Էգ-Մորտ (ֆրանսերեն՝ Aigues-Mortes[ ég'mort ]), պատմական քաղաք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Գար դեպարտամենտում, Մոնպելյե քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր դեպի արևելք։

Բնակավայր
Էգ-Մորտ
ֆր.՝ Aigues-Mortes[1]
ֆր.՝ Fort-Peletier[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Առաջին հիշատակումմ. թ. ա. 102
Մակերես57,78 կմ²
ԲԾՄ3 մետր
Բնակչություն8685 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ30220[4]
Պաշտոնական կայքville-aigues-mortes.fr(ֆր.)
Էգ-Մորտ (Ֆրանսիա)##
Էգ-Մորտ (Ֆրանսիա)

Աշխարհագրություն խմբագրել

Հարևան համայնքներն են՝ Սեն-Լորան-դ'Էգուզը և Լը Գրո դյու Ռուան։ Քաղաքից հարավ և արևելք տարածվում է Ռոն գետի դելտան՝ Կամարգի ընդարձակ ճահճուտներով ու լճակներով։ Զբաղեցնելով մոտավորապես 930 քառակուսի կիլոմետր մակերես՝ այն համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ դելտան և կարևոր արգելոց, որտեղ բազմանում են ավելի քան 400 թռչնատեսակներ։

Կլիմա խմբագրել

Էգ-Մորտին բնորոշ է միջերկրածովյան կլիման՝ շոգ ամառներով (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa): Տարեկան միջին ջերմաստիճանը16.0 C է, տեղումների տարեկան միջին քանակը՝ 552,6 միլիմետր։ Ամենախոնավ ամիսը հոկտեմբերն է, ամենաշոգը՝ հուլիսը, ամենասառը՝ հունվարը։

Էգ-Մորտ (1991−2020 normals, extremes 1959−present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.6
(69.1)
23.2
(73.8)
26.7
(80.1)
32.0
(89.6)
33.7
(92.7)
40.9
(105.6)
38.0
(100.4)
38.3
(100.9)
35.4
(95.7)
31.5
(88.7)
24.5
(76.1)
21.0
(69.8)
40.9
(105.6)
Միջին բարձր °C (°F) 11.4
(52.5)
12.7
(54.9)
16.2
(61.2)
18.6
(65.5)
22.6
(72.7)
26.8
(80.2)
29.4
(84.9)
29.2
(84.6)
25.2
(77.4)
20.6
(69.1)
15.4
(59.7)
12.0
(53.6)
20.0
(68)
Միջին օրական °C (°F) 7.9
(46.2)
8.7
(47.7)
12.0
(53.6)
14.5
(58.1)
18.4
(65.1)
22.3
(72.1)
24.8
(76.6)
24.6
(76.3)
20.8
(69.4)
16.9
(62.4)
11.9
(53.4)
8.6
(47.5)
16.0
(60.8)
Միջին ցածր °C (°F) 4.3
(39.7)
4.6
(40.3)
7.7
(45.9)
10.4
(50.7)
14.1
(57.4)
17.9
(64.2)
20.2
(68.4)
20.0
(68)
16.3
(61.3)
13.2
(55.8)
8.5
(47.3)
5.1
(41.2)
11.9
(53.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −10.0
(14)
−13.0
(8.6)
−5.0
(23)
−1.0
(30.2)
4.5
(40.1)
6.0
(42.8)
12.0
(53.6)
11.0
(51.8)
5.0
(41)
1.0
(33.8)
−4.0
(24.8)
−9.0
(15.8)
−13
(8.6)
Տեղումներ մմ (դյույմ) 53.6
(2.11)
35.9
(1.413)
35.0
(1.378)
52.4
(2.063)
37.0
(1.457)
23.7
(0.933)
14.5
(0.571)
30.4
(1.197)
72.8
(2.866)
76.8
(3.024)
71.9
(2.831)
48.6
(1.913)
552.6
(21.756)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 5.6 4.1 4.3 5.5 4.9 3.5 2.3 2.8 4.5 5.7 6.7 5.4 55.4
աղբյուր: Météo-France[5]

Պատմություն խմբագրել

Քաղաքի հիմնադրումը սովորաբար վերագրվում է Մարիուս Կայուսին ( մ.թ.ա. մոտ 102 թ. ), սակայն «Էգ Մորտ» («Մեռած ջրեր») կոչվող վայրի առաջին հիշատակումը վերաբերում է 10-րդ դարին։ Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարի կեսերին Ֆրանսիայի թագավոր Լուի IX-ի կողմից, ով ցանկանում էր ունենալ իր սեփական նավահանգիստը Միջերկրական ծովում և հարմար բազա Միջերկրական ծովում ռազմական գործողությունների համար։ Մյուս նավահանգիստները հիմնականում վերահսկվում էին Պրովանսի հակաֆրանսիական կոմսերի կողմից։

Երկու խաչակրաց արշավախմբեր են ուղարկվել Էգ-Մորտից։ 1248 թվականին 1500 թագավորական նավ է խմբվել նավահանգստում Եգիպտոս արշավից առաջ։ 1270 թվականի խաչակրաց հերթական արշավանքը ճակատագրական եղավ թագավորի համար։ Քաղաքի ամրությունների կառուցումն ավարտին հասցրին Լյուդովիկի իրավահաջորդները։

Հուշարձաններ խմբագրել

Քաղաքի կենտրոնը շրջապատված է 1634 մ պարագծով հսկա ուղղանկյուն միջնադարյան պարիսպներով, որոնցից հեռահար տեսարան է բացվում դեպի Կամարգի ճահիճները, Ռոնի ջրանցքը և ծովի ափն ու աղուտները։

Քաղաքի վրա գերիշխում է 1240 թվականին կառուցված Տուր դը Կոնստան աշտարակը, որը ժամանակին ծառայել է որպես պետական բանտ, նախ՝ տամպլիերների և շատ տարիներ անց՝ հուգենոտների համար, իսկ ներկայումս այնտեղ գործում է աստղադիտարանը։ Տեսարժան ուշագրավ հուշարձաններից է նաև գոթիկա ոճով կառուցված Աստվածամոր տաճարը, որը վերականգնվել է 19-րդ դարում։

Բնակչության դինամիկան խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=235
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «Fiche Climatologique Statistiques 1991-2020 et records» (PDF). Météo-France. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգ-Մորտ» հոդվածին։