Զորան Տոշիչ

սերբ ֆուտբոլիստ

Զորան Տոշիչ (սերբ.՝ Zoran Tošić / Зоран Тошић, ապրիլի 28, 1987(1987-04-28)[1][2][3], Զրենյանին, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, հանդիսանում է «ԲԿՄԱ» (Մոսկվա) ֆուտբոլային ակումբի և Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը[4]։

Զորան Տոշիչ
Անձնական տվյալներ
Ազգությունը Սերբիա Սերբիա
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Մականուն Տոխա, Տոնյա, Տոշկա, Զորա, Տոչնիչ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 28, 1987(1987-04-28)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Զրենյանին, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 171 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ
Համար 7
Պատանեկան կարիերա
Հարավսլավիա Ֆուտուրա Զրենյանին

  Հարավսլավիա Մլադոստ Լուկիչևո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Սերբիա Պռոլետեր Զրենյանին 7 (0)
2006-2007 Սերբիա Բանատ Զրենյանին 32 (2)
2007-2009 Սերբիա Պարտիզան 49 (14)
2009-2010 Անգլիա Մանչեստեր Յունայթեդ 2 (0)
2010  Գերմանիա Քյոլն 13 (5)
2010-մ.հ. Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 174 (37)
Ազգային հավաքական
2004 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մ 17) 3 (0)
2006-2009 Սերբիա Սերբիա (մ 21) 17 (2)
2007-մ.հ. Սերբիա Սերբիա 75 (11)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի մարտի 19-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հոկտեմբերի 6-ի

Ակումբային կարիերա խմբագրել

Մանկություն և կարիերայի սկիզբ խմբագրել

Զորանը ծնվել է Հարավսլավիայում տեղակայված Զրենյանին քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Բուդուչնոստ» ակումբում, որը մեկ այլ ակումբի հետ անվանական համընկման պատճառով ժամանակի ընթացքում վերանվանվում է «Բանատ»։ Ակումբի կազմում անցկացրած 25 խաղերում Տոշիչը դառնում է երկու գոլի հեղինակ և օգնում է ակումբին խույս տալ դիվիզիոնական մակարդակի իջեցումից[5]։

«Բանատի» կազմում անցկացրած խաղերի շնորհիվ Զորանը հայտնի է դառնում մի շարք եվրոպական ակումբների շրջանակներում[6][7]։ 2007 թվականի օգոստոսի 6-ին Տոշիչը չորս տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքում «Պարտիզան» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի հետ[8]։

«Մանչեսթեր Յունայթեդ» խմբագրել

2008 թվականի ձմռանը Տոշիչը, համաձայնության գալով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, դառնում է վերջինիս ֆուտբոլիստը[9]։ Նա Անգլիա տեղափոխվելու թույլտվություն էր ստացել 2008 թվականի նոյեմբերի 28-ին, իսկ պայմանագիրը վերջնական կնքվել էր 2009 թվականի հունվարի 2-ին[10][11][12]։ Սերբ ֆուտբոլիստը իր նոր ակումբում ստանում է 14 համարի մարզաշապիկը[13][14]։ Տոշիչը տեղափոխվելով Անգլիա, 2008-2009 մրցաշրջանի մնացած մասում մասնակցում է երեք հանդիպման, ինչպես նաև կանոնավոր կերպով մասնակցություն էր ունենում պահեստային թիմի խաղերում։

«Քյոլն» խմբագրել

2010 թվականի հունվարի 29-ին Տոշիչը կնքելով վարձավճարային պայմանագիր մինչև 2009-2010 թվականների մրցաշրջանի ավարտը հանդես է գալիս գերմանական «Քյոլնի» կազմում[15][16][17]։

«ԲԿՄԱ» խմբագրել

 
Զորան Տոշիչը «ԲԿՄԱ»-ի կազմում

2010 թվականի հունիսի 15-ին Տոշիչը դառնում է մոսկովյան «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստը[18], որի հետ կնքվում է 5 տարի ժամկետ ունեցող պայմանագիր[19]։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ֆուտբոլիստի տրանսֆերը «ԲԿՄԱ»-ի համար արժենում է 8 մլն ֆունտ ստերլինգ[20][21]։

2010 թվականի օգոստոսի 15-ին Տոշիչը բացում է իր գոլերի հաշիվը Ռուսաստանի պրեմիեր լիգայում. «Անժիի» դեմ կայացած խաղում Տոշիչը բացի գոլից դառնում է նաև գոլային փոխանցման հեղինակ[22]։ Օգոստոսի 19-ին սերբը հեղինակում է «ԲԿՄԱ»-ի կազմում արդեն իր երկրորդ և երրորդ գոլերը. այս անգամ նա աչքի է ընկնում Եվրոպայի Լիգայի ընտրական փուլի շրջանակներում կայացած «Անորտոսիսի» դեմ խաղում[23][24]։ Ժամանակի ընթացքում Զորանը դառնում է «ԲԿՄԱ»-ի առաջատարներից մեկը[25]։

2011-2012 թվականների մրցաշրջանում Տոշիչը հեղինակում է իր առաջին գոլը՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած պորտուգալական «Պորտուի» դեմ խաղում։ Խաղն ավարտվում է 2:1 հաշվով՝ հօգուտ պորտուգալացիների, իսկ «ԲԿՄԱ»-ն լքում է մրցաշարը։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի առաջնությունում սերբը քիչ թվով խաղերի է մասնակցում, սակայն նրան հաջողվում է երեք գոլի հեղինակ դառնալ։ Նոյեմբերի վերջին ֆուտբոլիստը վնասվածք է ստանում. ապաքինումը ձգվում է մինչև հունվար։

Չեմպիոնների Լիգայում Զորանն աչքի է ընկնում 1/8 եզրափակչում կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում իր հեղինակած գոլով, որը դառնում է այդ խաղում «ԲԿՄԱ»-ի համար միակը։ Ռեալի վստահ՝ 4:1 հաշվով հաղթանակի արդյունքում «ԲԿՄԱ»-ն լքում է մրցաշարը։ Ակումբի երկրպագուների կարծիքով՝ Զորանը մարտ ամսի թիմի լավագույն ֆուտբոլիստն էր[26]։ Ապրիլի 28-ին Տոշիչի դուբլի շնորհիվ «ԲԿՄԱ»-ն «Սպարտակի» դեմ կայացած խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տանում[27]։ Հաջորդ խաղում Տոշիչը կրկին դուբլի հեղինակ է դառնում. այս անգամ նրա «զոհն» է դառնում մոսկովյան «Լոկոմոտիվը»։

2012-2013 թվականների մրցաշրջանը սերբ ֆուտբոլիստի համար ավարտվում է մայիսին ստացած ծանր վնասվածքով[28], որն այնուամենայնիվ չի խանգարում «ԲԿՄԱ»-ին դառնալ երկրի առաջնության չեմպիոնը[29]։

Տոշիչը թիմի կազմ է վերադառնում 2013 թվականի օգոստոսին[30] և աշնան կեսերին դառնում է ակումբի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Տոշիչին հաջողվում է ներկայանալ հաջող արդյունքներով. ֆուտբոլիստը մի քանի խաղ անընդմեջ գոլերի հեղինակ է դառնում Չեմպիոնների Լիգայում[31][32], ինչպես նաև կարիերայում առաջին անգամ հետ-տրիկ է ձևակերպում՝ հոկտեմբերի 27-ին կայացած «Կրասնոդարի» դեմ խաղում[33]։ Ցուցադրած խաղի համար Տոշիչը երկրպագուների կողմից ճանաչվում է հոկտեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ[34]։ 2014 թվականի ապրիլի 27-ին Տոշիչը «ԲԿՄԱ»-ի կազմում անցկացնում է իր 100-րդ հանդիպումը, իսկ ամսական արդյունքներով կրկին ճանաչվում է թիմի կազմում լավագույնը (5 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում)[35]։ 2014 թվականի մայիսի 15-ին սերբը հեղինակում է «Լոկոմոտիվի» դեմ կայացած խաղի միակ գոլը, որի շնորհիվ «ԲԿՄԱ»-ն վաստակելով իր հերթական երեք միավորը՝ դառնում է առաջնության չեմպիոն։ Տոշիչն ակումբի լավագույնն է ճանաչվում նաև մայիս ամսում[36], իսկ հուլիսին նա երկարաձգում է իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[37]։ 2014 թվականի վիճակագրությամբ «Sportski Žurnal» սպորտային ամսագրի վարկածով Զորան Տոշիչը ճանաչվում է Սերբիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[38]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սերբիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Տոշիչը նշել է իր նորամուտը 2007 թվականի մարտի 23-ին՝ ընդդեմ Բելգիայի հավաքականի։ Չորս օր անց կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում նա հեղինակում է հավաքականի կազմում իր առաջին գոլը։ Տոշիչը մասնակցություն է ունեցել նաև 2007 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

2007 թվականի օգոստոսի 31-ին Տոշիչը ստանում է իր առաջին հրավերքը Սերբիայի ազգային հավաքականից։ Երիտասարդ ֆուտբոլիստը հավաքական էր հրավիրվել Եվրո-2008-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Պորտուգալիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների դեմ խաղերին մասնակցելու նպատակով։ Նորամուտն ազգային հավաքականի կազմում նա նշում է ընդդեմ Ֆինլանդիայի հավաքականի։ Տոշիչը հեղինակում է իր առաջին գոլը հավաքականի կազմում 2009 թվականի օգոստոսի 12-ին կայացած Հարավային Աֆրիկայի ազգային հավաքականի դեմ խաղում։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին Տոշիչը գոլի հեղինակ է դառնում Հայաստանի ազգային հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղում։ Այդ գոլի շնորհիվ Սերբիայի հավաքականը խաղը չի ավարտում պարտությամբ (1-1)[39]։

Անձնական կյանք խմբագրել

Զորան Տոշիչը ունի երկու երեխա իր նախկին կնոջից՝ Դիանայից[40]։ Սերբերենից բացի ֆուտբոլիստը նաև լավ տիրապետում է ռուսերենին[41], ինչպես նաև ինչ-որ չափով գիտի անգլերեն և գերմաներեն[42]։ Նրան բնութագրում են որպես շատ ընտանիքասեր, հանգիստ, ինքնասեր մարդ, որը չի տառապում աստղային հիվանդությամբ[43]։

Խաղաոճ խմբագրել

Տոշիչը ոչ ստանդարտ ֆուտբոլիստ է[44]։ Ունակ է աջ ոտքով ուժեղ հարվածներ կատարել, ցուցադրել իր ֆուտբոլային բարձր արագությունը և դրիբլինգը, ինչպես նաև աչքի ընկնել տուգանային հարվածներից։ Նա ունի լավ ֆուտբոլային մտածողություն[45]։ Իր խաղաձևի համար նրան նմանեցնում են Արիեն Ռոբենի հետ[46]։ Տոշիչը հաճախ է գոլեր խփում և գոլային փոխանցումներ կատարում[47]։ Նրա ամենահաջող ոճը աջ եզրից կենտրոն տեղափոխվելը և հարված կատարելն է[48][49]։ Տոշիչը նաև կարող է խաղալ ձախ եզրում[50]։ Ֆուտբոլիստի թույլ կողմերից նշվում է նրա ոչ զարգացված պաշտպանական կարողությունները[51]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ[52]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Պռոլետեր 2005-06 7 0 0 0 0 0 0 0 0 0 7 0
Արդյունք 7 0 0 0 0 0 0 0 0 0 7 0
  Բանատ 2006-07 25 2 3 0 0 0 0 0 0 0 28 2
Արդյունք 25 2 3 0 0 0 0 0 0 0 28 2
  Պարտիզան 2007-08 32 8 4 1 0 0 0 0 0 0 26 9
2008-09 17 6 1 1 0 0 0 0 7 2 25 9
Արդյունք 49 14 5 2 0 0 0 0 7 2 61 18
  Մանչեսթեր Յունայթեդ 2008-09 2 0 1 0 0 0 0 0 0 0 3 0
2009-10 0 0 0 0 2 0 0 0 0 0 2 0
Արդյունք 2 0 1 0 2 0 0 0 0 0 5 0
  Քյոլն 2009-10 13 5 1 0 0 0 0 0 0 0 14 5
Արդյունք 13 5 1 0 0 0 0 0 0 0 14 5
  ԲԿՄԱ 2010 15 3 0 0 0 0 0 0 8 3 23 6
2011-12 36 8 4 0 0 0 0 0 10 2 50 10
2012-13 25 3 1 0 0 0 0 0 2 0 28 3
2013-14 27 11 3 0 0 0 0 0 6 2 36 13
2014-15 27 7 1 0 0 0 1 1 5 0 34 8
2015-16 28 4 3 1 0 0 0 0 10 1 41 6
2016-17 10 0 0 0 0 0 1 0 3 0 14 0
Արդյունք 168 36 12 1 0 0 2 1 44 8 226 46
Ընդհանուր 264 57 22 3 2 0 2 1 51 10 341 71

Վիճակագրությունը հավաքականի կազմում խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ
Սերբիա
Թվական Խաղեր Գոլեր
2007 4 0
2008 7 0
2009 6 3
2010 10 1
2011 10 3
2012 9 1
2013 7 0
2014 9 2
2015 8 1
2016 5 0
Ընդհանուր 75 11

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Պարտիզան»

  «Մանչեսթեր Յունայթեդ»

  «ԲԿՄԱ»

Միջազգային խմբագրել

  Սերբիայի հավաքական (երիտասարդական)

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Hereisthecity - What happened to Zoran Tosic after leaving Manchester United? Արխիվացված 2020-03-12 Wayback Machine Retrieved 20 June 2012.
  5. «Zoran Tošić». УЕФА. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Partizan rule out double United deal». EuroSportYahoo!. 2008 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Partizan rule out double United deal». EuroSportYahoo!. 2008 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. Miloš Todorović (06.08.2007). «Zoran Tošić potpisao za Partizan» (սերբերեն). b92.net. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «United in £8m swoop for Serbian midfielder Tosic». Daily Mail. 2008 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Reds gain Tosic permit». Manchester Evening News. 2008 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «Man Utd granted Tosic permit». Ontheminute.com. 2008 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Coppack, Nick (2008 թ․ նոյեմբերի 28). «Tosic granted work permit». ManUtd.com. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  13. «Man Utd sign up Tosic and Ljajic». BBC Sport. British Broadcasting Corporation. 2009 թ․ հունվարի 2. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  14. «Man Utd sign up Tosic and Ljajic» (անգլերեն). BBC Sport. 02.01.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  15. Coppack, Nick (2010 թ․ հունվարի 27). «Tosic loaned to Cologne». ManUtd.com. Manchester United. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  16. Coppack, Nick (2010 թ․ հունվարի 27). «Tosic joins Cologne on loan». ManUtd.com. Manchester United. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  17. Bostock, Adam (2010 թ․ հունիսի 15). «Tosic sale confirmed». ManUtd.com. Manchester United. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  18. «CSKA make Tosic swoop». Sky Sports. BSkyB. 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  19. «Тошич официально стал игроком ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  20. «ЦСКА купил вингера «МЮ» и сборной Сербии за 8 миллионов фунтов». sports.ru..
  21. «Premier League – Tosic leaves United for CSKA Moscow». Eurosport. Yahoo! and Eurosport. 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  22. «ЦСКА — Анжи — 4:0 (4:0)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  23. http://www.soccerway.com/matches/2010/08/19/europe/uefa-cup/cska-moskva/anorthosis-famagusta-fc/999006/
  24. «ЦСКА сделал ход слоном». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  25. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  26. «Зоран Тошич — Лучший игрок ЦСКА в марте | CSKANEWS.COM». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  27. http://soccernet.espn.go.c/match/_/id/339027?cc=5901(չաշխատող հղում)
  28. Полузащитник ЦСКА Тошич выбыл из строя до конца сезона из-за перелома стопы
  29. «CSKA Moscow retain Russian title». ESPNFC. 2014 թ․ մայիսի 15. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  30. Тошич: к следующей игре буду в порядке
  31. «Восстание Тошича. ЦСКА обыграл «Викторию» — 3:2». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  32. ЦСКА потерпел поражение от «Манчестер Сити»
  33. Тошич: это мой первый хет-трик
  34. Тошич — лучший игрок ЦСКА в октябре по версии болельщиков
  35. Тошич — лучший игрок ЦСКА в апреле
  36. Болельщики ЦСКА признали Акинфеева лучшим игроком сезона
  37. Тошич продлил контракт с ЦСКА до 2017 года
  38. Зоран Тошич признан лучшим футболистом Сербии
  39. «Timely Tošić gives Serbia point in Armenia». UEFA. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  40. Тошич развелся и попал в аварию на частном самолете
  41. Зоран Тошич: «По-русски я начал говорить почти сразу»
  42. Зоран Тошич: «Я — Бэмби. С острыми зубами»
  43. Тошич не склонен к звездной болезни, считает Бабаев
  44. «Эльмир Набиуллин: «Особенно непросто было против Тошича»». Официальный сайт ФК «Рубин». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  45. «Повестка из "армии"» (ռուսերեն). soccer.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  46. «К НАМ ЕДЕТ БЭМБИ» (ռուսերեն). Советский Спорт. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  47. «Самедов - Тошич: сравнительные характеристики» (ռուսերեն). Footballtop. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  48. «ТОШИЧ КРУЧЕ ПОДОЛЬСКИ». Советский спорт. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  49. «Zoran Tosic» (անգլերեն). WhoScored. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  50. «Леонид Слуцкий: "Включили фланги - забили два гола"» (ռուսերեն). cska-videohits.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  51. «Тактический анализ футболистов. Часть 31. ЦСКА. Полузащита» (ռուսերեն). tacticalanalysis.name. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  52. Footballdatabase.eu. «Zoran Tosic».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորան Տոշիչ» հոդվածին։