Բացել գլխավոր ցանկը

Էդուարդո Գորի «Էդդի» Գերերո Լիանես (իսպ.՝ Eduardo Gory "Eddie" Guerrero Llanes, հոկտեմբերի 9, 1967 - նոյեմբերի 13, 2005) մեքսիկացի և ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), Գերերոների ընտանիքի անդամ, AAA, WWE և «Ռեստլինգ օբզեռվեր» տեղեկագրի փառքի սրահների անդամ։ Ելույթներ է ունեցել Մեքսիկայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների բազմաթիվ առաջնություններում, մասնավորապես՝ «Extreme Championship Wrestling» (ECW), «World Championship Wrestling» (WCW) և «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպություններում։

Էդդի Գերերո
Eddie Guerrero
Ռինգային անուն(ներ)Էդդի Գերերո
Սև Վագր
Էլ Կալիենտե
Մասկարա Մագիկա
Լատինական շոգ
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ103 կգ
Իրական հասակ1,73 մ
Ծննդյան թվականՀոկտեմբերի 9, 1967
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Վախճանի թվականՆոյեմբերի 13, 2005
(38 տարեկանում)
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
ՄարզիչԳորի Գերերո
ԴեբյուտՀուլիսի 1, 1992 թ.
Կարիերայի ավարտՆոյեմբերի 15, 2005 թ.
ԱմուսինՎիկի Գերերո (1990–2005)
Երեխաներ3
Գերերոն (աջից) վաղեմի ընկեր Քրիս Բենուայի հետ («Ռեսլմանիա 20»)

Մարզական կարիերայում ընդհանուր առմամբ տիրել է 23 չեմպիոնական տիտղոսի, այդ թվում՝ 1 անգամ նվաճել է WWE (աշխարհի ծանրքաշային), 1 անգամ՝ WCW/WWE Միացյալ Նահանգների, 4 անգամ՝ WWE թիմային և 1 անգամ՝ ECW աշխարհի հեռուստատեսային չեմպիոնական տիտղոսները։

Չնայած մեծ ժողովրդայնություն վայելելուն, Գերերոն իրական կյանքում հաճախ է խնդիրներ ունեցել ալկոհոլիզմի և ցավազրկող դեղամիջոցների հանդեպ ունեցած կախվածության հետ, որոնք շատ հաճախ պատկերվում էին ռինգային սյուժեներում։

Մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 2005 թվականի նոյեմբերի 9-ին՝ 38 տարեկանում։

Արտաքին հղումներԽմբագրել