Զարդարված կիվիվ
Red-wattled Lapwing (Vanellus indicus) W IMG 1078.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրներ
Ցեղ Կիվիվներ
Տեսակ Զարդարված կիվիվ
Լատիներեն անվանում
Vanellus indicus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Զարդարված կիվիվ[1] (Vanellus indicusքարադրների ընտանիքին պատկանող ոչ մեծ թռչուն[2]:

ԲնութագիրԽմբագրել

Զարդարված կիվիվն ունի 32-35 սմ երկարություն: Արու և էգ թռչունները շատ նման են[3]:

Սև վերջավորություններով դեղին ոտքերը և կարմիր կտուցը համեմատաբար երկար են: Թռչունի մարմնի վերին մասի փետուրները բաց շագանակագույն է` կանաչավուն-մետաղական երանգով: Թռիչքի ժամանակ տեսանելի է դառնում սպիտակ լայն շերտ՝ թևի անկյունագծով անցնելով: Պոչի ծածկոցները և պոչի փետուրները սպիտակ են: Պոչը վերին մասում ունի լայն սև շերտ[4]:

Երիտասարդ թռչունները իրենց գլխին ունեն ավելի թույլ, շագանակագույն օրինակ: Կզակն ու կոկորդը սպիտակ գույնի են: Մաշկի վրա կարմիր շերտերը երիտասարդ թռչունների մոտ ավելի քիչ են արտահայտված, քան մեծահասակ թռչունների մոտ[5]:

ՏարածվածությունԽմբագրել

Զարդարված կիվիվների բներ հանդիպում են Իրաքում, Իրանում և Ռուսաստանի հարավային երկայնքով լեռնային գետերի ջրերում[6]: Այն զարդարված կիվիվները, որոնք բնադրում են Ռուսաստանի հարավում, ձմռանը թռչում են դեպի Հարավային Ասիա, Հնդկաստան և հյուսիսարևելյան Աֆրիկա[7]: Որպես հազվագյուտ հյուր՝ զարդարված կիվիվները հանդիպում են նաև Արևմտյան Եվրոպայում:

Որոշ ենթատեսակները հանդիպում են Պակիստանում, Հնդկաստանում, Նեպալում և Բանգլադեշում[8]:

ԿենսակերպԽմբագրել

 
Ձագ

Զարդարված կիվիվը սնունդ է փնտրում, հատկապես գիշերը: Նրանք հիմնականում սնվում են անողնաշարավոր կենդանիներով՝ բզեզներ, մրջյուններ, մորեխներ և տերմիտներ: Բացի այդ, ուտում են նաև փափկամարմիններ, որդեր և խեցգետիններ[9]:

Բները սովորաբար կառուցվում են անմիջապես գետնին և հաճախ գտնվում են ջրային տարածքների մոտ: Բնում դնում է 3-ից 4 ձու[10]: Դրանք շագանակագույն են, դեղնավուն կամ կանաչավուն ծածկույթով և ունեն սև-շագանակագույն բծեր: Ինկուբացիայի տևողությունը 26 օր է[7]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504 
  2. Senior-White R (1921)։ «New Ceylon Diptera»։ Spolia zeylanica. 11: 381–395։ ISSN 0081-3745։ doi:10.5962/bhl.part.12654 
  3. Colston et al., с. 66
  4. Kaufman Kenn (1990-04)։ «Shorebirds: An Identification Guide to the Waders of the World Peter Hayman John Marchant Tony Prater»։ The Auk 107 (2): 454–455։ ISSN 0004-8038։ doi:10.2307/4087643 
  5. Delany et al., с. 169
  6. Buffon Georges Louis Leclerc, Bexon Gabriel Léopold Charles Amé., Guéneau de Montbeillard Philippe. (1770)։ Histoire naturelle des oiseaux /։ A Paris :: De l'Imprimerie Royale, 
  7. 7,0 7,1 Colston et al., с. 67
  8. Delany et al., с. 167
  9. Boddaert Pieter, Baird Spencer Fullerton, Coues Elliott, Daubenton Edme Louis, Richmond Charles Wallace (1783)։ Table des planches enluminéez d'histoire naturelle de M. D'Aubenton : avec les denominations de M.M. de Buffon, Brisson, Edwards, Linnaeus et Latham, precedé d'une notice des principaux ouvrages zoologiques enluminés / par M. Boddaert ...։ À Utrecht :: [s.n.], 
  10. Brisson Mathurin-Jacques, Dwight Jonathan, Laetvaerennydt, Martinet François Nicolas, Tucker Marcia Brady, Vaernewyck (1760)։ Ornithologie, ou, Méthode contenant la division des oiseaux en ordres, sections, genres, especes & leurs variétés : a laquelle on a joint une description exacte de chaque espece, avec les citations des auteurs qui en ont traité, les noms quils leur ont donnés, ceux que leur ont donnés les différentes nations, & les։ Parisiis :: Ad Ripam Augustinorum, apud Cl. Joannem-Baptistam Bauche, bibliopolam, ad Insigne S. Genovesae, & S. Joannis in Deserto, 

ԳրականությունԽմբագրել

  • Simon Delany, Derek Scott, Tim Dodman, David Stroud (Hrsg): An Atlas of Wader Populations in Afrika and Western Eurasia. Wetlands International, Wageningen 2009, ISBN 978-90-5882-047-1
  • Collin Harrison und Peter Castell: Jungvögel, Eier und Nester der Vögel Europas, Nordafrikas und des Mittleren Ostens. Aula Verlag, Wiebelsheim 2004, ISBN 3-89104-685-5