Զինաիդա Գրեչանի[1] (փետրվարի 7, 1956(1956-02-07), Q4089167?, Տոմսկի շրջան, Տոմսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական գործիչ։ Ներկայումս նա Մոլդովայի խորհրդարանի խոսնակն է 2019 թվականի հունիսի 8-ից։ Գրեչանին նախկինում նաև Մոլդովայի վարչապետն էր 2008 թվականի մարտի 31-ից[1][2] մինչև 2009 թվականի սեպտեմբերի 14-ը։ Նա հանդիսանում է Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության (ՄՀՍԿ) առաջնորդը և նախկինում եղել է Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցության (ՄՀԿԿ) անդամ[3]։ Նա Մոլդովայի առաջին կին վարչապետն էր[2] և Եվրոպայում երկրորդ կին կոմունիստ կառավարության ղեկավարը Հարավսլավիայի վարչապետ Միլկա Պլանինցից հետո[4]։

Զինաիդա Գրեչանի
ռումիներեն՝ Zinaida Greceanîi
(12-րդ) Մոլդովայի խորհրդարանի նախագահ
 2019 թվականի հունիսի 8
Նախագահ Իգոր Դոդոն
Վարչապետ Պավել Ֆիլիպ

Մայա Սանդու Իոն Չիկու

Նախորդող Անդրիան Կանդու
Հաջորդող Միհայ Պոպ
Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր
 2009 թվականի հուլիսի 29
(7-րդ) Մոլդովայի վարչապետ
2008 թվականի մարտի 31 - 2009 թվականի սեպտեմբերի 14
Նախագահ Վլադիմիր Վորոնին
Նախորդող Վասիլ Տառլև
Հաջորդող Վլադիմիր Ֆիլատ
Առաջին փոխվարչապետ
2002 թվականի փետրվարի 26 - 2005 թվականի հոկտեմբերի 10
Նախագահ Վլադիմիր Վորոնին
Վարչապետ Վասիլ Տառլև
Նախորդող Միհայ Մանոլե
 
Կուսակցություն՝

Կոմունիստական կուսակցություն (նախքան 2011 թվականը)

Սոցիալիստական կուսակցություն (2011 թվականից հետո)
Կրթություն՝ Մոլդովայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր փետրվարի 7, 1956 (68 տարեկան)
Ծննդավայր Տոմսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Մոլդովա
Ի ծնե անուն Զինաիդա Բույոր
Ամուսին Ալեքսեյ Գրեչանի
Զավակներ 2
 
Կայք՝ greceanii.md
 
Պարգևներ
Հանրապետության շքանշան և Պատվո շքանշան

Նախապատմություն խմբագրել

Գրեչանին ծնվել է Սիբիրի Տոմսկի մարզում։ Նրա ծնողները՝ Մարիոարա Ուրսուն (1918–1993) և Պետրեա Բուժորը (1906–1996), 1951 թվականին տեղահանվել են Մոլդովայի հյուսիսում գտնվող Կոտիուժենից «Հյուսիս գործողության» ընթացքում, քանի որ նրանք Եհովայի վկաներ էին։ Նրա եղբայրը մահացել է տեղահանության ժամանակ։ Զինաիդա Գրեչանիին և նրա ծնողները վերադարձան Կոտիուժենի միայն 1968 թվականին։ Նա որպես ուղղափառ մկրտվեց իր մորական տատիկի կողմից։

Մայրաքաղաք Քիշնևում ավարտել է ֆինանսատնտեսական քոլեջը և Մոլդովայի պետական համալսարանը[1]։

Գրեչանին ամուսնացած է Ալեքսեյ Գրեչանիի հետ և ունի երկու երեխա[1]։

Կարիերա խմբագրել

90-ականների կեսին աշխատանքի է անցել Ֆինանսների նախարարությունում որպես վարչության պետ։[5] Նա ֆինանսների փոխնախարարն էր 2000-2001 թվականներին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալը՝ 2001-2002 թվականներին։ Նախագահ Վլադիմիր Վորոնինը 2002 թվականի փետրվարի 8-ին նշանակեց նրան ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև 2002 թվականի փետրվարի 26-ին նշանակեց ֆինանսների նախարար՝ լինելով միակ կինը կառավարությունում։ Երեք տարի որպես ֆինանսների նախարար պաշտոնավարելուց հետո նա Վորոնինի կողմից նշանակվեց որպես Մոլդովայի առաջին փոխվարչապետ 2005 թվականի հոկտեմբերի 10-ին[1]։ 2005 թվականի ամռանը Քիշնևի ՏԻՄ ընտրություններում նա ստացավ ամենաշատ ձայները, սակայն ցածր մասնակցության պատճառով այն անվավեր ճանաչվեց։

Ըստ Մոլդովայի Հանրապետության ամենահանրաճանաչ քաղաքական գործիչներին վերաբերող 2019 թվականին արված հարցումների՝ Զինաիդա Գրեչանին դասվում է այն քաղաքական գործիչների ցանկում երկրորդ հորիզոնականում, ով առավելագույն վստահություն էր վայելում Մոլդովայի քաղաքացիների կողմից[6]։

Վարչապետ խմբագրել

 
Գրեչանին Ռուսաստանի նախկին վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ 2008 թվականի հունիսին:

Վարչապետ Վասիլ Տառլևի 2008 թվականի մարտի 19-ի հրաժարականից հետո նախագահ Վլադիմիր Վորոնինը Գրեչանիին առաջադրել է վարչապետի պաշտոնում[3]։ Զինաիդա Գրեչանիի կառավարությունը խորհրդարանի կողմից հաստատվել է մարտի 31-ին։ Այն ստացավ 56 կողմ ձայներ խորհրդարանի 101 անդամներից։ Ըստ Գրեչանիի, նրա կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում կլինեն ԶԼՄ-ների ազատությունը, ակտիվ երկխոսությունը քաղաքացիական հասարակության և անկախ դատական համակարգի հետ։ Նա ավելացրեց կին նախարարների թիվը 2-ից 5-ի (25 տոկոս) և հետևեց գենդերային հավասարության մասին օրենքներին[7]։

Գրեչանիին հրաժարական է տվել 2009 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ասելով, որ ինքը ի վիճակի չէ միաժամանակ պահել վարչապետի և խորհրդարանի անդամի պաշտոնները։ Սեպտեմբերի 10-ին Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը ստորագրել է հրամանագիր՝ արդարադատության նախարար Վիտալի Պիրլոգին նշանակելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև կազմավորվի նոր կառավարություն։

2009 թվականի ապրիլի 7-ի իրադարձությունները խմբագրել

Մոլդովայի Հանրապետության վարչապետ Զինաիդա Գրեչանիին, 2009 թվականի ապրիլի 7-ի իրադարձությունների շրջանակներում, հանրային տարածքում հայտնի դարձավ իր խորհրդանշական հայտարարություններով, որ ոստիկանները պատրաստ են զենք կիրառել ցուցարարների դեմ, և եկել է ուղերձով. «Ամենամեծ հանցագործության կազմակերպիչները պատրաստ են երեխաներին օգտագործել հաջորդ օրերին: Եթե դա տեղի ունենա, զոհերից խուսափելը շատ դժվար կլիներ: Ոստիկաններն կօգտագործեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ սահմանադրությունը պաշտպանելու համար, ներառյալ զենքերը»։ Վեց տարի անց ՝ 2015-ի ապրիլին, Գրեչանիին «TV7» հեռուստաընկերության եթեր հեռարձակված «Ինտերպոլ» հեռուստաշոուի ժամանակ հայտարարել է, որ ճիշտ է վարվել, երբ 2009 թվականին հայտարարեց, որ «արյունահեղություն կլինի»։[8][9][10]

Զինաիդա Գրեչանիին իր հայտարարությամբ մնացել է պատմության մեջ, երբ նա աղաչում էր երկրի «մայրերին» իրենց երեխաներին պահել տանը, այն զենքի պատճառով, որը պետք է օգտագործվեր։ Այս առումով, ապրիլի 7-ի դեպքերի քննությամբ նրան մեկ անգամ լսել են դատախազները, այնուհետև՝ որպես վկա[11]։

Մոլդովայի նախագահական ընտրություններ, 2009 թվականի մայիս-հունիս խմբագրել

Նրա կուսակցությունը հաղթել է 2009 թվականի ապրիլին կայացած ընտրություններում`ձայների 49,48%-ով, և նա Մոլդովայի խորհրդարանում ստացավ 60 մանդատ։ 2009 թվականի մայիսի 20-ին և հունիսի 3-ին նա երկու անգամ անհաջող փորձեր է ունեցել ՄՀԿԿ-ի Մոլդովայի նախագահի թեկնածու առաջադրվելու համար` չունենալով ընդամենը մեկ ձայն` անհրաժեշտ ձայների 3/5 (61) ստանալու համար։ Երկու փուլերում էլ տղամարդկանց այլընտրանքային թեկնածուներ են առաջադրվել ՄՀԿԿ-ի կողմից և ստացել են 0 ձայն, իսկ Գրեչանիին՝ կոմունիստական կուսակցության բոլոր 60 ձայները[12]։

Տեղի ունեցան նոր ընտրություններ 2009 թվականի հուլիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո և Գրեչանին նորից ստացավ Մոլդովայի խորհրդարանում մանդատ, բայց ՄՀԿԿ-ն ընդամենը 48 մանդատ ստացավ, իսկ կոմունիստական կուսակցության ընդդիմադիրները՝ Եվրոպական ինտեգրման դաշինքը, համաձայնվեց ստեղծել կոալիցիոն կառավարության[13]։

ՄՀԿԿ-ից դուրս գալը և ՄՀՍԿ-ին միանալը խմբագրել

2011 թվականի աշնանը Զիանիդա Գրեչանին Իգոր Դոդոնի և Վերոնիկա Աբրամչիուչի հետ միասին դուրս եկան ՄՀԿԿ-ն[14] և միացան Սոցիալիստների կուսակցությանը (ՄՀՍԿ)՝ Վերոնիկա Աբրամչիուչի գլխավորությամբ։ 2011-2016 թվականներին կուսակցության ղեկավարը դարձավ Իգոր Դոդոնը։ Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրությունից հետո Սոցիալիստների կուսակցության գործող ղեկավարը դարձավ Զինաիդա Գրեչանին, ով 2016 թվականի դեկտեմբերի 18-ին պաշտոնապես ընտրվեց որպես կուսակցության նախագահ։[15] 2014 թվականի նոյեմբերի 30-ի ընտրություններին Զինաիդա Գրեչանին ՄՀՍԿ-ի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում էր[16]։

Հետագա կարիերան խմբագրել

Նա 2015 թվականի ՏԻՄ ընտրություններում Քիշնևի ավագանիում կազմեց մեծամասնություն՝ առաջ անցնելով այդ ժամանակվա քաղաքապետ Դորին Չիրտոակայից[17]։ Ի վերջո, նա անհաջող էր՝ հունիսի 28-ի ընտրություններում պատվելով Չիրտոակային[18]։

2016 թվականի նոյեմբերի 18-ին նա ընտրվեց Սոցիալիստական կուսակցության նախագահ՝ պաշտոնը ստանձնելով 2016 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նա ընտրվեց Մոլդովայի խորհրդարանի 12-րդ նախագահ 2019 թվականի հունիսի 8-ին, ինչը երկրում առաջ բերեց կարճ 8-օրյա սահմանադրական ճգնաժամի։

Հակասություններ խմբագրել

Էլեկտրաէներգիայի ներմուծում խմբագրել

Զինաիդա Գրեացանիին և Իգոր Դոդոնը ներգրավվել են էլեկտրաէներգիայի կաշկանդված ներմուծման սխեմայի մեջ և դարձել են բողոքի առարկա, որը ներկայացվել է Գլխավոր դատախազություն։ 2008 թվականի հունիսի 1-ից Մոլդովան էլեկտրաէներգիան գնել է Ուկրաինայից այն գնով, որը 10%-ով բարձր էր մայիս ամսվա համեմատ։ Առաջին փոխվարչապետ Իգոր Դոդոնը հայտարարեց նոր գինը որպես «ուշագրավ հաջողություն»՝ պատճառաբանելով, որ ի սկզբանե ուկրաինական կողմը պահանջում էր 50% թանկացում։ Սակայն Քիշնևի փողոցներում խոսվում էր այն մասին, որ գնի բարձրացումը կատարվել է ի օգուտ Հունգարիայում գրանցված մի ընկերության, որի հետևում Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարության կողմից պատվիրակված անձինք են։[19] «Բանակցություններից» հետո մասնավոր միջնորդ ընդգրկվեց Ուկրաինայի ներմուծման սխեմայի մեջ։ Միևնույն ժամանակ, էներգետիկայի փորձագետները Մոլդովայի Հանրապետության էներգետիկ կարգավորող ազգային գործակալությունից ստացել են ավելի շատ պաշտոնական տեղեկատվություն, որոնք ցույց են տվել, որ միայն մեկ տարի առաջ միջնորդ ընկերությունը էներգիայի գների տարբերությունից ստացել է ավելի քան 14,5 միլիոն դոլար շահույթ։ Կառավարությունը պատասխանատու էր էլեկտրաէներգիա ներմուծելու համար։ Եվ համաձայն այն ժամանակվա վարչապետ Զինաիդա Գրեչանիի կողմից ստորագրված դրույթի՝ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը կնքելու բանակցող խմբի կազմի մեջ էին Իգոր Դոդոնը, այն ժամանակ Էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Գուսևը, Էներգոկոմի տնօրենը և Մարկու Ռիմիշը։[20][21]

Վարկեր BEM-ից խմբագրել

2008 թվականին Զինաիդա Գրեչանին ֆինանսների նախարարն էր, իսկ նրա ամուսինը՝ Ալեքսեյը, հանդիսանում էր «Վին Կոյուսնա» գործարանի տնօրենների խորհրդի անդամ․ ընկերություն, որը վարկեր էր վերցնում Banca de Economii-ից (BEM)՝ 1,63 միլիոն եվրոյի և 500,000 ԱՄՆ դոլար չափով։ Գրեչանի ընտանիքի համար խնդիր չէր այս վարկը ստանալը, առավել ևս, որ ֆինանսների նախարարությունը պատասխանատու էր BEM-ի բաժատոմսերի համար։ Երկու տարի հետո՝ 2010 թվականին, «Կոյուսնայի» գործարանը սնանկացավ, և 2011 թվականին Ալեքսեյ Գրեչանիի կողմից վերահսկվող օֆշորային ընկերության կողմից հիմնադրված «Ալսվիտ-պրինտ» ֆիրման գնեց գործարանի բաժնետոմսերը, որոնք գրավադրվել էին բանկում 40 միլլիոն մոլդովական լեյ արժողությամբ[22]։ Էկոնոմիկայի բանկի լուծարման գործընթացի մեկնարկից մեկ տարի անց, բանկի բաժնետոմսերի և գույքի վաճառքից բխող գումարները աննշան են։ Աճուրդով վաճառված ամենաթանկ խմբաքանակը «Կոյուսնա» գինու գործարանն է, որը դատարան է եկել այն բանից հետո, երբ նախկին վարչապետի և ներկայիս սոցիալիստական առաջնորդ Զինաիդա Գրեչանիի ամուսինը`Ալեքսեյ Գրեկանիին, չի վերադարձրել տասնյակ միլիոնավոր մոլդովական լեյ[23]։

2019 թվականի հուլիսի 15-ին, Ազատական կուսակցության ղեկավար Դորին Չիրտոկան ներկայացրեց մի քանի փաստաթղթեր, համաձայն որոնց, ցույց տրվեց, որ Զինաիդա Գրեչանին ներգրավված է BEM վարկերի ստացման մեջ, որոնք չեն վերադարձվել[24]։ Նա խնդրել է Զինաիդա Գրեչանիին հրաժարական տալ խորհրդարանի նախագահի պաշտոնից՝ մեղադրվելով բանկային խարդախության մեջ[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Page on Greceanii at government website Արխիվացված 7 Ապրիլ 2008 Wayback Machine.
  2. 2,0 2,1 "Moldova's Parliament approves new government" Արխիվացված 5 Դեկտեմբեր 2012 archive.today, Associated Press (International Herald Tribune), 31 March 2008.
  3. 3,0 3,1 "Moldova's Leader Nominates First Female Prime Minister", Associated Press (The Moscow Times), 24 March 2008.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Zinaida Greceanîi - alegeri.md», Alegeri.md/w/zinaida_grecean%c3%aei, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  6. «Sondaj BOP: Cei mai apreciați politicieni din Republica Moldova», UNIMEDIA, Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին
  7. Skard, Torild (2014), p. 359
  8. «7 aprilie 2009. Piramida ruşinii», Anticoruptie.md/ro/investigatii/integritate/7-aprilie-piramida-rusinii, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  9. «VIDEO. Zinaida Greceanîi: "Nu regret declarațiile mele din aprilie 2009"», AGORA, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  10. «(video) Zinaida Greceanîi nu regretă declarațiile pe care le-a făcut în aprilie 2009 - #diez», Diez.md/2015/06/26/video-zinaida-greceanii-nu-regreta-declaratiile-pe-care-le-a-facut-in-aprilie-2009/, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  11. https://www. Zdg. Md/author/admin (2012 թ․ փետրվարի 23), «Dosarul 7 aprilie: Martorii Voronin şi Saachian», Ziarul de Gardă, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին {{citation}}: |last= has generic name (օգնություն)
  12. http://news.bbc.co.uk/2/hi/europe/8059039.stm; http://news.bbc.co.uk/2/hi/europe/8071251.stm Արխիվացված 10 Օգոստոս 2014 Wayback Machine; Inter-Parliamentary Union, IPU: "Republic of Moldova, Parliament", www.ipu.org/parline-e/reports/2215_E.htm
  13. IPU
  14. I. R. (2011 թ․ նոյեմբերի 4), «Rep. Moldova: Doi oameni cheie ai comunistilor, Igor Dodon si Zinaida Greceanai, parasesc partidul - International», HotNews.ro, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  15. «Partidul Socialiştilor din Republica Moldova (PSRM) / partide.md», E-democracy.md/parties/psmpr/, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  16. «Nr.1 pe listele partidelor intrate în Parlament: milionari și... bugetari», MOLDOVACURATA, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  17. http://www.rferl.org/content/moldova-chisinau-mayor-election-chirtoaca/27072499.html Արխիվացված 15 Հունիս 2015 Wayback Machine Pro-Europe, Pro-Russia Parties Split Vote In Moldova
  18. http://www.rferl.org/content/moldova-election-chisinau-mayor-eu-russia/27099585.html Արխիվացված 30 Հունիս 2015 Wayback Machine Pro-EU Incumbent Declared Winner In Moldova Mayoral Runoff
  19. «Afacerea "scumpirea energiei din Ucraina"», Investigatii.md/ro/investigatii/economic/afacerea-scumpirea-energiei-din-ucraina, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  20. «DOC // Schemă frauduloasă de import a energiei electrice. Igor Dodon și Zinaida Greceanîi, subiecții unei plângeri depusă la Procuratura Generală», Anticoruptie.md/ro/stiri/doc-schema-frauduloasa-de-import-a-energiei-electrice-igor-dodon-si-zinaida-greceanii-subiectii-unei-plangeri-depusa-la-procuratura-generala, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  21. «De ce au mințit Grecianii și Dodon?», Investigatii.md/ro/investigatii/economic/de-ce-au-mintit-grecianii-si-dodon, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  22. «CV-ul și averea noului președinte al Parlamentului», Ziarul de Gardă, 2019 թ․ հունիսի 8, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  23. «BEM nu poate recupera banii de la soțul Zinaidei Greceanîi - moldNova», moldNova, 2016 թ․ նոյեմբերի 18, Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին
  24. «Conferinta de presa sustinuta de conducerea Partidului Liberal cu tema "Probe privind implicarea familiei Grecianii in sustragerea a 5 mln de euro de la BEM" - VIDEO», Pro TV, Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին
  25. «Dorin Chirtoaca cere demisia Zinaidei Greceanii din functia de Presedinte al Parlamentului. Acesta o acuza pe lidera PSRM ca ar fi participat la frauda bancara, dupa ce ar fi luat un credit de cinci milioane de euro, pe care nu l-a mai intors - VIDEO», Pro TV, Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին