Երկսմբակավորները որոճող կաթնասունների տեսակների մեջ շուրջ 180 են, որոնք ներկայացնում են 6 ընտանիքներ։ Որոճողներն ունեն բարդ ստամոքս կազմված 4 մասից (գանձակ, ցանց, հազարաթերթերիկ և շրդան)։ Նրանց մարսողության պրոցեսում մեծ դեր է խաղում կերակրի ործկալը (կուլ տված կերակուրը նորից վերադառնում է բերան) և երկրորդ անգամ ծամելը (որոճալը), այդ պատճառով էլ կոչվում են որոճողներ։ Որոճողները ստորաբաժանվում են 6 ընտանիքների ընձուղտներ, մշկայծամներ, եղջերվիկներ, եղանաեղջյուրներ, եղջերուներ և սնամեջ եղջերավորներ (սնաեղջյուրներ)։

Երկսմբակավորներ
Երկսմբակավորներ
Օկապի, երկսմբակավորների ներկայացուցիչ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Լատիներեն անվանում
Okapia johnstoni
P. L. Sclater, 1901
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 625037
NCBI 86973
EOL 308387

Ընձուղտներ

խմբագրել

Հայտնի է ընձուղտների 2 տեսակ ընձուղտ և օկապի։ Օկապիին անվանում են նաև անտառային ընձուղտ։ Ի տարբերություն օկապիի ընձուղտին անվանում են տափաստանային ընձուղտ։ Ընձուղտն աշխարհի ամենաբարձրահասակ կենդանին է։ Ունի մուգ լեզու, որի երկարությունը շուրջ կես մետր է։ Գլխի վրա ընձուղտն ունի երկու փոքրիկ եղջյուրներ, որոնք ծածկված են մաշկով։ Չնայած իր բարձր հասակին ընձուղտը վտանգի դեպքում կարող է վազել մինչև 55 կմ/ժ արագությամբ։ Ընձուղտները միմյանց հետ շփվում են ցածր հաճախականությամբ ձայներով, որոնք մարդու ականջը չի կարողանոում որսալ, ուստի կարծիք է առաջացել, թե ընձուղտն անձայն կենդանի։ Բայց իրականում այդպես չէ։ Օկապին ավելի նման է վագրաձիու, քան ընձուղտի։ Ունի մոտ 230 կգ քաշ, շուրջ 2 մ երկարություն և մոտ 1,6 մ բարձրություն (մնդավի մասում ողնաշարի ամենաբարձր կետում)։ Խոտակեր կենդանի է։ Օկապիի լեզուն այնքան երկար է, որ նրանով կարողանում է լվանալ աչքերը։ Օկապին հանդիպում է միայն Աֆրիկայում Կոնգո (նախկինում Զաիր) պետության անտառներում։ Կյանքի տևողությունը մոտ 30 տարի է։

Մշկայծյամներ

խմբագրել

Մշկայծամների ընտանիքը կազմված է մշակայծյամի (կաբարգա) 7 տեսակներից, որոնք ապրում են Ասիայում (Չինաստան, Հնդկաստան, Սիբիր)։ Կենդանու անվանումից պարզ է, որ նա արտադրում է մուշտ։ Հենց մուշկի համար էլ որսում են նրանք։ Մշայծյամի մուշկը թանկ է, օգտագործվում է դեղագործության մեջ։ Ասիացիներն այդ մուշկին բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններ են վերագրում։

Եղջերվիկներ

խմբագրել

Եղջերվիկների ընտանիքը կազմված է եղջերվիկների շուրջ 10 տեսակներից, որոնք ապրում են Ասիայում և Աֆրիկայում։ Որոճողների մեջ ամենապարզունակ կենդանիներն են, եղջյուրներ չունեն, մարմնի երկարությունը մինչև 80 սմ է, քաշը 2-15 կգ։ Ապրում են բույսերով, պտուղներով, միջատներով, ձկներով ու խեցգետնով, մանր կրծողներով։

Եղանաեղջյուրներ

խմբագրել

Եղանաեղջյուրների ընտանիքի միակ ներկայացուցիչը ամերիկյան եղանաեղջյուրն է, որն ապրում է Հյուսիսային Ամերիկայում։ Նախկինում այս կենդանուն համարում էին այծքաղի տեսակ և ընդգրկում սնամեջ եղջերավորների ձևի հետ։ Եղջյուրներ ունի նաև էգը (ավելի փոքր)։ Եղջյուրը կազմված է ոսկրե արմատից, որի վրա աճում է եղջերային պատյանը։ Ամեն տարի եղջերային պատյանն ընկնում է և կրկին աճում ոսկրե արմատի վրա։ Եղանաեղջյուրը բավական արագավազ կենդանի է, վազքի արագությամբ զիջում է միայն հեպարդին։ Կարող է զարգացնել մինչև 67 կմ/ժ արագություն միաժամանակ կատարելով 5-6 մետրանոց ցատկեր։ Արագության ռեկորդը 88,5 կմ/ժ է։ Այդ արագությունը եղանաեղջյուրը կարող է պահպանել շուրջ 4 րոպե (այսինքն մոտ 5-6 կմ)։ Սովորաբար եղանաեղջյուրի տեղաշարժման արագությունը մոտ 50 կմ/ժ է։ Նման խելահեղ արագության պատճառով այս կենդանուն անվանել են պրերիաներ «ուրվական»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 615  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկսմբակավորներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկսմբակավորներ» հոդվածին։