Զարնեն
Զարնեն (գերմ.՝ Sarnen), համայնք Շվեյցարիայում; Օբվալդեն կանտոնի մայրաքաղաքն է, հարուստ պատմություն ունեցող, ոչ մեծ բնակավայր[2]։ Գտնվում է Զարնեն գետի գետաբերանի մոտ, նույնանուն լճի (գերմ.՝ Sarnersee) հյուսիսային ափին, Լյուցեռն քաղաքից 20 կիլոմետր դեպի հարավ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
շվեյց. գերմ.՝ Sarnen[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 70,01 կմ², 73,12 կմ² | ||||
ԲԾՄ | 471 մետր, 1309 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲10 514 մարդ (դեկտեմբերի 31, 2020) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 041 | ||||
Փոստային դասիչ | 6060 | ||||
Ավտոմոբիլային կոդ | OW | ||||
Պաշտոնական կայք | sarnen.ch(գերմ.) | ||||
| |||||
Հակիրճ տեղեկատվություն խմբագրել
Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Զարնեն քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հայտնաբերվել են քարի և բրոնզի դարաշրջանների բնակավայրերի հետքեր։ Ժամանակի ընթացքում Զարնենը վեր է ածվել առևտրական կարևոր կենտրոնի։ Ներկայումս զբաղեցնում է 73,12 քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես 39.0%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են, 50.7%-ը՝ անտառապատ տարածքներ։ Ընդ որում՝ 1980 թվականին հաջորդած տարիներին նկատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատման և անտառների ընդարձակման միտում։ Իսկ գետերն ու լճերն ընդհանուր առմամբ 111 հեկտար են զբաղեցնում[3][4]։
Վերջին տարիներին քաղաքը կայուն տնտեսական աճ է գրանցում և Լյուցեռնին մոտ գտնվելու շնորհիվ դարձել է բավականին գրավիչ։ Համայնքի բազմաթիվ բնակիչներ աշխատանքի են տեղավորվել Լյուցեռնում։ Իրենց հերթին՝ մի շարք ճանաչված ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել նաև Զարնենում։ Դրանց թվում են SIKA AG, Leister Technologies, Nahrin AG ընկերությունները։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Զարնենի բնակչության թվաքանակը եղել է 10.236:
Ժողովրդագրություն խմբագրել
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5].
Տարին | Բնակչությունը |
---|---|
1945 | 5,723 |
1955 | 6,336 |
1965 | 6,686 |
1975 | 7,015 |
1985 | 7,956 |
1995 | 8,858 |
2000 | 9,218 |
2005 | 9,472 |
2006 | 9,512 |
2007 | 9,617 |
2008 | 9,798 |
Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել
Զարնենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ սբ. Պողոս-Պետրոս ծխական եկեղեցին, Սեն Միշելը, Սեն Մարտինը, am Grund և Grundacher կրկնակ շենքն ու Hexenturm աշտարակը, կանտոնային ռատհաուսը (վարչական շենքը), Frauenkloster-ը, Լանդենբերգ ամրոցն ու Օբվալդեն կանտոնի արխիվի շենքը։ Զարնենի հին քաղաքամասն ամբողջությամբ, Ռամերսբերգ գյուղակն ու Կիրխհոֆենի տարածքը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում [6]։
Պատկերասրահ խմբագրել
-
Սեն Միշելը
-
am Grund կրկնակ շենքը
-
Grundacher կրկնակ շենքը
-
Hexenturm աշտարակը
-
Սբ. Պողոս-Պետրոս ծխական կաթոլիկ եկեղեցին
-
Սեն Մարտինի Kollegiumskirche-ն
-
Օբվալդեն կանտոնի վարչական շենքը
-
Frauenkloster-ը
-
Լանդենբերգ ամրոցի զինանոցը
-
Օբվալդենի պետական արխիվի շենքը
Անվանի անձինք խմբագրել
- Սբ. Նիկոլաս Ֆլուեցի (1598-1649) - աստվածաբան, Վետինգենի աբբահայր
- Հերման Ֆանգեր (1895 - 1971) - գյուտարար
- Հանս Ֆոլենվայդեր (1908 – 1940) - Շվեյցարիայում մահապատժի ենթարկված վերջին ոճրագործը
- Ֆրանց Բուխեր (ծնվ. 1940) - նկարիչ
- Դանիել Վացեկ (ծնվ. 1971) - նախկին թենիսիստ, 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.sarnen.ch
- ↑ «Die Raumgliederungen der Schweiz 2016» (de, fr, it, en)։ Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office։ փետրվարի 17, 2016։ Վերցված է դեկտեմբերի 14, 2016
- ↑ «Arealstatistik Land Use - Gemeinden nach 10 Klassen»։ www.landuse-stat.admin.ch։ Swiss Federal Statistical Office։ նոյեմբերի 24, 2016։ Վերցված է դեկտեմբերի 27, 2016
- ↑ Swiss Federal Statistical Office - Regional portraits accessed 27 October 2016
- ↑ Sarnen in Numbers Archived 2021-10-29 at the Wayback Machine. (գերմ.) accessed 3 September 2009
- ↑ «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-05-ին։ Վերցված է հունվարի 19, 2017
Արտաքին հղումներ խմբագրել
- Զարնենի պաշտոնական կայքէջ (գերմ.)
- Տեղական ընկերություններ։