Զուբովա Շչել (ռուսերեն՝ Зубова Щель), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Չեմիտոկվաջե գետի երկու ափերին։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 19 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 175 մ բարձրության վրա։

Գյուղ
Զուբովա Շչել
ռուս.՝ Зубова Щель
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանԼազարևսկի շրջան
ԲԾՄ175 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն253 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354 212
ՍՎՏԲՀԴ03 426 932 004
Զուբովա Շչել (Ռուսաստան)##
Զուբովա Շչել (Ռուսաստան)
Զուբովա Շչել (Կրասնոդարի երկրամաս)##
Զուբովա Շչել (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

2002 թվականին գյուղն ուներ 266 բնակիչ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 253 մարդ[1], որից 169 (66,8%) հայեր, 39 (15,4%) ռուսներ և 45 (17,8%) այլ ազգերի ներկայացուցիչներ։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի տարրական դպրոց, մշակույթի տուն և հանգստյան տներ։ Զբոսաշրջության վայր է։

Պատմությունը խմբագրել

1871 թվականին, Չեմիտոկվաջե գետի ներքին հոսանքին հարող տարածքները շնորհվել էին ռուսական բանակի Կովկասյան գումարտակի հրամանատարներից մեկին, ոմն Զուբովին։ 1899 թվականին այդ տարածքները գնել էր կոմս Ալեքսանդր Շերեմետևը։

Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1919 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «База микроданных Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։