Զիգֆրիդ Բուբակ (գերմ.՝ Siegfried Buback, հունվարի 3, 1920(1920-01-03)[1][2], Wilsdruff[3] - ապրիլի 7, 1977(1977-04-07)[2], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի իրավաբան, ով 1974 թվականի մայիսի 31-ից մինչև իր մահը եղել է Գերմանիայի գերագույն դատարանի դաշնային գլխավոր դատախազը։ Նրա սպանությունը համընկնում է Կարմիր բանակ խմբակցության անդամների կողմից իրականացվող ահաբեկչության սկզբին՝ 1977 թվականին[4][5]։

Զիգֆրիդ Բուբակ
գերմ.՝ Siegfried Buback
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1920(1920-01-03)[1][2]
ԾննդավայրWilsdruff[3]
Մահացել էապրիլի 7, 1977(1977-04-07)[2] (57 տարեկան)
Մահվան վայրԿարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունասեսոր, փաստաբան, դատավոր և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններPublic Prosecutor General?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Siegfried Buback Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1920 թվականին Սաքսոնիայում ծառայողի ընտանիքում։ Իրավագիտություն ուսումնասիրել է Լայպցիգի համալսարանում։ 1940 թվականի ապրիլի 11-ին գրել է դիմում Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով[6][7][8]։ Խնդրանքը բավարարվել է 1940 թվականի հուլիսին (№ 8179469 կուսակցական անդամատոմս)։ 1941 թվականին պետական քննությունը հանձնելուց հետո՝ նա ծառայության է անցել Վերմախում։ 1945 թվականին նա ինքնակամ գերության է հանձնվել, որտեղից ազատ է արձակվել 1947 թվականին։ 1950 թվականին հանձնել է երկրորդ պետական քննությունը և ասեսորի պաշտոնում ծառայության անցել Հարավային Սաքսոնիայում։ 1953 թվականին ստանձնել է դատախազի պաշտոնը, իսկ 1959֊ին՝ գլխավոր դատախազի։ Բուբակը հայտնի է դարձել 1962 թվականին, երբ նա նախաձեռնել է այսպես կոչված «Շպիգել» ամսագրի հետաքննությունը։ Բուբակը ամսագրի հիմնադիր և հրատարակիչ Ռուդոլֆ Աուգշտայնին մեղադրել է պետական դավաճանության մեջ[9]։ 1963 թվականից Բուբակը տեղափոխվեց գլխավոր դատախազություն, որտեղ 1969-ին կարևոր դեր է խաղացել Լեբախում զինծառայողների սենսացիոն սպանությունների բազմակողմանի ուսումնասիրության մեջ և եղել է «Գիյոմի խարդախության» գործով զբաղվող առաջատար քննիչներից մեկը։ Վերջինիս արդյունքում, 1974 թվականին կանցլեր Վիլի Բրանդտը հրաժարական է տվել։ Նույն թվականին Բուբակը փոխարինեց Լյուդվիգ Մարտինին՝ Գերմանիայի գլխավոր դատախազի պաշտոնում։

 
Suzuki GS750 մոտոցիկլը, որի վրայից կրակել են Բուբակին

Սպանություն խմբագրել

1977 թվականի ապրիլի 7-ին (Ավագ հինգշաբթի), Զիգֆրիդ Բուբակը երկու մարդկանց ուղեկցությամբ, իր Mercedes-Benz 230.6 ավտոմեքենայով Նոյրոյիտ բնակարանից գնում էր աշխատանքի՝ Գերմանիայի Գերագույն դատարանի շենք։ Ինքը դատախազը գտնվելիս է եղել վարորդ 30֊ամյա Վոկֆգանգ Գեբելի մոտ։ Վերջին նստատեղին նստած էր Գլխավոր դատախազության ավտոպարկի տնօրեն 43-ամյա Գեորգ Վյուրստերը։

 
Կարլսրուեում գտնվող հիշատակի քարը

Ավտոմեքենան կանգ է առել կարմիր լույսի տակ՝ Լանդշտրաս (Landstraße,այսօր Willy-Brandt-Allee) և Մոլտկեշտրաս խաչմերուկում (Moltkestrasse)։ Ավտոմեքենայի աջ կողմում եղել է Suzuki GS750 մոտոցիկլը՝ երկու ուղևորով, որոնցից մեկը դատախազի մեքենայի վրա HK 43 հրացանից 15 կրակոց է արձակել` վիրավորելով բոլոր երեքին։ Վարորդը դուրս է եկել մեքենայից և բախվել մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հեռագրասյունին։ Գլխավոր դատախազը և վարորդը մահացել են դեպքի վայրում։ Վթարից հետո, վեց օր անց՝ ապրիլի 13֊ին, հիվանդանոցում մահացել է արդեն ավտոպարկի տնօրենը։ Կրակողի ինքնությունը չի պարզվել[10]։

Նա ամուսնացած է եղել Ինգա Բուբակի հետ (?—06.09.2012)[11]։

Հիշատակ խմբագրել

  • Կարլսրուե քաղաքի հրապարակներից մեկը կոչվել է Զիգֆրիդ Բուբակի անունով (Siegfried-Buback-Platz)[12][13]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118667823 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. BZ-Schlagzeilen zum Deutschen Herbst(գերմ.)
  5. «История терроризма». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Убитый террористами RAF прокурор был в прошлом членом НСДАП
  7. Von RAF ermordeter Generalbundesanwalt Buback war NSDAP-Mitglied(գերմ.)
  8. Spur 8179469: Geständnis von Stefan Wisniewski? Արխիվացված 2020-01-23 Wayback Machine(գերմ.)
  9. «Дело „Шпигеля“ — Глупости государства»(գերմ.)
  10. В Штутгарте возобновляется суд над Вереной Беккер, подозреваемой в теракте 33-летней давности
  11. Witwe des Ex-Generalbundesanwalts: Inge Buback mit 92 Jahren gestorben(գերմ.)
  12. Platz erinnert an Siegfried Buback Արխիվացված 2016-07-01 Wayback Machine(գերմ.)
  13. Площадь Зигфрида Бубака (Siegfried-Buback-Platz) на карте города(գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգֆրիդ Բուբակ» հոդվածին։