Զլատան Լյուբիանկիչ (սլովեն.՝ Zlatan Ljubijankić, դեկտեմբերի 15, 1983(1983-12-15)[1][2], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Զլատան Լյուբիյանկիչ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1983(1983-12-15)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Սլովենիա Սլովան (Լյուբլյանա)
Սլովենիա Դոմժալե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2008 Սլովենիա Դոմժալե 155 (43)
2008—2012 Բելգիա Գենտ 125 (27)
2012—2014 Ճապոնիա Օմիա Արդիա 71 (17)
2015—2018 Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս 81 (15)
Ազգային հավաքական
2004—2005 Սլովենիա Սլովենիա (երիտ․) 9 (2)
2006—2015 Սլովենիա Սլովենիա 48 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Սլովան» (Լյուբլյանա) և «Դոմժալե» երիտասարդական թիմերի սան է։ Զլատան Լյուբիյանկիչն իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքել է 2002 թվականին՝ «Դոմժալեի» հետ, որի կազմում հաղթել է Սլովենիայի առաջնությունում և նվաճել երկրի Սուպերգավաթը։ Սլովենական ակումբի կազմում ֆուտբոլիստը խաղացել է 6 մրցաշրջան և անցկացրել 155 հանդիպում, որոնցում դարձել է 43 գոլի հեղինակ։ 2008 թվականին նա տեղափոխվել է բելգիական «Գենտ»՝ պայմանագիր կնքելով մինչև 2012 թվականի կեսերը։ Նոր ակումբում իր նորամուտը կատարել է փետրվարի 10-ին՝ «Զյուլտե Վարեգեմի» դեմ խաղում[3]։

2012 թվականի հուլիսին դարձել է Ճապոնական «Օմիա Արդիա» ակումբի խաղացող[4][5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սլովենիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականի փետրվարի 28-ին Կիպրոսի հավաքականի դեմ խաղում, որտեղ խփել է հանդիպման միակ գոլը, որը հաղթանակ է բերել նրա թիմին։

(թարմացվել է 2013 թվականի մարտի 23-ի դրությամբ)

Ձեռքբերումներ խմբագրել

«Դոմժալե»
  • Սլովենիայի չեմպիոն (1) – 2006/07
  • Սլովենիայի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2004/05, 2005/06
  • Սլովենիայի Սուպերգավաթակիր (1) – 2007
«Գենտ»
  • Բելգիայի գավաթակիր (1) – 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Зюлте-Варегем» — «Гент» — «Transfermarkt», проверено 14 апреля 2010 года.
  4. «新加入選手のお知らせ» (ճապոներեն). ardija.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 26.7.2012-ին.
  5. «ズラタン選手 インタビュー» (ճապոներեն). ardija.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 26.7.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զլատան Լյուբիյանկիչ» հոդվածին։