Զաքարիա Փալիաշվիլի

(Վերահղված է Զաքարե Փալիաշվիլիից)

Զաքարիա Պետրի Փալիաշվիլի, (վր.` ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი, [օգոստոսի 16, 1871(1871-08-16)[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 6, 1933(1933-10-06)[2][1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից:

Զաքարիա Փալիաշվիլի
Georgian classical composer Zacharia Paliashvili in the early 1900s - crop.png
Բնօրինակ անունվրացերեն՝ ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი
Ի ծնե անունվրացերեն՝ ზაქარია ფალიაშვილი
Ծնվել էօգոստոսի 16, 1871(1871-08-16)[1]
Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
ԵրկիրՎրաստան, Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1933(1933-10-06)[2][1] (62 տարեկան)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Zacharia Paliashvili Վիքիպահեստում

Վաղ կյանքըԽմբագրել

Զաքարիա Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում: Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել: Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից: 1895-1899 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900-1903 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1905 թվականին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908-1917 թվականներին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թվականից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929-1932 թվականներին՝ տնօրենը:

Բուն կյանքըԽմբագրել

Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են։ Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը։

Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր։ Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թվական)։

Զաքարիա Փալիաշվիլու պատվինԽմբագրել

1937 թվականին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թվականին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թվականներին)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Палиашвили Захарий Петрович // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II

Արտաքին հղումներԽմբագրել