Էբրահիմ Գոլեստան (պարս.՝ ابراهیم گلستان, հոկտեմբերի 19, 1922(1922-10-19)[1], Շիրազ, Իրան[2] - օգոստոսի 22, 2023(2023-08-22)[3], Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), պարսիկ արձակագիր։

Էբրահիմ Գոլեստան
ابراهیم گلستان
Ծննդյան անունպարս.՝ ابراهیم تقوی شیرازی
Ծնվել էհոկտեմբերի 19, 1922(1922-10-19)[1]
ԾննդավայրՇիրազ, Իրան[2]
Վախճանվել էօգոստոսի 22, 2023(2023-08-22)[3] (100 տարեկան)
Վախճանի վայրՍասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունսցենարիստ, գրական քննադատ, լրագրող, լուսանկարիչ, թարգմանիչ, ռեժիսոր, վիպասան, գրող, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Քաղաքացիություն Իրան և  Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԹեհրանի համալսարան
Ժանրերպատմվածք
ԱմուսինFakhri Golestan?
ԶավակներԼիլի Գոլեստան և Kaveh Golestan?
 Ebrahim Golestan Վիքիպահեստում

Ազդվել է Էռնեստ Հեմինգուեյից ու Ուիլյամ Ֆոլքներից։ Այս գրողներին առաջին անգամ ինքն է թարգմանել պարսկերեն։ Գոլեստանը 1949 թվականին տպագրում է պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Աշնան վերջին ամիս ազարը», որն արդյունք է նրա հասարակական գործունեության ընթացքում ծագած կասկածների ու երկմտանքների։ Այս ստեղծագործությունն արտացոլում է քաղաքական տարուբերումներից հուսահատ մտավորականության տվայտանքները։ Իր պատմվածքներում հեղինակը սուզվում է հերոսների ներաշխարհը՝ հիմնականում հիշողությունների վերարտադրմամբ։ Սյուժեի զարգացման ընթացքում անցյալն անընդհատ նորանոր պատկերներով է վերահառնում։ Գոլեստանը չափազանց կարևորում է ձևի խնդիրը։

«Եթե ամուր է պատմվածքի կառույցը, ապա էական չէ՝ նրա գաղափարախոսությունը կոմունիստակա՞ն է, ֆաշիստակա՞ն, կաթոլիկակա՞ն, թե՞ իմպերիալիստական»
- գրում է նա։

Նրա ոճը պատկերավոր է և սահուն։ Նա մեծ հաջողություններ է արձանագրել կինոյի ոլորտում։ «Աշնան վերջին ամիս ազարը» պատմվածքների ժողովածուից շուրջ վեց տարի հետո Գոլեստանը հրատարակել է «Ստվերի որսը» և ապա «Առուն, պատը և ծարավը», «Չար ոգիների վիհի գանձերի գաղտնիքը», «Մակընթացություն և մառախուղ»։ Ապրում է Լոնդոնում[5]։

Էբրահիմ Գոլեստանը հայերեն խմբագրել

  • Մակընթացություն և մառախուղ (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 70-73։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 ابراهیم گلستان درگذشتBBC Online.
  4. Artiste/personnalité: Ebrahim GolestanCentre Georges Pompidou.
  5. Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 68-69։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբրահիմ Գոլեստան» հոդվածին։