Զիմեր Կոնստանս

ամերիկացի դերասանուհի

Զիմեր Կոնստանս (անգլ.՝ Constance Zimmer, հոկտեմբերի 11, 1970(1970-10-11)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2][3][4]), ամերիկացի դերասանուհի, որն հայտնի է իշխանությունում գտնվող կանանց դերեր խաղալով[5]։ Զիմերը առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Անտուրաժ» կատակերգական սերիալում Դանա Գարդոնի՝ Warner Bros. նախագահի դերով։ Նա նաև մեկ եթերաշրջան անցկացրել է «Բրոստոնի իրավաբանները» սերիալում և խաղացել է փաստաբան Քլեր Սիմսի դերը, իսկ 2013-2014 թվականներին նկարահանվել է «Քարտե տնակ» սերիալում և խաղացել է լրագրող Ջանին Սկորսկիի դերը։

Զիմեր Կոնստանս
անգլ.՝ Constance Zimmer
Ծնվել էհոկտեմբերի 11, 1970(1970-10-11)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2][3][4]
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա և Newport Harbor High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Steve Johnson?
constancezimmer.com

2015 թվականին Զիմերը Lifetime-ի «Անիրական» ֆիլմում կատարել է Քուին Քինգի՝ կեղտոտ ռեալիթի-շոուի գործադիր պրոդյուսերի գլխավոր դերը, որը բերել է նրան «Հեռուստաքննադատների ընտրություն» մրցանակը[6] և «Էմմիի» անվանակարգ։

Կարիերա խմբագրել

Զիմերն իր կարիերան սկսել է թատրոնում և «Կաթոլիկ աշակերտուհին» պիեսում գլխավոր դերի համար արժանացել է «Դրամա Լոնգ» մրցանակին[7]։ 1990-ական թվականներին նա սկսել է իր հեռուստատեսային կարիերան էպիզոդիկ դերեր խաղալով «Սայնֆելդ», «Բևեռլի Հիլզ, 90210» և «Գաղտնի նյութեր» սերիալներում, իսկ 2002-2004 թվականներին նկարահանվել է «Բարի լույս Մայամի» կատակերգական սերիալում՝ խաղալով գլխավոր դերերից մեկը[7]։

Զիմերը հիմնականում հայտնի է «Բոստոնի իրավաբանները» (2006-2007) և «Անտուրաժ» (2005-2011) հեռուստասերիալներում խաղացած դերերով։ 2011 թվականին խաղացել է «Սիրո խայթոցը» սիթքոմի գլխավոր դերերից մեկը, իսկ 2006 թվականին խաղացել է «Արդարադատություն» սերիալում, որը նույնպես փակվել է մեկ կարճ եթերաշրջանից հետո[7]։ Զիմերը երկրորդական դերեր է ունեցել «Նոր Ժաննա Դ՚արկ», «Հին Քրիստինեի նոր արկածները» և «Գրեյի անատոմիա» սերիալներում[8]։ Զիմերը խաղացել է 2013 թվականին թողարկված «Քարտե տնակ» սերիալի գլխավոր դերերից մեկը, իսկ դրանից հետո միացել է «Լուրեր» սերիալի երկրորդ եթերաշրջանին[9]։

2015 թվականին Զիմերը իր վրա է վերցրել Lifetime -ի «Անիրական» սերիալի գլխավոր դերը՝ խաղալով «Ամուրի» շոուի նման ռեալթի-շոուի գործադիր պրոդյուսերի դերը[10]։ Սերիալը, որը դարձել է Զիմերի առաջին նախագիծը որպես առաջատար դերասանուհի, արժանացել է քննադատների բարձր գնահատականին՝ ռեալթի-շոուները բացահայտելու նորարարական մոտեցման համար[11][12]։ 2015 թվականին Զիմերը հայտնվել է «Արդյունքներ» և «Հեծնել ալիքը» ֆիլմերում՝ խաղալով իր նախորդ կերպարներին հակադրող դերեր, ինչպես նաև «Շրջապատ» ֆիլմում կրկնել է Դանա Գարդոնի դերը[5]։ 2015 թվականի աշնանը իր վրա է վերցրել «Շ․ Ի․ Տ․ գործակալները» սերիալի երրորդ եթերաշրջանի դերերից մեկը[13]։

Անձնական կյանք խմբագրել

Զիմերը ծնվել և մեծացել է Վաշինգտոն նահանգի Սիետ քաղաքում, Փասադենայում ավարտել է Ամերիկայի արվեստի դրամատիկական ակադեմիան։ 2008 թվականի հունվարի 5-ին Ռաս Լամուրոյից ունեցել է իր դստերը՝ Քոլեթ Զոի Լամուրոյին[14]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Անվանումը անգլերեն Դեր Ծանոթագրություններ
1998 Առանց զգացմունքների Senseless Աղջիկ
1999 Սենտիմենտալ մարդասպաններ Warm Blooded Killers Վիկի Պորթենզա
2000 Ցտեսություն իմ սեր Farewell, My Love Քայլ
2000 Բոլորապտույտ Spin Cycle Էխո
2002 Երբ կրակոցները լռեցին Home Room Քելիի օգնականը
2005 Պարզապես աղոթիր Just Pray Քորլի Ջեյմս Կարճամետրաժ ֆիլմ
2006 Վնասված ապրանքներ Damaged Goods Էնջել Կարճամետրաժ ֆիլմ
2007 Մուրճը The Hammer Նիկոլ
2008 Քաոսի տեսություն Chaos Theory Պեգ
2008 Ամերիկյան արևելք AmericanEast Ամերիկայի անվտանգության տնօրեն
2009 Զենք Shotgun Կարճամետրաժ ֆիլմ
2011 Իջեցված Demoted Էլիզաբեթ Հոլանդ
2012 Պիտերը վերջում Peter at the End Մորաքույր Էմիլի Կարճամետրաժ ֆիլմ
2014 Սուրբ Սեբաստիան St. Sebastian Բուժքույր
2015 Արդյունքներ Results Մենդի
2015 Անտուրաժ Entourage Դանա Գորդոն
2015 Հեծնել ալիքը Run the Tide Լոլա Հեյտաուեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-13943/Constance+Zimmer
  2. 2,0 2,1 2,2 http://www.broadwayworld.com/article/Brooke-Shields-to-Star-in-New-Play-GIRLS-TALK-in-Hollywood-20110204
  3. 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=43462
  4. 4,0 4,1 4,2 http://www.pugetsoundradio.com/2014/10/10/saturday-broadcast-history-oct-11th/
  5. 5,0 5,1 Bryan Abrams (20 марта 2015). «SXSW 2015: CONSTANCE ZIMMER ON HER ROLES IN RESULTS, HOUSE OF CARDS & MORE». Motion Picture Association of America. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  6. Patrick Hipes (17 января 2016). «Critics' Choice Awards: 'Spotlight' Wins Best Picture; 'Mr. Robot' Best Drama Series». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Constance Zimmer Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Lesley Goldberg (16 ноября 2012). «'Grey's Anatomy' Taps 'Entourage's' Constance Zimmer for Recurring Role». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. Nellie Andreeva (21 февраля 2013). «Constance Zimmer To Recur On Aaron Sorkin's HBO Series 'The Newsroom'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  10. Nellie Andreeva (2 июня 2014). «Constance Zimmer Gets Starring Role In New Lifetime Series 'Un-Real'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  11. Brian Lowry (28 мая 2015). «TV Review: 'UnREAL'». Variety. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  12. Sara Stewart (29 мая 2015). «Review: Lifetime's 'Unreal' is Real Good». Women and Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  13. «Agents of SHIELD: Constance Zimmer to join season 3 as a foil to Phil Coulson - EW.com». Entertainment Weekly's EW.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «Constance Zimmer welcomes Colette Zoe» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիմեր Կոնստանս» հոդվածին։