Մայա Սանդու (մոլդ.՝ Maia Sandu, մայիսի 24, 1972(1972-05-24)[1], Ռիսիպեն, Fălești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական և պետական գործիչ, 2020 թվականի դեկտեմբերի 24-ից Մոլդովայի Հանրապետության նախագահ։ 2012-2015 թվականներին զբաղեցրել է նաև Մոլդովայի լուսավորության նախարարի պաշտոնը։

Մայա Սանդու
մոլդ.՝ Maia Sandu
Դրոշ
Դրոշ
Մոլդովայի Հանրապետության լուսավորության նախարար
24 հուլիսի, 2012 - 30 հուլիսի, 2015
Նախորդող Միխայիլ Շլյախտիցկի
Հաջորդող Կորինա Ֆուսու
 
Կուսակցություն՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցություն
Կրթություն՝ Academy of Economic Studies of Moldova? (1994), Academy of Public Administration of Moldova? (1998) և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ (2010)
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանք Մոլդովայի Ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 24, 1972(1972-05-24)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Ռիսիպեն, Fălești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Մոլդովա[2],  Ռումինիա[2] և  ԽՍՀՄ
Ի ծնե անուն Maia Sandu
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մայա Սանդուն ծնվել է 1972 թվականի մայիսի 24-ին Մոլդովական ԽՍՀ Ֆալեշտիի շրջանի Ռիսիպեն գյուղում։1989-1994 թվականներին սովորել է Մոլտովայի տնտեսագիտական ակադեմիայում (ASEM)։ 1995-1998 թվականներին Պետական կառավարման ակադեմիայում ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ։ 2010 թվականին ավարտել է Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտը։

2010-2012 թվականներին Մայա Սանդուն Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան, ԱՄՆ) աշխատել է որպես Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խորհրդական։

Կրթության նախարար խմբագրել

2012 թվականի հուլիսի 24-ին Մայա Սանդուն նշանակվել է Մոլդովայի Հանրապետության լուսավորության նախարար։ Որպես նախարար՝ Սանդուն սկսել է իրականացնել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես փոխվել է ազգային քննությունների (դպրոցի ավարտական քննություններ) անցկացման կարգը։ Խստացվել է քննության անցկացման հսկողության համակարգը, բակալավրիատի ընդունելության քննությունների անցկացման կենտրոններում տեղադրվել են մետաղաորոնման սարքեր, բոլոր լսարաններում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր։ Միևնույն ժամանակ, այն սովորեղների աշխատանքները, ում նկատել են արտագրելիս, անվավեր է հայտարարվել, իսկ նրանք զրկվել են լրացուցիչ քննաշրջանի ընթացքում քննությունը վերահանձնելու իրավունքից։ Նման փոփոխություններն արժանացել են ոչ միանշանակ արձագանքների հասարակության շրջանում. որոշ քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, թե նման խիստ վերահսկողությունն հոգեբանական մեծ ճնշում է գործում սովորողների ու քննություն հանձնողների վրա[4]։

2014 թվականի վերջին համընդհանուր քննարկման է ներկայացվել կրթության մասին նոր օրենքը։ Այդ նախագծի համաձայն՝ կրթությունը կարող էր դառնալ պարտադիր մինչև 18 տարեկանը, իսկ դպրոցների տնօրենները կարող էին իրենց պաշտոնում ընտրվել միայն երկու անգամ անընդմեջ, անգլերենը կարող էր ընդգրկվել պարտադիր ուսումնական ծրագրում, իսկ ռուսերենը աշակերտները կարող էին սովորել իրենց ընտրությամբ։ Դրանից բացի՝ առաջարկվում էր բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդնել գնահատման եվրոպական տառային համակարգը։ Նոր օրինագիծը նախատեսում էր ստեղծել ատեստավորման ու կրթության որակի ապահովման նոր համակարգ և մասնավորապես ստեղծել Ազգային դպրոցական տեսչություն և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային գործակալություն, բարձրագույն կրթության համակարգում՝ Ռազմավարական ու ինստիտուցիոնալ զարգացման խորհուրդ, իսկ միջնակարգ կրթության մակարդակում՝ Ուսումնական հաստատության ադմինիստրատիվ խորհուրդ[5]։

Կիրիլ Գաբուրիչի կառավարության հրաժարականից հետո Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Մայա Սանդուին առաջադրել է որպես վարչապետի թեկնածու, սակայն նրա թեկնածությունը չեն սատարել մյուս կուսակցությունները։ Վալերի Ստրելեցի գլխավորությամբ նոր կառավարության կազմի հաստատումից հետո՝ 2015 թվականի հուլիսի 30-ին, Մայա Սանդուն ստիպված է եղել լքել նախարարի պաշտոնը, քանի որ իշխող խմբավորման կազմավորման ժամանակ այդ պաշտոնը նախատեսվել էր Լիբերալ կուսակցության համար։

Հետագա քաղաքական գործունեություն խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 22-ին Մայա Սանդուն հայտարարել է սեփական քաղաքական նախագծի՝ Գործողության ու համերաշխության կուսակցության հիմնադրման մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Alegeri Republica Moldova. Maia Sandu: Am cetățenia română! Dodon: Interesele cărei țări veți apăra? (ռումիներեն) — 2016.
  3. https://www.president.gov.ua/documents/3982021-39797
  4. Ужасы БАКа — 2014 в Молдове: металлоискатели, суды и отмена всех сданных экзаменов за списывание
  5. «Изменения в системе образования от Майи Санду. Русский язык станет иностранным». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Սանդու» հոդվածին։