Էդիթ Հիփքինս (անգլ.՝ Edith Hipkins, 1854 - 1945[1]), բրիտանացի դիմանկարիչ, 1883-1911 թվականներին պարբերաբար ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում[2]։

Էդիթ Հիփքինս
Ծնվել է1854
Վախճանվել է1945[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
ՈճՊրեռաֆայելիտներ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՀայրԱլֆրեդ Ջեյմս Հիպկինս
 Edith Hipkins Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հիփքինսը Ջեն Սաութերի և երաժշտագետ Ալֆրեդ Ջեյմս Հիփքինսի դուստրն է[3]։ 1890-ականներին նա նկարել է երկու նկար, որոնք հիմա ազգային հավաքածուներում են։ Նրա նկարներից մեկը Երաժշտության թագավորական ակադեմիայի հավաքածուում է, և երկրորդը նրա հոր դիմանկարն է, որը պահվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում[4]։ Նա Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրվել է 1883 թվականին, 1884 թվականին, 1897 թվականին և 1898 թվականին[5]։

Հիփքինսի ընտանիքը ապրում էր Արևմտյան Լոնդոնում և մի սոցիալական խմբի մաս էր, որը ներառում էր նկարիչներ, գրողներ և երաժիշտներ։ Նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեման և իր ընտանիքը հատկապես մտերիմ էին էդիթին և նրա հայրիկին, և երկու ընտանիքներն էլ միասին շատ ժամանակ էին անցկացնում։ Այդ շրջանակի մեջ ընդգրկված էին նաև Էդվարդ Բյորն-Ջոնսը, Ջոն Էվերեթ Միլլեսը, Ուիլյամ Հոլման Հանտը և Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսը։ Հիփքինսի ընտանիքը նաև մեծապես շփվում էր իր ժամանակի մեծ նկարիչներից շատերի հետ, թե՛ այդ շրջանակում, թե՛ շրջանակից դուրս։ Շատերը գովաբանում էին էդիթի նկարչական հմտությունները, Բյորն-Ջոնսը անգամ առաջարկել է լինել նրա ուսուցիչը։

1937 թվականին նա հրատարակել է «Ինչպե՞ս է Շոպենը նվագում» վերնագրով գիրք, որը հիմնված է եղել իր հոր ուշ շրջանի նշումների վրա[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Public Catalogue Foundation — 2003.
  2. Brian Stewart & Mervyn Cutten (1997). The Dictionary of Portrait Painters in Britain up to 1920. Antique Collectors' Club. ISBN 1-85149-173-2.
  3. «Hipkins, Alfred James» . Dictionary of National Biography (2nd supplement). London: Smith, Elder & Co. 1912.
  4. Կաղապար:Art UK bio
  5. Graves, Algernon (1906), The Royal Academy of Arts, A Complete Dictionary of Contributors and their work from its foundation in 1769 to 1904, vol. Vol. IV Harral to Lawranson, London: Henry Graves & Co and George Bell & Sons, էջ 111 {{citation}}: |volume= has extra text (օգնություն)
  6. Edith J Hipkins; Alfred J Hipkins (1937) How Chopin played. From contemporary impressions collected from the diaries and note-books of the late A.J. Hipkins, F.S.A., J.M. Dent and Sons, London Կաղապար:Oclc
  7. Chopins Visit To Britain, Peter Willis, Durham University, retrieved 9 May 2015
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Հիփքինս» հոդվածին։