Էդգար Ալֆրեդովիչ Վարդաունիս (լատիշ․՝ Edgars Vārdaunis, հոկտեմբերի 21, 1910(1910-10-21), Jaungulbene Parish, Գուլբենեի շրջան, Լատվիա - հունիսի 22, 1999(1999-06-22), Ռիգա, Լատվիա), լատվիացի և խորհրդային բեմանկարիչ, Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Էդգար Վարդաունիս
լատիշ․՝ Edgars Vārdaunis
Ծնվել էհոկտեմբերի 21, 1910(1910-10-21)
ԾննդավայրJaungulbene Parish, Գուլբենեի շրջան, Լատվիա
Վախճանվել էհունիսի 22, 1999(1999-06-22) (88 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, վիզուալ արտիստ և բեմանկարիչ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Էդգար Վարդաունիսը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 21-ին Կատրինայի վոլոստում[1] (ներկայում՝ Էրգլյիի շրջան, Լատվիա), դպրոցական ուսուցչի ընտանիքում։

Ավարտել է Մադոնայի միջնակարգ դպրոցն ու Էրգլյիի շրջան (Վիլհելմ Կարլիս Պուրվիտի բնանկարի արվեստանոց, 1936)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին զորակոչվել է Լատվիական լեգեոն, ինչի համար հետագայում կրել է պատիժ Կոմիի ԻԽՍՀ-ում։ 1945-1946 թվականներին կատարել է նկարչի պարտականություններ Ուխտայի երաժշտական կատակերգության թատրոնում[2]։

1946 թվականին Էդգար Վարդաունիսը վերադարձել է Լատվիա։ Աշխատել է Լատվիայի ազգային օպերայում որպես բեմանկարիչ (1946-1983), գլխավոր նկարիչ (1983-1992) և խորհրդատու (1992-1999)։

Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1950 թվականից) և Լատվիայի թատերական գործիչների միության անդամ (1970 թվականից)։

Էդգար Վարդաունիսը մահացել է 1999 թվականի հունիսի 22-ին Ռիգայում, թաղվել է Անտառային գերեզմանատանը[3]։

Ստեղծագործություն խմբագրել

Էդգար Վարդաունիսը մասնակցել է ցուցահանդեսների 1929 թվականից։ Նրա գեղանկարչական աշխատանքներում գերակշռում է քաղաքային թեմատիկան՝ քաղաքային տեսարաններն ու ժանրային կոմպոզիցիան։

Մասնակցել է շուրջ 80 օպերաների ու բալետների բեմադրման աշխատանքներին։ Դրանցից առավել հայտնիներն են Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (1953), Ռոմուալդ Գրինբլատի «Ռիգոնդա» (1959), Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1960), Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» (1968), «Մակբեթ» (1975), «Օթելլո» (1980), Իմանց Կալնինշի «Իփիգենիան Ավլիսում» (1982), Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» (1985) բեմադրությունները։

Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան Էդգար Վարդաունիսի գեղարվեստական խմբագրությամբ մինչ օրս ներկայացվում է Լատվիայի ազգային օպերայի բեմում[4]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1976)
  • Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (07 օգոստոսի, 1981)
  • «Պատվո նշան» շքանշան (03 հունվարի, 1956)
  • Լատվիական ԽՍՀ պետական մրցանակ – Ռոմուալդ Գրինբլատի «Ռիգոնդա» բալետի ստեղծման և բեմադրման համար Լատվիական ԽՍՀ օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (1960)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կատրինայի վոլոստը նշված է Լատվիական հանրագիտարանում, այլ աղբյուրներում որպես ծննդավայր նշվում է Յաունգուլբենգա վոլոստը։
  2. Историко-культурный атлас г. Ухты / Ред.-сост. Воронцова И. Д. — Сыктывкар: Коми респ. типография, 2009. — С. 451.
  3. Edgars Vārdaunis // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
  4. «Телеграф.lv : Новости Латвии : Политика : Экономика : Спорт : Общество». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  5. Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4

Գրականություն խմբագրել

  • Вардаунис, Эдгар // Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / гл. ред. П. П. Еран. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 216. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0.
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000.

Արտաքին հղումներ խմբագրել