Էդուարդ Աբրահամյան (կոմպոզիտոր)
հայ երաժշտության ուսուցիչ, դաշնակահար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Ասլանի Աբրահամյան (մայիսի 22, 1923[1], Թիֆլիս, ԽՍՀՄ[2] - դեկտեմբերի 20, 1986[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)։
Էդուարդ Աբրահամյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 22, 1923[1] Թիֆլիս, ԽՍՀՄ[2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1986[2] (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր և կոմպոզիտոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
1950 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։ 1951–1953 թվականներին որպես կոմպոզիտոր կատարելագործվել է Մոսկվայում: 1961 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։
Հեղինակ է դաշնամուրային 2 համերգների (1950, 1953), սոնատի, 24 պրելյուդների, արիացիաների, համերգային պիեսների։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերից են՝ «Հայրենիքիս» պոեմը, «Պարային սյուիտ»–ը։ Պրելյուդներից բացի լայն տարածում են գտել ռոմանսները (այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով՝ «Ես երգիչ եմ», «Սև աչերեն», «Հայրենիքիս», «Գիշերն եկավ»)[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Էդուարդ Ասլանի // Армянская советская энциклопедия (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — P. 43.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #133473090 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։ |