Զլատյու Գեորգիև Բոյաջիև (բուլղար․՝ Златю Бояджиев, 22 հոկտեմբերի, 1903, Բրեզովո, Բուլղարիա - 2 փետրվարի, 1976, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, հայտնի է իր դիմանկարներով և բնանկարներով։ 20-րդ դարի բուլղարացի ամենաինքնատիպ նկարիչներից մեկն է համարվում։

Զլատյու Բոյաջիև
Златю Бояджиев
Ծնվել էհոկտեմբերի 22, 1903(1903-10-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեզովո, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[4]
Վախճանվել էփետրվարի 2, 1976(1976-02-02)[1][5][2][…] (72 տարեկան)
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա[3]
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1932)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչTseno Todorov?
Պարգևներ
 Zlatyo Boyadzhiev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1903 թվականի հոկտեմբերի 22-ին Բրեզովո քաղաքում։ Գեղանկարչություն սովորել է Սոֆիայի Գեղագիտության ազգային ակադեմիայում՝ Ցենո Թոդորովի մոտ։ Ակադեմիան ավարտել է 1932 թվականին։

Բոյաջիևի ստեղծագործությունը բաժանվում է 2 խիստ տարբեր ժամանակահատվածների՝ մինչև 1951 թվականը և 1951 թվականից հետո։ 1951 թվականին նկարիչը ծանր կաթված տարավ և նրա մարմնի կեսն անդամալուծված էր, այնպես որ մի քանի տարի նա միայն ձախ ձեռքով էր կարողանում գրել ու գործնականում կորցրել էր խոսելու կարողությունը։

Բոյաջիևի ստեղծագործական առաջին շրջանին բնորոշ են դասական կոմպոզիցիաները, հիմնականում գյուղական բնանկարները՝ դեղնավուն երանգներով, որոնք ինչ-որ չափով հիշեցնում էին 16-րդ դարի գեղանկարչությունը։ Կաթվածից հետո նա անցնում է գրոտեսկային կերպարներին, կոմպոզիցիաներին, որոնք ներառում էին տասնյակ պատկերներ՝ կատարված էքսպրեսիոնիստ գունային գամայով։

Բոյաջիևը, ունենալով մեծ հեղինակություն, ճիշտ է արտահայտել սոցիալիստական Բուլղարիայի իրականությունը։ Պարգևատրվել է Բուլղարիայի նկարիչների միության մրցանակներով։ Մահացել է 1976 թվականի փետրվարի 2-ին Պլովդիվում։

Պլովդիվում բացվել է Բոյաջիևի թանգարանը։

Որդին՝ Գեորգի Բոյաջիևը (ծն. 1939), նկարիչ է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Галина Минчева (2003 թ․ հուլիսի 5). «Златю Бояджиев бил работохолик, не обичал парите». Фамилия (բուլղարերեն). Газета «Сега». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  • Галерея «Златю Бояджиев» с несколькими произведениями художника Արխիվացված 2008-10-07 Wayback Machine
  • Բոյաջիևի ստեղծագործությունը
  • Георги Бояджиев (составитель), Златю Бояджиев, София, 2004.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զլատյու Բոյաջիև» հոդվածին։