Եվա Էգոյան (1964, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), Տորոնտոյում բնակվող կանադահայ դաշնակահարուհի և արտիստ։

Եվա Էգոյան
Դիմանկար
Ծնվել է1964
ԾննդավայրԲրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՎիկտորիայի համալսարան և Տորոնտոյի համալսարան
Մասնագիտությունդաշնակահարուհի և կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի թագավորական ընկերություն
Կայքeveegoyan.com

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Էգոյանը ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում[1]։ Նրա ծնողները՝ Շուշանը և Ժոզեֆը, եղել են նկարիչներ։ Նախքան 1962 թվականին Կանադա գաղթելը, նրանք ղեկավարել են Եգիպտոսի Կահիրե քաղաքում գտնվող արվեստի պատկերասրահ-խանութը[1]։ Ամուսինները հատատվել են Վիկտորիայում, որտեղ բացել են տան կահույքի և դիզայնի իրնեց խանութը[1]։

Էգոյանների տանը դաշնամուր չի եղել, սակայն երիտասարդ աղջիկա համար դաշնամուրը եղել է նրա «ապահով, մասնավոր վայրը»[1]։

Էգոյանը դաշնամուրի դասեր է ստացել նախ իրենց տարեց հարևանից, իսկ հետո, երբ 11 տարեկան է եղել, ընդունվել է Վիկտորիայի երաժշտական կոնսերվատորիա։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո շարունակել է երաժշտական կրթությունը նախ Բանֆում՝ Դյորդ Շեբեքի հետ, Բեռլինում՝ Ջորջ Սավայի հետ, Լոդնոնում՝ Համիշ Միլնեի հետ և Տորոնտոյի համալսարանում՝ Պատրիցյա Փարրի հետ։ Համալսարանում Էգոյանը 1992 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան[1]։

Երաժշտական կարիերա խմբագրել

Էգոյանը մասնագիտանում է նոր դաշնամուրային ստեղծագործություններում։ Կանադացի կոմպոզիտոր Էնն Սաութեմը Էգոյանին նվիրել է իր 1990-2000-ական թվականների մի քանի ստեղծագործությունները, որոնցից են Qualities of Consonance (1998), Figures: Music for Piano and String Orchestra (2001), In Retrospect (2004), and Simple Lines of Enquiry (2008)[2]:

Նրա 12 ձայնասկավառակներում հնչում են այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Էրիկ Սատին, Էլվին Քուրանը, Մայքլ Ֆինիսը, Ջեյմս Թեննին, Մարտին Արնոլդը, Լինդա Քեթլին Սմիթը և Սաութեմը։ Ամենավերջին «De Puro Amor & En Amor Duro» ալբոմում Էգոյանը ներառել է իսպանագերմանացի կոմպոզիտոր Մարի դե Ալվերի ստեղծագործությունների մեծ մասը[3]։

Էգոյանը 2018 թվականին ձայնագրել է «Solo for Duet» գործը, որը ձայների, պատկերների և չասված պատմության մի խառնուրդ է և մարտահրավեր է նետում դաշնամուրի և դաշնակահարի մասին ավանդական գաղափարներին[4]։ Հաջորդ տարի նա համագործակցել է ռեժիսոր Սու Ռինարդի հետ 72 րոպեանոց «Duet for Solo Piano» դիմանկարային ֆիլմում[5]։

Էգոյանը ներկա պահին նպատակ ունի է իր սեփական ստեղծագործությունները գրել և բեմադրել դրանք ընդլայնված դաշնամուրի վրա, որը նույն ակուստիկ դաշնամուրն է, սակայն նրան կցված է համակարգչային ծրագիր, ինչը օգնում է իջեցնել, բարձրացնել և հագեցնել դաշնամուրի ձայնը[4]։

Էգոյանը արժանացել է բազմաթիվ գովեստների և խրախուսանքների, որոնցից են «Best Classical» (լավագույն դասական) կոչումը The Globe and Mail-ի կողմից (1999) իր առաջին սոլո ձայնասկավառակի թողարկման համար, The New Yorker ամսագրի կողմից «Ten Top» դասական սկավառակը (2009) և The Globe and Mail-ի կողմից «Top Classical Disc of the Year»-ը (2011)[6][7][8]։

2013 թվականին ստացել է «Chalmers Arts Fellowship»-ը։ 2019 թվականին CBC-ն Էգոյանին անվանել է «բոլոր ժամանակների 25 լավագույն կանադացի դասական երաժիտներից» մեկը[9]։ 2019 թվականին Տորոնտոյի Toronto Arts հիմնադրամի կողմից արժանացել է Muriel Sherrin մրցանակին[10]։

Էգոյանը ելույթներ է ունեցել Կանադայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իտալիայի «Transart», Ավստրիայի «Klangspuren», Միացյալ Թագավորության «Huddersfield Festival» և Վանկուվերի «Modulus Festival» երաժշտական փառատոններին[3]։ Նա Կանադայի թագավորական ընկերության անդամ է և CMC դեսպան է նշանակվել Կանադայի երաժշտության կենտրոնի կողմից[11]։ Էգոյանը նաև ընտրվել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի անդամ (ARAM):

Ընտանիք խմբագրել

Էգոյանը ամուսնացել է մեդիա արտիստ Դեյվիդ Ռոքեբիի հետ։ Նրա մեծ եղբայրը՝ Ատոմ Էգոյանը, կինոռեժիսոր է։

Սկավառակագրություն խմբագրել

Սոլո ձայնագրություններ[12].

  • (2016) Մարի դե Ալվերի «De Puro Amor and En Amor Duro» դիպտիխը
  • (2015) «Thought and Desire» (Earwitness Editions and World Edition)[13]
  • (2013), 5 (գլխավոր սկավառակ)[14]
  • (2011), RETURNINGS, (գլխավոր սկավառակ)[15]
  • (2009), Simple Lines of Enquiry (գլխավոր սկավառակ)[16]
  • (2007), Asking (Mode Records, Նյու Յորք)
  • (2006), Weave (Earwitness Records)[17]
  • (2005), «WU»՝ Ռուդոլֆ Կոմուրուսի կողմից (Candereen Records)
  • (2004), «The Art of Touching the Keyboard» (Earwitness Records)[18]
  • (2001), «Recoins» (Hidden Corners) (CBC Records)
  • (1999), «thethingsinbetween» (Artifact Music)[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hampson, Sarah.The Keys to Living The Globe and Mail. 2006-04-08. Accessed: 2022-02-08.
  2. Ann Southam The Canadian Encyclopedia. Accessed 2022-02-08.
  3. 3,0 3,1 Eve Egoyan Music On Main. Accessed 2022-02-08.
  4. 4,0 4,1 Eve Egoyan Toronto Arts Foundation. Accessed 2022-02-08.
  5. Marc Glassman, "Duet for Solo Piano Review: In Tune with Eve Egoyan". Point of View, March 12, 2021.
  6. Ross, Alex. 2009: Ten Exceptional Recordings The New Yorker. 2009-12-03. Accessed: 2022-02-08.
  7. Poole, Elissa. Our verdict is in: This was the year's best music The Globe and Mail. 2011-12-26. Accessed: 2022-02-08.
  8. Eve Egoyan University of Victoria Music. Accessed 2022-02-08.
  9. The 25 best Canadian classical pianists Canadian Broadcasting Corporation. Accessed: 2022-02-08.
  10. Eve Egoyan Toronto Arts Foundation. Accessed: 2022-02-08.
  11. Eve Egoyan University of Victoria Music. Accessed: 2022-02-08.
  12. «Curriculum Vitae». Eve Egoyan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. «Thought and Desire | Canadian Music Centre | Centre de Musique Canadienne». www.musiccentre.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. «5 | Canadian Music Centre | Centre de Musique Canadienne». www.musiccentre.ca. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. «Returnings | Canadian Music Centre | Centre de Musique Canadienne». www.musiccentre.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  16. «Simple Lines of Enquiry | Canadian Music Centre | Centre de Musique Canadienne». www.musiccentre.ca. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. «Weave | Canadian Music Centre | Centre de Musique Canadienne». www.musiccentre.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. «The Art of Touching the Keyboard | Canadian Music Centre | Centre de Musique Canadienne». www.musiccentre.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  19. «Things in Between | Canadian Music Centre | Centre de Musique Canadienne». www.musiccentre.ca. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել