրականության բնագավառի լարցուցիչ մասնագիտացմամբ[8]։ Մագիստրոսի որակավորման աշխատանքի թեման (անգլ.՝ master's thesis) էր «Կասակածող Թոմասը․ կրոնական յուրացման անհաջողությունը Բանականության Դարում» (անգլ.՝ Doubting Thomas': The Failure of Religious Appropriation in The Age of Reason, 2003 год)[9], իսկ փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու ատենախոսության թեման (doctoral dissertation)՝  «Պահպանեք համակրանքը, ձեռքբերումները և երեխային. զգայունությունը, անհատականությունը և հասունացող ընթերցողը 1775-1815 թվականներին» (անգլ.՝ Spare the Sympathy, Spoil the Child:' Sensibility, Selfhood, and the Maturing Reader, 1775–1815)[10]։

Էդրիան Ուեյդվիցի ատենախոսությունում տեղ են գտել արխիվներում նրա աշխատանքի, մանկական գրականության և գենդերային խնդիրների հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, Ուեյդվիցը դիտարկել է լեզվական և բանավիճային ռազմավարությունների օգտագործումը, ինչպիսիք են Մարի Վոլսթոնքրաֆթի, Աննա Լետիցիա Բարբոյի, Շառլոտա Սմիթի, Մարիա Էջուորթի և այլ հեղինակների գրքերում երեխաների համար ներկառուցված պատմվածքները։ Նա պնդում է, որ այս գրքերի ընթերցման շնորհիվ երեխաների մոտ պահպանվում է «ինքնահամակրանքի» (անգլ.՝ sympathetic self) կերտումը, որը «կոլեկտիվային է, բարյացակամ և փոխաբերական»[11]։ Նա նաև պնդում է, որ սուբյեկտիվության տեսակները, որոնք նկատվում են 18-րդ դարի մանկական գրականության մեջ, չեն համապատասխանում «Լոկեանի գերիշխող մոդելին» (անգլ.՝ the dominant Lockean model

Թվային հումանիտար գիտություններ խմբագրել

2009 թվականին Ուեյդվիցը սկսել է առցանց տեղադրել The New England Primer-ը, իսկ 2012 թվականին ավարտել է, դրանից հետո այդ պատմական գիրքը ունի մշտական ազատ հասանելիություն[12]։ Բացի 18-րդ դարի մանկական գրականությունից, նրա հրապարակումների թեմաներն են եղել նաև պատմական ուսումնասիրության մեջ ոչ միանշանակ լինելը և Վիքիպեդիայի օգտագործումը ուսումնական դասարաններում[13]։

Վիքիպեդիան ուսումնական գործընթացում օգտագործելու վերաբերյալ աշխատություններում նա ապացուցել է, որ բացի ավանդական հետազոտական և գրելու հմտություններից, ուսանողները պետք է զարգացնեն տեղեկատվության մուլտիմեդիա աղբյուրների օգտագործման հմտությունները և բարձրացնեն տեխնոլոգիական գրագիտությունը։ Ընդգծվել է նաև տեղեկատվության աղբյուրներին ազատ հասանելիության անհրաժեշտությունը, փաստերի վրա հիմնված տեքստի և համոզիչ տեքստի միջև տարբերությունը, ուշադրություն է դարձվել իշխանության և լեգիտիմության խնդիրներին։ Նա նպաստել է վերապատրաստման դասընթացներին, որոնք ներառում են տեքստի համատեղ գրելը, գրելու հմտությունների զարգացումը «պրակտիկայի համայնքի» համատեքստում և գլոբալ ընթերցողական լսարանի հաշվարկով[13]։

Աշխատանք Վիքիպեդիայում և Վիքիպեդիայի համար խմբագրել

«Վիքիպեդիայի ազդեցությունը» (The Impact of Wikipedia)՝ Ուեյդվիցի տեսանյութը

2004 թվականին Էդրիան Ուեյդվիցը իր առաջին խմբագրումն է արել Վիքիպեդիայում[14], հետագայում սկսել է հոդվածներ ստեղծել կանանց՝ գրողների և գիտնականնների մասին․ նրա գրած հոդվածներից մի քանիսը Վիքիպեդիայում ստացել են ընտրյալ հոդվածի կարգավիճակ։ Առաջին մի քանի տարին Էդրիանը եղել է Վիքիպեդիայի անանուն խմբագիր և միայն հետագայում է բացահայտել իր իրական անունն ու գենդերային պատկանելությունը[15]։ Ընդհանուր առմամբ նա հասցրել է անել մոտ 50 000 խմբագրում։

Ուեյդվիցը ձգտում էր ավելի շատ կանանց ներգրավել Վիքիպեդիայի աշխատանքներում որպեսզի վերացվի դրանում առկա գենդերային անհավասարակշռությունը և նրա կողմից առաջ քաշվող «սիստեմատիկ տեղաշարժը»[16]։ Մասնավորապես նա ասում էր, որ «մեզ պետք են ավելի շատ կին-խմբագիրներ, ավելի շատ ֆեմինիստներ (ցանկացած գենդերի) և ավելի շատ կանանց վերաբերող բովանդակության վրա աշխատել ցանկացողներ։ Վիքիպեդիայում կա քիչ թե շատ ներկայանալի խումբ․ դա երեխաներ ունեցող «գունավոր» կանայք են»[17]։

Ուեյդվիցի ժողովրդականությունը մեծացել է, և նրան ավելի ու ավելի հաճախ են ընկալել որպես Վիքիպեդիայի հեղինակավոր մասնագետ, հատկապես հանրագիտարանի՝ գենդերային խնդիրների վերաբերյալ. նրա խոսքերը մեջ են բերել բազմաթիվ հայտնի կազմակերպություններ, այդ թվում՝ BBC[18]։

Նա նաև Wiki Education Foundation վարչության անդամ էր[18]։

Մահ խմբագրել

 
Արևմտյան քոլեջում Էդրիան Ուեյդվիցի հիշատակին թվային հարգանքի տուրք

2014 թվականի գարնանը Էդրիան Ուեյդվիցը Ջոշուա Թրի ազգային պարկում ընկել է ժայռից և ստացել գլխի ծանր վնասվածք, որից էլ մի շաբաթ անց 2014 թվականի ապրիլի 8-ին մահացել է[19][20]։ Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Սյու Գարդները Ուեյդիցի մահը համարել է «մեծ կորուստ» և ասել, որ Էդրիան Ուեյդվիցը Վիքիպեդիայի խմբագիրների շարքում եղել է նա, ով ամենամեծ ներդրումն է ունեցել կին-հեղինակների և պատմության մեջ կանանց մասին հոդվածներ գրելու մեջ[6]։

Մահախոսականներ են հրապարակվել The New York Times[6], Los Angeles Times[4], The Washington Post[21], The Sydney Morning Herald[22], Corriere della Sera[14] թերթերում և մի շարք այլ ԶԼՄ-ներում[23][24]։ The Sydney Morning Herald-ը նաև հրապարակել է Էդրիան Ուեյդվիցի կատարած վերջին բլոգային գրառումներից մեկը։ Ուեյդվիցը գրել է այն մասին, թե որքան դժվար է ուսանողներին սովորեցնել հաղթահարել դժվարությունները և ուրախանալ յուրաքանչյուր փոքրիկ հաջողությամբ նպատակին հասնելու ճանապարհին։ «Ի վերջո, ոչինչ այնքան չի օգնել ինձ, որքան կրկնվող անհաջողությունները»[25] — գրել է Ուեյդվիցը՝ ցանկանալով, որ իր ուսանողներն էլ հասկանան, որ անհաջողությունները ևս ուսուցման մի մասն են և նրանցում ամոթալի ոչինչ չկա։ «ABO» ամսագիրը, որտեղ Ուեյդվիցը աշխատել էր 2011-2012 թվականներին նրա հիշատակին է նվիրել ամսագրի 2014 թվականի մարտի համար[26][27]։

Մատենագրություն խմբագրել

  • With Pamela Gay-White. «Introduction: 'Performing the Didactic'». The Lion and the Unicorn 33.2 (2009): v-vii.
  • With Pamela Gay-White (eds.) The Lion and the Unicorn, special issue on didacticism in 18th-century children’s literature. 2009.[28]
  • Wadewitz, Adrianne (2011), 'Spare the Sympathy, Spoil the Child:' Sensibility, Selfhood, and the Maturing Reader, 1775–1815, Ann Arbor, MI: ProQuest Dissertations and Theses. Order Number 3466388. Indiana University. (Doctoral dissertation)
  • With Anne Ellen Geller and Jon Beasley-Murray. «Wiki-hacking: Opening up the Academy with Wikipedia», Hacking the Academy. In Tom Scheinfeldt and Daniel J. Cohen (eds.). Hacking the Academy: New Approaches to Scholarship and Teaching from Digital Humanities, Ann Arbor, MI: University of Michigan Press, 2013, Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին Արխիվացված է Ապրիլ 24, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  • With Mica Hilson. «A Doctor for Who(m)?: Queer Temporalities and the Sexualized Child», Bookbird: A Journal of International Children’s Literature 52.1 (January 2014): pp. 63–76[29] (Abstract)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.nytimes.com/2014/04/19/business/media/adrianne-wadewitz-37-wikipedia-editor-dies-after-rock-climbing-fall.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 http://www.legacy.com/obituaries/fortwayne/obituary.aspx?n=adrianne-wadewitz&pid=170755315
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.nytimes.com/2014/04/20/business/media/adrianne-wadewitz-37-wikipedia-editor-and-academic-dies.html
  4. 4,0 4,1 Elaine Woo (2014 թ․ ապրիլի 23). «Adrianne Wadewitz dies at 37; helped diversify Wikipedia». Los Angeles Times.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Wetzel, Diane (2014 թ․ ապրիլի 23). «North Platte grad, 37, Wikipedia editor, dies in climbing fall». Omaha World Herald. World-Herald News Service. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 Cohen, Noam (2014 թ․ ապրիլի 19). «Adrianne Wadewitz, 37, Wikipedia Editor, Dies After Rock Climbing Fall». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  7. Davidson, Cathy. «Remembering Adrianne Wadewitz: Scholar, Communicator, Teacher, Leader». HASTAC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Curriculum Vitae of Adrianne Wadewitz». Academia.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  9. Wadewitz, Adrianne. «'Doubting Thomas': The Failure of Religious Appropriation in The Age of Reason». Indiana University. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  10. Wadewitz, Adrianne (2011), 'Spare the Sympathy, Spoil the Child:' Sensibility, Selfhood, and the Maturing Reader, 1775–1815, Ann Arbor, MI: ProQuest Dissertations and Theses{{citation}}: CS1 սպաս․ url-status (link). Order Number 3466388. Indiana University.
  11. Wadewitz, Adrianne (2011), 'Spare the Sympathy, Spoil the Child:' Sensibility, Selfhood, and the Maturing Reader, 1775–1815, Ann Arbor, MI: ProQuest Dissertations and Theses, էջ vi{{citation}}: CS1 սպաս․ url-status (link). Order Number 3466388. Indiana University.
  12. New England Primer Արխիվացված 2014-04-21 archive.today exhibit and analysis, 2012. Retrieved April 21, 2014.
  13. 13,0 13,1 Selected Works of Adrianne Wadewitz, OxyScholar Digital Repository Արխիվացված 2018-02-26 Wayback Machine, Occidental College. Retrieved April 21, 2014.
  14. 14,0 14,1 Marta Serafini (2014 թ․ ապրիլի 21). «Addio ad Adrianne Wadewitz, paladina delle donne su Wikipedia». Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  15. Wholf, Tracy (2014 թ․ մայիսի 18). «'Wikipedian' editor took on website's gender gap». PBS NewsHour. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  16. Heffernan, Virginia (2014 թ․ դեկտեմբերի 27). «The Lives They Lived – Remembering some of those we lost this year». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. Mehrotra, Karishma (2014 թ․ մարտի 26). «Universities 're-write' Wikipedia to fill holes, include women». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  18. 18,0 18,1 Garrison, Lynsea (2014 թ․ ապրիլի 7). «How can Wikipedia woo women editors?». BBC News Magazine. BBC. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  19. Albrinck, Jennie (2014 թ․ ապրիլի 1). «Busy Weekend for Search and Rescue at Joshua Tree National Park». Joshua Tree National Park. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  20. Newkirk, Barrett (2014 թ․ ապրիլի 18). «Wikipedia editor Adrianne Wadewitz dies in Palm Springs». The Desert Sun. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  21. Elaine Woo. «Adrianne Wadewitz, Wikipedia contributor, dies at 37». The Washington Post. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link) (перепечатан из Los Angeles Times)
  22. Cohen, Noam (2014 թ․ ապրիլի 25). «Adrianne Wadewitz: A persnickety, fact-obsessed Wikipedia editor». The Sydney Morning Herald. Sydney. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին. (перепечтка из New York Times)
  23. E.g. «Dr. Adrianne Wadiwitz» Fort Wayne, Indiana Newspapers, April 23, 2014.
  24. Editorial (2014 թ․ մայիսի 3). «Adrianne Wadewitz: Seizing the power of Wikipedia». Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  25. անգլ.՝ Ultimately, nothing was more helpful for me than failing repeatedl
  26. Примечание переводчика: надо понимать, номер о событиях марта, изданный в апреле.
  27. Runge, Laura Adrianne Wadewitz, 1977–2014 (und) // ABO: Interactive Journal for Women in the Arts, 1640–1830. — ScholarCommons; University of South Florida, 2014. — Т. 4. — № 1.
  28. Pamela Gay-White and Adrianne Wadewitz. «Introduction: „Performing the Didactic“.» The Lion and the Unicorn 33.2 (2009): v-vii. Project MUSE. Web. 23 Apr. 2014.
  29. Wadewitz, Adrianne; Hilson, Mica (2014), «A Doctor for Who(m)?: Queer Temporalities and the Sexualized Child», Bookbird: A Journal of International Children's Literature, 52 (1): 63–76, Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդրիան Ուեյդվից» հոդվածին։