Զարդավոր չրխկան
Զարդավոր չրխկան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Չրխկաններ (Elateridae) |
Ցեղ | Aeoloides |
Տեսակ | Զարդավոր չրխկան (A. figuratus) |
Միջազգային անվանում | |
Aeoloides figuratus |
Զարդավոր չրխկան (լատին․՝ Aeoloides figuratus), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել4,5-5,5 մմ երկարությամբ փոքր բզեզ է։ Մարմինը մուգ դարչնագույն է, վերջույթները՝ բաց գորշավուն, ոչ ցայտուն արտահայտնված սև բծով առաջնամեջքը՝ կարմրագորշագույն, իսկ երկու դեղին գագաթնային և երկու վատ արտահայտված եզրերով հիմնային բծեր ունեցող վերնաթևերը՝ մուգ գորշագույն[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Անդրկովկասում, Առաջավոր և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Իրաքում, Արաբական թերակղզում և Հայաստանում՝ Տավուշի (Իջևան և Բերդ քաղաքներ, Աճարկուտ և Բագրատաշեն գյուղեր), Արմավիրի (Փշատավան գյուղի շրջակայք) և Սյունիքի (Մեղրի գետի ափ՝ Մեղրի քաղաքի մոտ) մարզերում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է հոսուն ջրերի լողափերում։
Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Բզեզները հանդիպում են խոնավ ավազում և մանր հղկված գետաքարերում՝ ջրի մոտ[1]։
Պահպանություն
խմբագրելՍահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ։
Հանդիպում է հազվադեպ, իսկ թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։ Հայտնի են եզակի հավաքներ։
Սպառնացող վտանգ է համարվում մելիորատիվ և հիդրոշինարարական գործունեության հետևանքով ջրային ռեժիմի խախտումը։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.