Էդուարդ Ավետիսի Կարախանով (ռուս.՝ Эдуард Аветисович Караханов, սեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), նավթաքիմիկոս, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի նավթի քիմիայի և օրգանական կատալիզի ամբիոնի վարիչ (2008), քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, (1981)[2] :

Էդուարդ Կարախանով
Ծնվել էսեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[1] (86 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՆավթաքիմիական արդյունաբերություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Կարախանովը ծնվել է 1937 թվականին Թբիլիսիում։ 1955 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտում է դպրոցը և ընդունվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Հինգ տարի անց ավարտում է Մոսկվայի պետական համալսարանը և նույն թվականին ընդունվում ասպիրանտուրա։ 1963 թվականին Էդուարդ Կարախանովը պաշտպանում է թեկնածուական, 1977 թվականին՝ դոկտորական ատենախոսությունները։ 1974-1975 թվականներին Կարախանովը վերապատրաստվել է Ավստրալիայի Ազգային համալսարանում[3]։ 1983 թվականից Կարախանովը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի նավթաքիմիայի և օրգանական կատալիզի բաժնի վարիչն է։

Էդուարդ Կարախանովն ավելի քան 500 գիտական հրապարակումների և 5 մենագրության հեղինակ է։ Կարախանովը նաև դասախոսություններ է կարդում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։ Որպես հրավիրյալ դասախոս դասախոսել է Ճապոնիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, զեկուցումներով հանդես է եկել միջազգային կոնգրեսներում։

Էդուարդ Կարախանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նավթաքիմիայի բաժանմունքի գիտական խորհրդի ղեկավարի առաջին տեղակալն է, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) անդամ՝ մոլեկուլային քիմիայի և մակրոմոլեկուլային կոմպլեքսի ոլորտում։

Մրցանակներ խմբագրել

  • Զելինսկու անվան մրցանակի դափնեկիր՝ օրգանական քիմիայի և նավթաքիմիայի ոլորտում ձեռք բերած հաջողությունների համար (2002)։
  • Պատվո շքանշան՝ կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների համար (1987)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=465&langid=2
  2. http://letopis.msu.ru/peoples/3975
  3. «Караханов Эдуард Аветисович». www.chem.msu.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.