Զիգֆրիդ Բեռնֆելդ (մայիսի 7, 1892(1892-05-07)[1][2], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 2, 1953(1953-04-02)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի հոգեբան, հոգեվերլուծաբան, այսպես կոչված «նոր ուսման» պիոներներից մեկը։

Զիգֆրիդ Բեռնֆելդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1892(1892-05-07)[1][2]
ԾննդավայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էապրիլի 2, 1953(1953-04-02)[1][2] (60 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունհոգեվերլուծաբան, դաստիարակ և հոգեբան
ԵրեխաներRosemarie Ostwald?
 Siegfried Bernfeld Վիքիպահեստում

Ուսանողության տարիներին դարձավ հոգեվերլուծական շարժման անդամ, եղել է Վիեննայի հոգեվերլուծական հասարակության անդամներից։ 1922-1925 թվականներին կիրառել է հոգեվերլուծության Վիեննայում, 1925-1932 թվականներին՝ Բեռլինի հոգեվերլուծական ինստիտուտում։ Վերադարձել է Վիեննա, ապա գնացել է Մենթոն, որտեղ ապրել է մինչև 1936 թվականը։ Հետո վերջնականապես արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն է հաստատել Սան Ֆրանցիսկոյում։

Բեռնֆելդը հայտնի է հոգեվերլուծության և ուսուցման տեսության միջև կապի, կրթության կարևորության, սոցիալական փոփոխությունների և անհավասարությունների մասին ուսումնասիրության միջոցով։ Եղել է «ֆրեյդոմարքսիզմ»-ի առաջին կողմնակիցներից, զարգացրել է տեսություններ վերաբերվող հոգեվերլուծության և սոցիալիզմի կապի հետ։ 1917-1921 թվականներին գլխավորել է Zionistischen Zentralrat für West-Österreich-ը, 1919 թվականից՝ Kinderheim Baumgarten-ը, որը կազմակերպություն էր, որ զբաղվում էր Լեհաստանի անօթևան հրեա երեխաներով։

Զիգֆրիդ Բեռնֆելդը նորածնի հոգեբանության մասին «Psychologie des Säuglings» աշխատության հեղինակն է, 1925 թվականին հրապարակել է իր «Sisyphos» տեսությունը։

Մատենագրություն խմբագրել

  • International Dictionary of Psychoanalysis. Alain de Mijolla (red.) s. 168–170 ISBN 0-02-865994-5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգֆրիդ Բեռնֆելդ» հոդվածին։