Իմանց Կալնինշ (լատիշ․՝ Imants Kalniņš, մայիսի 26, 1941(1941-05-26)[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի կոմպոզիտոր։ Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977

Իմանց Կալնինշ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլատիշ․՝ Imants Kalniņš
Ծնվել էմայիսի 26, 1941(1941-05-26)[1][2] (83 տարեկան)
Ռիգա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լիտվա Լիտվա
Ժանրերօպերա, օրատորիա, սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
ԱմուսինHelga Dancberga?
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան և Ճանաչման Խաչ
 Imants Kalniņš Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իմանց Կալնինշը ծնվել է 1941 թվականի մայիսի 26-ին Ռիգայում, բանվորի ընտանքիում։

Ավարտել է Յազեպ Մեդինի անվան երաժշտական դպրոցն (1960) ու Լատվիայի Յ. Վիտոլի անվան պետական կոնսերվատորիան (1964, կոմպոզիցիայի դասարանը Ադոլֆ Սկուլտեի ղեկավարությամբ)։ Միաժամանակ ակտիվորեն զբաղվել է ռոք երաժշտությամբ։

Դասավանդել է Լիեպայայի միջնակարգ երաժշտական դպրոցում (1964—1967)։ Ստեղծել է երաժշտություն լատվիական թատրոնների բեմադրությունների, Ռիգայի կինոստուդիայի ֆիլմերի ու մուլտֆիլմերի համար։ «Փչիր, քամի» ֆիլմի (1973, Ռեժիսոր՝ Գունար Պիեսիս) երաժշտությունը ուշադրության է արժանացել Բաքվում տեղի ունեցած Համամիութենական կինոփառատոնի ժամանակ (1974)։ «Սոնատ լճի վրա» ֆիլմի (1976, ռեժիսորներ՝ Գունար Ցիլինսկի և Վարիս Բրասլա) երաժշտության համար արժանացել է Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի (1977)։ 1990—1993 թվականներին եղել է Լիտվայի գերագույն խորհրդի պատգամավոր[4], իսկ ավելի ուշ եղել է 9-րդ Սեյմի պատգամավոր։

Ստեղծագործություն

խմբագրել

Իմանց Կալնինշը հեղինակել է օպերաներ, օրատորիաներ, սիմֆոնիաներ, երգչախմբի համար նախատեսված երգեր, ռոք երաժշտություն (իր կազմակերպած ու գլխավորած «2 X BBM» և «Turaidas Roze» ռոք-խմբերի համար)։ Գրել է մելոդիկ երաժշտություն՝ ավանդական ու ժամանակակից նորմերին համապատասխան, երբեմն համախմբել է այդ երկու ուղղությունները։

Մրցանակներ

խմբագրել

Լիտվայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է (1996), Երաժշտական մեծ մրցանակի դափնեկիր (երաժշտական գլխավոր մրցանակը Լատվիայում, 1997)։ Արժանացել է Երեք Աստղի շքանշանի (1998

ԿՈմպոզիտորի ստեղծագործության մասին նկարահանվել են երկու ֆիլմեր «Արվեստ» կինոամսագրում (1973, 1978) և «Imants Kalniņš» (ռեժիսոր՝ Բ. Վելդրե, 1983) վավերագրական ֆիլմը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #122520122 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Imants Kalniņš
  5. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 2004. — (Latvija un latvieši). 2.sēj. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմանց Կալնինշ» հոդվածին։