Էդվարդ Բրաուն (անգլ.՝ Edward Granville Browne, փետրվարի 7, 1862(1862-02-07)[1], Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 5, 1926(1926-01-05)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող և արևելագետ, ով հրատարակել է ակադեմիական մակարդակի անթիվ հոդվածներ և գրքեր, հիմնականում պատմության և գրականության բնագավառներում:

Էդվարդ Բրաուն
անգլ.՝ Edward Granville Browne
Edward Granville Browne.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1862(1862-02-07)[1]
ԾննդավայրԳլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 5, 1926(1926-01-05)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունարևելագետ, բժիշկ, համալսարանի պրոֆեսոր, գիտնական, թարգմանիչ և պատմաբան
Լեզուանգլերեն[1] և պարսկերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունՊեմբրոկ քոլեջ
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
ՊարգևներԲրիտանական ակադեմիայի անդամ
Edward Granville Browne Վիքիպահեստում

Գիտական ներդրումԽմբագրել

 
Էդվարդ Բրաուն

Նրա գործերը գնահատվում են իրենց գիտական, յուրահատկության և ոճի համար: Նրա աշխատանքի գիտական ​​արժեքը ճանաչվեց նրա կյանքի ընթացքում և, առավել ևս, նրա մահանալուց հետո:

Նա հրատարակել է աշխատություններ այն գիտական ​​ոլորտների վերաբերյալ, որոնք արևմտյան գիտնականների կարծիքով դեռ գտնվում էին այս կամ այն ​​աստիճանի ուսումնասիրության փուլում: Նա օգտագործում էր լեզուն և ոճը, որով մեծ հարգանք է արտահայտել, նույնիսկ, նրանց նկատմամբ, ում նա անձամբ չի դիտարկել դրական լույսի ներքո: Իր «Տարին պարսիկների մեջ» (1893) աշխատության մեջ նա նկարագրել է պարսիկների ողբերգական պահերը, որը նախկինում տեսել էր արևմտյան ժողովուրդը, ներառյալ ափիոնի ազատ պատմությունը: Այս աշխատությունը պատշաճ ուշադրություն չի գրավել առաջին հրապարակման ժամանակ, բայց 1926 թվականին՝ նրա մահից հետո այն վերահրատարակվել է՝ դառնալով անգլիական ճանապարհորդական գրականության գրքերից մեկը: Նա 1902 թվականին հրատարակել է «Պարսկական գրականության պատմություն» առաջին հատորը, իսկ մյուս հատորները՝ 1906, 1920 և 1924 թվականներին: Մինչև քսաներորդ դարի վերջը, այս աշխատանքը մնացել է այդ ոլորտում ճշգրիտ և հեղինակավոր աղբյուրը:

Բաբիտական շարժման ուսումնասիրությունԽմբագրել

Ժամանակին, երբ գրեթե ողջ պարսկական ժողովուրդը խիստ կասկածում էր օտարերկրացիներին, հատկապես բրիտանացիներին և ռուսներին, այդ ժամանակի քաղաքական տրամադրության պատճառով, Էդվարդ Բրաունը բավականին լավ ընդունվեց տեղի հասարակության կողմից:

Նրա հրապարակումների մեծ մասը կապված է Պարսկաստանի (այժմ՝ Իրան) անունով, ինչպես պատմության, այնպես էլ գրականության ոլորտում: Նա ամենից շատ հայտնի է «Բաբիդ» շարժման իր վավերագրական և պատմական ստեղծագործություններով: Նա հրատարակեց «Բաբիդ» շարժման մասին պատմվածքների երկու թարգմանություն և նկարագրեց արևմտյան մի քանի նոր հայացքներ Բաբիդների և Բահայիների վաղ պատմության վերաբերյալ:

Նրան այսօր լավ են հիշում․ Թեհրանի փողոցներից մեկը կրում է նրա անունը, որի վրա դեռ կա 1973-ի իրանական հեղափոխությունից հետո պահպանված Բրաունի հուշարձանը:

Կարևոր է նշել, որ Է. Բրաունը բահայ չէր, նա արևելագետ էր: «Բաբիդ» շարժման նկատմամբ նրա հետաքրքրությունը հարուցեց Գոբինո գիրքը, որին նա հանդիպեց Քեմբրիջի գրադարանում՝ սուֆի շարժման վերաբերյալ նյութեր որոնելու ժամանակ:

Բրաունը թարգմանեց «Ուխտավորի նոտաները» գիրքը, որը գրվել է Աբդուլ Բահայի կողմից, քանի որ նա հիացած էր նրա դրսևորման պատմական հեռանկարների զարգացմամբ, և նա այս հրատարակությանը համալրեց հիանալի ներածությամբ և հավելվածներով:

Կրթական գործունեությունԽմբագրել

1902 թվականին Բրաունը ստանձնեց Քեմբրիջի համալսարանում արաբերենի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը: Քեմբրիջի համալսարանում Բրաունը նախևառաջ պատասխանատու էր Եգիպտոսի, Սուդանի և Լիբանանի դեսպանատների համար՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված՝ ստեղծելու կենդանի արևելյան լեզուների դպրոց:

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացել է 1906 թվականին: Ամուսնության ընթացքում ունեցել է երկու որդի՝ Պատրիկ և Էդվարդ Էնդրյու Մայքլ Բրաունները, որոնք հետագայում դարձել են Անգլիայի Գերագույն դատարանի հայտնի իրավաբան և դատավոր[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. LIBRIS — 2012.
  3. Oxford Dictionary of National Biography Browne, Edward Granville
  4. Там же

Տես նաևԽմբագրել

Տպագիր աշխատանքներԽմբագրել

Տեղեկատվական աղբյուրներԽմբագրել

  • Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 280, 283, 284.
  • Balyuzi H.M. (1970)։ Edward Granville Browne and the Bahá'í Faith։ Oxford, UK: George Ronald։ ISBN 0853980233 
  • Oxford Dictionary of National Biography, Oxford University Press (2004).
  • Biography, by Moojan Momen.

Արտաքին հղումներԽմբագրել