Էդվարդ Սիմոնս
Էդվարդ Սիմոնս (անգլ.՝ Edward Emerson Simmons հոկտեմբերի 27, 1852[1][2], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1931[1][2], Բալթիմոր[1]), ամերիկացի նկարիչ, իմպրեսիոնիստ[4]։ Նա եղել է 10 ամերիկացի նկարիչներից մեկը, ով 1897 թվականին հեռացել է Ամերիկացի նկարիչների միությունից։ Հայտնի է որպես բազմաթիվ որմնանկարների հեղինակ։
Էդվարդ Սիմոնս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1852[1][2] |
Ծննդավայր | Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 17, 1931[1][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ժյուլիանի ակադեմիա և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Անդամակցություն | 10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Մայր | Mary Emerson Ripley Simmons?[3] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1852 թվականի հոկտեմբերի 27-ին Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում, պետական պաշտոնյաների ընտանիքում։ 1874 թվականին ավարտել է Հարվարդի քոլեջը։ Հետո սովորել է գեղանկարչություն Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ Նրա ուսուցիչներն են եղել Գուստավ Բուլանժեն և Ժիլ Լեֆևրը։ 1894 թվականին արժանացել է Municipal Art Society ընկերության մրցանակին Մանհեթենում Criminal Courthouse շենքի մի շարք որմնանկարների համար։ Ավելի ուշ Սիմոնսը զարդարել է Նյու Յորքի Ուլդորֆ-Աստորիա հյուրանոցը, Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանը և Սեյթ Փոլ քաղաքի Կապիտոլիումը։ 1914 թվականին նա այցելում է նկարիչ Չայլդ Հասսամին Արիզոնայի Պիեմոնտ քաղաքում, որպեսզի ծանոթանա կալիֆորնիացի արվեստագետ, նկարիչ Խավիեր Մարտինեսի հետ իր աշխատանքային ստուդիայում։ Սիմոնսը համարվում էր ամերիկյան Վերածննդի նկարիչ. այս ուղղությունը ծագել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։ 1922-ին նա հրապարակում է իր սեփական ինքնակենսագրականը։ Մահացել է 1931 թվականի նոյեմբերի 17-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։
- Որոշ աշխատանքներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Величайшие художники мира XVIII–XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Edward Emerson Simmons (անգլ.)
- Мастер росписи фресок Эдвард Эмерсон Симмонс(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Սիմոնս» հոդվածին։ |