Նորթ Պլատ (անգլ.՝ North Platte), Լինկոլն շրջանում տեղակայված քաղաք (ԱՄՆ Նեբրասկա նահանգ)։ Բնակչությունն ըստ 2010 թվականի մարդահամարի վիճակագրական տվյալների` 24 733 մարդ։ Նորթ Պլատը համարվում է Լինկոլն շրջանի շրջկենտրոնը։ Նորթ Պլատը երկաթուղիների քաղաք է։ Քաղաքի սահմանին է գտնվում աշխարհի ամենամեծ տեսակավորման կայանը՝ Union Pacific Railroad ընկերությանը պատկանող Բեյլի Յարդը։

Բնակավայր
Նորթ Պլատ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես34,764815 կմ², 34,668853 կմ²
ԲԾՄ854±1 մետր
Բնակչություն23 390 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ308
Պաշտոնական կայքci.north-platte.ne.us(անգլ.)
Նորթ Պլատ (Նեբրասկա) (ԱՄՆ)##
Նորթ Պլատ (Նեբրասկա) (ԱՄՆ)
Բեյլի Յարդ տեսակավորման կայանը գիշերով

Աշխարհագրություն խմբագրել

Նորթ Պլատը տեղակայված է նահանգի հարավ-արևմտյան մասում, այստեղ Պլատ գետը ձևավորող Նորթ Պլատ և Սաութ Պլատ գետերի միախառնման վայրում։ Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների քաղաքն ընդհանուր մակերեսը կազմում է 27,45 կմ², որից 27,19 կմ² զբաղեցնում է ցամաքը և 0,26 կմ²` ջուրը։ Քաղաքի ջրային ռեսուրսները զբաղեցնում են նրա ամբողջ տարածքի 0,95 %-ը։

Նորթ Պլատ քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 854 մետր բարձրության վրա։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
1880363
189030557416%
19003640191%
19104793317%
192010 4661184%
193012 061152%
194012 42931%
195015 433242%
196017 184113%
197019 447132%
198024 509260%
199022 605−78%
200023 87856%
201024 73336%
U.S. Decennial Census

2000 թվականի մարդահամարի տվյալներով Նորթ Պլատում ապրում էր 23 878 մարդ, 6224 ընտանիք, հաշվվում էր 9944 ընտանեկան տնտեսություն և 10 718 բնակելի տուն[2]։ Բնակչության միջին խտությունը կազմում էր 880,9 մարդ մեկ քառակուսի կիլոմետրում։ Ըստ մարդահամարի տվյալների` բնակչության ռասսայական կազմը տեղաբաշխվել էր հետևյալ կերպ. 93,47 % սպիտակամորթներ, 0,71 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,64 % տեղաբնիկ ամերիկացիներ, 0,39 % ասիացիներ, 0,03 % ներգաղթյալներ խաղաղօվկիանոսյան կղզիներից, 1,45 % խառը ռասաների, 3,30 %՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Իսպանախոսները կազմում էին քաղաքի բոլոր բնակիչների 6,68 %-ը։

9944 տնային տնտեսություններից 31,0 %-ում դաստիարակում էին անչափահաս երեխաների․ 49,8 %-ը միասին ապրող ամուսնական զույգեր էին, 9,6 %-ում կանայք ապրում էին առանց ամուսինների, 37,4 %-ը ընտանիք չունեին։ Մարդահամարի պահին միայնակ էր ապրում ընտանիքների 31,9 %-ը, ընդ որում 13,0 %-ը կազմում են միայնակ ծեր մարդիկ (65 տարեկան և բարձր)։ Միջինում տնային տնտեսությունները վարում էր 2,34 մարդ, իսկ ընտանիքը՝ միջինում 2,97 մարդ։

Քաղաքի բնակչությունը ըստ տարիքային կազմի՝ ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների, տեղաբաշխվել է հետևյալ կերպ․26,0 %՝ 18 տարեկանից ցածր բնակիչներ, 9,5 %՝ 18-24 տարեկան, 26,8 %՝ 25-44 տարեկան, 21,9 %՝ 45-64 տարեկան և 15,8 %՝ 65 տարեկան և բարձր։ Բնակչության միջին տարիքը կազմում էր 36 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջ բաժին էր ընկնում 94,5 տղամարդ, ընդ որում 100 չափահաս կնոջ բաժին էր ընկնում նույն տարիքի 90,0 տղամարդ։

Քաղաքում մեկ տնային տնտեսության միջին եկամուտը գնահատվում էր 34 181 $, ընտանիքի միջին եկամուտը՝ 42 753 $։ Ընդ որում տղամարդկանց տարեկան միջին եկամուտը կազմում էր 36 445 ԱՄՆ դոլար, ի տարբերություն կանանց 20 157 դոլարի։ Քաղաքում բնակչության մեկ շնչի եկամուտը կազմում էր տարեկան 18 306 ԱՄՆ դոլար։ Քաղաքի ընտանիքների ամբողջ թվի 7,8 %-ը և բնակչության ամբողջ թվի 10,5 %-ը մարդահամարի պահին գտնվում էր աղքատության շեմին, ընդ որում նրանցից 13,2 %-ը անչափահաս էին և 9,8 %-ը` 65 տարեկան և ավելի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել