Զիյե Բաստիդա (անգլ.՝ Xiye Bastida, ապրիլի 18, 2002(2002-04-18), Ատլակոմուլկո, Մեքսիկայի նահանգ), մեքսիկա-չիլիական ծագմամբ կլիմայական ակտիվիստ ու մեքսիկական բնիկների Օտոմի- Տոլտեկների ցեղախմբի ներկայացուցիչ։ Հանդիսանում է Նյու Յորքում «Ուրբաթները հանուն ապագայի» շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկն ու կլիմայի ակտիվության բնիկների և ներգաղթյալների հարցրով առաջատար ձայն բարձրացնողներից մեկը[1]։ «Ժողովրդական կլիմայի շարժման» կառավարման կոմիտեի անդամ է ու «Sunrise Movement» և «Ապստամբություն ոչնչացման դեմ» բնապահպանական շարժմումների նախկին անդամ։ Միջազգային ոչ առևտրային «Re-Earth Initiative» կազմակերպության համահիմնադիրներից է, որը ներառական է և ինտերսեկցիոնալ՝ «ճիշտ այնպիսին, ինչպիսին պետք է լինի կլիմայի շարժումը»։

Զիյե Բաստիդա
իսպ.՝ Xiye Bastida
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 2002(2002-04-18) (21 տարեկան)
ԾննդավայրԱտլակոմուլկո, Մեքսիկայի նահանգ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Չիլի
ԿրթությունThe Beacon School?
Մասնագիտությունակտիվիստ և Կլիմայական ակտիվիստ
 Xiye Bastida Վիքիպահեստում

Վաղ կյանք ու կրթություն Խմբագրել

 
Բաստիդան սպասում է Գրետա Թունբերգի ժամանմանը, 2019

Բաստիդան ծնվել է Մեքսիկայի Ատլակոմուլկո քաղաքում՝ բնապահպանների ընտանիքում[2] ու հասակ առել Լեռմայի Սան Պեդրո Տուլտեպեկ ավանում[3][4]։ Հայրական կողմից սերում է բնիկ մեքսիկական Օտոմի- Տոլտեկներից ու Ացտեկներից, իսկ մայրական կողմից՝ կելտական ծագմամբ եվրոպացի-չիլիացիներից[5][6]։ Ներկայումս ունի Մեքսիկայի և Չիլիի երկքաղաքացիություն[7]։ 2015 թվականին հայրենի Սան Պեդրո Տուլտեպեկ ավանի ուժեղ ջրհեղեղից ու դրան հաջորդած երաշտի երեք տարիներից հետո ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք[8]։

Հաճախել է Բիքոն ավագ դպրոցն[9] ու 2020 թվականին ընդունվել Փենսիլվանիայի համալսարան[10]։

Ակտիվիզմ Խմբագրել

Բաստիդան իր ակտիվությունն սկսել է բնապահպանական ակումբից։ Ակումբը բողոքներ է անցկացրել Օլբանիի և Նյու Յորքի քաղաքապետարանի շրջակայքում, լոբբինգ իրականացրել «Կլիմայի և համայնքների առաջնորդների պաշտպանության մասին» օրենքի ու «Կեղտոտ շենքերի օրինագծի» համար[11]։ Հենց այդ ժամանակ էլ իմացել է Գրետա Թունբերգի և նրա ծավալած կլիմայի պահպանությանն ուղղված գործադուլների մասին։

ՄԱԿ-ի 9-րդ Համաշխարհային քաղաքային ֆորումում ելույթ է ունեցել բնիկ տիեզերաբանության վերաբերյալ ու արժանացել 2018 թվականի «Spirit of the UN» մրցանակին[12]։

Նրա առաջնորդությամբ Բիքոն ավագ դպրոցը[9] մասնակցել է Նյու Յորքում 2019 թվականի մարտի 15-ին անցկացված կլիմայի վերաբերյալ առաջին խոշոր գործադուլին[13]։ Ալեքսանդրիա Վիլասենյորի հետ պաշտոնապես դիմավորել է Թունբերգին, երբ վերջինս 2019 թվականի սեպտեմբերին Եվրոպայից նավով ժամանում էր ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու[14]։ Զիյեին անվանել են «Ամերիկայի Գրետա Թունբերգ», սակայն նա գտնում է, որ «Երիտասարդ ակտիվիստներին իրենց երկրի «Գրետա Թյունբերգ» անվանելը նսեմացնում է Գրետայի անձնական փորձը և անհատական պայքարը»[15][16]։

Ամերիկյան առցանց Teen Vogue հրատարակությունը 2019 թվականի դեկտեմբերին Բաստիդայի մասին թողարկել է «We Rise» վավերագրական ֆիլմը[17]։ Համագործակցել է նաև 2020 թվականին նկարահանված «Imagine the Future» վերնագրով կինոնկարի հետ, որում ուսումնասիրվում է, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ ապագայում լանդշաֆտներն ու քաղաքային բնապատկերները։

Մասնակցել է All We Can Save անթոլոգիայի ստեղծմանը, որտեղ կանայք գրել են կլիմայի փոփոխության մասին[18]։ Վերջերս հանդես է եկել Բայդենի վարչակազմի կողմից կազմակերպված Կլիմայի վերաբերյալ Առաջնորդության գագաթնաժողովում ու ելույթ ունեցել՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին ավելի շատ մասնակցել կլիմայական ակտիվությանը[19]։

Ամերիկայի քաղաքացի չլինելու պատճառով անկարող լինելով քվեարկել ԱՄՆ-ում, 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցել է Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենին, չնայած շեշտելով կլիմայի շարժման երկկուսակցականությունը[11]։

Ֆիլմագրություն Խմբագրել

  • We Rise (2019)
  • imagine the future (2020)

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Burton Nylah (11 October 2019)։ «Meet the young activists of color who are leading the charge against climate disaster»։ Vox։ Վերցված է 3 February 2020 
  2. Vincent Maddie (17 August 2019)։ «Youth activists stress collaboration, urgency to respond to climate change»։ Aspen Times։ Վերցված է 3 February 2020 
  3. «How an Indigenous Teen Climate Activist Plans to Change the World»։ Teen Vogue։ 19 December 2019։ Վերցված է 3 February 2020 
  4. Bagley Katherine (7 November 2019)։ «From a Young Climate Movement Leader, a Determined Call for Action»։ Yale Environment 365։ Վերցված է 3 February 2020 
  5. Perry Aaron William (27 August 2019)։ «Episode 46 – Xiye Bastida, Global Youth Leader: "Strike with Us!"»։ Yale Environment 360։ Վերցված է 3 February 2020 
  6. Tierra Desafío (28 August 2019)։ «Xiye Bastida, la adolescente de madre chilena que recibió a Greta Thunberg en su llegada a Nueva York»։ CNN Chile (իսպաներեն)։ Վերցված է 3 February 2020 
  7. Labayen Evalena (10 December 2019)։ «Environmental activist Xiye Bastida says "OK, Doomers"»։ Interview Magazine։ Վերցված է 3 February 2020 
  8. Lucente Sterling Anna (25 September 2019)։ «This Teen Climate Activist Is Fighting To Ensure Indigenous And Marginalized Voices Are Being Heard»։ HuffPost։ Վերցված է 3 February 2020 
  9. 9,0 9,1 «"Young People Have Had Enough": Global Climate Strike Youth Activists on Why They Are Marching Today»։ Democracy Now։ 20 September 2019։ Վերցված է 3 February 2020 
  10. Meisenzahl Elizabeth (28 March 2020)։ «Hailing from Tennessee to Indonesia, meet five members of the newly admitted class of 2024»։ Daily Pennsylvanian։ Վերցված է 22 September 2020 
  11. 11,0 11,1 Labayen Evalena (10 December 2019)։ «Environmental activist Xiye Bastida says "OK, Doomers"»։ Interview Magazine։ Վերցված է 3 February 2020 
  12. «Xiye Bastida»։ Omega։ Վերցված է 3 February 2020 
  13. Kamenetz Anya (19 January 2020)։ «'You Need To Act Now': Meet 4 Girls Working To Save The Warming World»։ NPR։ Վերցված է 3 February 2020 
  14. Cimons Marlene (19 September 2020)։ «Meet Xiye Bastida, America's Greta Thunberg»։ PBS։ Վերցված է 3 February 2020 
  15. «Meet Xiye Bastida, America's Greta Thunberg»։ Peril & Promise (en-US)։ 2019-09-19։ Վերցված է 2020-05-18 
  16. «My name is not Greta Thunberg: Why diverse voices matter in the climate movement»։ theelders.org (անգլերեն)։ Վերցված է 2021-04-16 
  17. Kirkland Allegra (19 December 2019)։ «Xiye Bastida Opens Up About the Personal Costs of Activism In Documentary 'We Rise'»։ Teen Vogue։ Վերցված է 3 February 2020 
  18. «Contributors»։ All We Can Save (en-US)։ Վերցված է 2020-12-11 
  19. «Mexican environmentalist, 19, reprimands world leaders for climate inaction»։ Mexico News Daily (en-US)։ 2021-04-23։ Վերցված է 2021-04-24