Էդվարդ Ուիլյամ Լեյն

Էդվարդ Ուիլյամ Լեյն (անգլ.՝ Edward William Lane, սեպտեմբերի 17, 1801(1801-09-17)[1][2][3][…], Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - օգոստոսի 10, 1876(1876-08-10)[1][2][4], Worthing, Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի արևելագետ, թարգմանիչ, ճանապարհորդ։ Հայտնի է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների իր թարգմանությամբ, որոնք համապատասխանեցրել է «վիկտորիանական բարոյախոսությանը»[5]։ Կահիրեում հայտնի էր Մանսուր-էֆենդի անվամբ։

Էդվարդ Ուիլյամ Լեյն
Edward William Lane.jpg
Ծնվել էսեպտեմբերի 17, 1801(1801-09-17)[1][2][3][…]
ԾննդավայրՀերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել էօգոստոսի 10, 1876(1876-08-10)[1][2][4] (74 տարեկան)
Վախճանի վայրWorthing, Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանWest Norwood Cemetery
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, topographer, ազգագրագետ և բանասեր
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Edward William Lane Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1825 թվականին առողջությունը բարելավելու նպատակով Եգիպտոս կատարած ուղևորությունը նշանավորվեց ակնառու գիտնականի կարիերայի մեկնարկով։ Երեք տարվա ընթացքում կազմեց Եգիպտոսի մանրամասն նկարագիրը, որն իր մեջ ներառում էր ավելի քան 100 նկար։

1833-1835 և 1842-1849 թվականներին կայացած հաջորդ երկու ուղևորությունների ժամանակ, նա հավաքեց նյութեր իր աշխարհահռչակ «Ժամանակակից եգիպտացիների բարքերն ու սովորույթները» («Account of Manners and Customs of the Modern Egyptians», 1836) աշխատության, «Հազար ու մի գիշերներ» («Arabian Nights», 1838-1840) թարգմանության, ինչպես նաև անգլո-արաբական բառարանի («An Arabic-English Lexicon», 1863—1896) համար։ Աշխատանքը, որը նա դիտարկում էր որպես ծրագրային՝ «Եգիպտոսի նկարագիրը» («Description of Egypt»), հրատարակվեց միայն 2000 թվականին։

 
Լեյնը՝պասկերված միջնադարյան արաբի հագուստով

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Լեյնի ստեղծագործությունների ընթերցողները առանձնահատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում արաբ կանանց կյանքի նկատմամբ։ 19-րդ դարը արևելագիտության դար էր, և արևելյան գրականության և նկարչության մեծ մասը հաջողությամբ շահագործում էին «արևելյան գեղեցկուհու» խորհրդավոր և հրապուրիչ կերպարը: Քանի որ Լեյնը տղամարդ էր, նա հնարավորություն չուներ անձամբ տեղեկություններ հավաքել եգիպտացի կանանց կյանքի մասին։ Նրանց կենցաղի մասին որոշ մանրամասներ իմացել է Կահիրեի մահմեդական ընկերների պատմածներից: Այնուամենայնիվ, հետազոտողը չի հուսահատվել և դիմել է իր քրոջ՝ Սոֆյա Լեյն Փուլի օգնությանը, որը նույնպես արևելագետ էր։ Քույրը կարող էր այցելել բարձրաստիճան պաշտոնյաների հարեմները և կանանց բաղնիքները ու այդ ամենը պատմել եղբորը: «Անգլիացին Եգիպտոսում. Նամակներ Կահիրեից» գիրքը (1844) դարձել է համատեղ հետախուության արդյունք, որի տեքստը պատկանում է Էդվարդ Լեյնին, սակայն գիրքը գրվել է Սոֆիայի անունից:

1840 թվականինին Լեյնը ամուսնացել է հույն-եգիպտական ծագում ունեցող Նաֆիսա անունով մի ստրուկ աղջկա հետ, որին նրան նվիրել էին 8 տարեկանում, և որի կրթությամբ Լեյնը զբաղվել է անձամբ: Էդվարդ Լեյնը անգլիացի նկարիչ Թոմաս Գայնսբորոյի զարմիկն էր մայրական կողմից[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Dictionary on African Biography, افریقی سوانحی لغت / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  4. 4,0 4,1 4,2 https://alkindi.ideo-cairo.org/agent/1573
  5. Մարգարետ Բալդ, Ալեքսեյ Եվստրանով, Նիկոլայ Կարոլիդես, Դոն Բ. Սոուվա 100 արգելված գիրք. Համաշխարհային գրականության գրաքննչական պատմություն. - գիրք. 2. -հր. 2004. -էջ 360.
  6. «Эдвард Лэйн»։ www.livelib.ru։ Վերցված է 2020-08-03 

ԳրականությունԽմբագրել

  • Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 168, 193.

Արտաքին հղումներԽմբագրել