Պրշիբոր
Պրշիբոր (չեխ․՝ Přibor, գերմ.՝ Freiberg in Mähren)՝ քաղաք Չեխիայի հանրապետության Մորավասիլեզիայի երկրամասում: 2004 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 8,800 մարդ:
Պրշիբոր | |||||
Přibor | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 49°38′27″ հս․ լ. 18°8′40″ ավ. ե. / 49.64083° հս․. լ. 18.14444° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Շրջան | [[Նովի Յիչինի]] | ||||
Ներքին բաժանում | Hájov?[1], Prchalov?[1] և Příbor? | ||||
Առաջին հիշատակում | 12 Դեկտեմբերի 1251, 1251 | ||||
Մակերես | 24,8 կմ² կմ² | ||||
ԲԾՄ | 297 մ մ | ||||
Պաշտոնական լեզու | չեխերեն | ||||
Բնակչություն | 8638 մարդ մարդ (2012 թվական) | ||||
Ժամային գոտի | UTCUTC+1, ամռանը UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 74258 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NJ | ||||
Պաշտոնական կայք | pribor-mesto.cz | ||||
| |||||
Այն գտնվում է Մորավիայի հյուսիս – արևելքում, շրջապատված Մորավասիլեզյան Բեսկիդներով:
Առաջին անգամ հիշատակվել է Օտոկար 2-րդի կոնդակում՝ 1251 թվականին: 14-րդ դարում տարածքները անցել են Օլոմոուցի եպիսկոպոսներին: 1589 թվականին Յան Սարկանդերը ավարտել է տեղի ծխական դպրոցը, 1694 թվականին ստեղծվել է Պիարիստների վարժարանը, որից հետո Պրշիբորը դարձավ կրթության կենտրոն: Քաղաքը հայնտի է որպես հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի (1856 թվական, մայիսի 6) ծննդավայր: Տունը, որտեղ ծնվել է Ֆրոյդը 2006 թվականից գործում է որպես թանգարան: