Էդուարդ Բաղդասարյան (երգիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Սերգեյի Բաղդասարյան (փետրվարի 5, 1928, Մարի - հունվարի 6, 2015, Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ, տենոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
Էդուարդ Բաղդասարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Էդուարդ Սերգեյի Բաղդասարյան |
Ի ծնե անուն | Էդուարդ Սերգեյի Բաղդասարյան |
Ծնվել է | փետրվարի 5, 1928 Մարի |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 6, 2015 (86 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, տենոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Էդուարդ Բաղդասարյանը ծնվել է Թուրքմենիայի Մարի քաղաքում։ 1931 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ 1941 թվականին աշխատել է որպես կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ, հետպատերազմյան շրջանում՝ որպես բեռնատարի վարորդ։ Երաժշտական կրթություն ստացել է 19 տարեկան հասակում Բաքվի կոնսերվատորիային կից դպրոցում (Սուսաննա Միքայելյանի դասարան), 1949 թվականին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում։ 1954 թվականից եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, 1968 թվականին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Համերգներով հանդես է եկել Խորհրդային Միությունում և արտասահմանյան այլ երկրներում[1]:
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Առաջին ելույթը կայացել է դպրոցական տարիներին: Տրիկե դերերգով հանդես է եկել կոնսերվատորիայի բեմականացրած «Եվգենի Օնեգին» օպերայում։ Բացի օպերային կատարումներից հանդես է եկել Ադրբեջանի էստրադային նվագախմբի, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ Միքայել Մալունցյանի ղեկավարությամբ, Արտեմի Այվազյանի ղեկավարած նվագախմբում, հայկական ռադիոյում հանդես է եկել էստրադային հնգյակի հետ (Անդրանիկ Պողոսյան - կլարնետ, Ալեքսանդր Շահբազով - գիթառ, Դավիթ Զաքարյան - ակորդեոն, Նապոլեոն Կյուրկչյան - կոնտրաբաս, Կոնստանդին Օրբելյան - դաշնամուր)։ Երգացանկում ընդգրկված են եղել Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Աբրահամյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից, ինչպես նաև արիաներ, հայկական ժողովրդական երգեր։
ՕպերաներԽմբագրել
- «Եվգենի Օնեգին» Պյոտր Չայկովսկի - Լենսկի
- «Ռիգոլետտո» Ջուզեպպե Վերդի - կոմս
- «Ֆաուստ» Շառլ Գունո - Ֆաուստ
- «Տրավիատա» Ջուզեպպե Վերդի - Ալֆրեդ
- «Դավիթ Բեկ» Արմեն Տիգրանյան -երիտասարդ զինվորական
ՖիլմերԽմբագրել
- «Ծերունին և ծովը», 1981 թ.
- «Թույն գնեք», 1997 թ.
- Passeurs de rêves, 2000
ՊարգևներԽմբագրել
- Վոկալիստների 4-րդ համաշխարհային փառատոնի արծաթե մեդալ (Մոսկվա, 1957)
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ԸնտանիքԽմբագրել
- Դուստր՝ Մարգարիտա (1958)
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռադիոէսսե «Ռուսական ռոմանսը վեհաշար» (Էդուարդ Բաղդասարյանի կատարումներից)
- Тер-Саакян К. (2009-02-23)։ «Эдуард Сергеевич Багдасарян» (ռուսերեն)։ Hayastan.com։ Վերցված է 2015-01-18
- «Скончался Эдуард Багдасарян» (ռուսերեն)։ Общественное Радио Армении։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-18
- «Скончался заслуженный артист Армении Эдуард Багдасарян» (ռուսերեն)։ ИА ARMENIAToday։ 2015-01-08։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-18-ին։ Վերցված է 2015-01-18
- «Эдуард Багдасарян» (ռուսերեն)։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 2015-01-18
- «Багдасарян Эдуард Сергеевич» (ռուսերեն)։ Энциклопедия фонда «Хайазг»։ Վերցված է 2015-01-18