Չրխկաններ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ենթակարգ Polyphaga
Վերնաընտանիք Elateroidea
Ընտանիք Չրխկաններ (Elateridae)
Leach, 1815

Չրխկաններ[1] (լատին․՝ Elateridae),  բզեզների կարգին պատկանող միջատների ընտանիք։ Ներկայումս նկարագրված են ավելի քան 400 ցեղերի բաժանված մոտ 10 000 տեսակ։

Ստուգաբանություն խմբագրել

Տեսակին «չրխկան» անվանումը տրվել է միջատներին հատուկ ցատկելու եզակի ընդունակության շնորհիվ, որի ժամանակ, երբ միջատն ուզում է շրջվել նորմալ դիրքի, թռչելու ապարատն առաջացնում է չրխկոց։ Գիտական «Elateridae» անվանումը առաջացել է հին հունարեն՝ ἐλατήρ բառից, որը նշանակում է «հետապնդող» կամ «նետող»։ Այս անունը ստացել են ցատկել կարողանալու շնորհիվ։

Այս բզեզների թրթուրները տարբեր լեզուներում տարբեր անվանումներ ունեն՝ անգլ.՝ wireworm, գերմ.՝ Drahtwurm, հոլ.՝ ritnaald և այլն։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում են ամենուրեք (բացի Անտարկտիդայից), բոլոր բարձր գոտիներում՝ մինչև մշտական ձյան և սառցադաշտերի սահմանը։ Որոշ բզեզներ հավաքվել են ծովի մակարդակից 5 000 մ և նույնիսկ ավելի բարձրությունների վրա։ Չրխկանների ավելի շատ տեսակներ հանդիպում են հասարակածային և մերձհասարակածային շրջաններում։ Տեսակի ներկայացուցիչների մեծամասնությունը սահմանափակվում է մեկ կենդանաաշխարհագրական մարզով կամ տարածաշրջանով, սակայն համաշխարհային կամ համաշխարհայինին մոտ արեալները բնորոշ են չրխկանների առանձին տեսակների համար, այդ թվում՝ Իսկական չրխկաններ, Melanotus, Agrypnus, Compsolacon, Alaus, Elater և այլն[2]։

Նկարագրություն խմբագրել

Մանր, միջին կամ խոշոր չափերի, 1-60 մմ երկարությամբ բզեզներ են, որոնք ունեն երկարավուն և հարթեցված մարմին։ Շատ տեսակներ ունեն սև կամ շագանակագույն գունավորում՝ մետաղական փայլով, հաճախ՝ արծաթագույն կամ մոխրագույն մազիկներով։ Արևադարձային տեսակները կարմրի, դեղինի, նարնջագույնի, կանաչի, կապույտի և այլ գույների տարբեր երանգներով գունավորմամբ են։ Հաճախ բզեզները վերնաթևերին ու պրոնոտումի վրա ունեն բազմազան նախշեր՝ կազմված սովորաբար տարբեր չափսերի գծերից և բծերից, հազվադեպ՝ բարդ նախշերից։

Միջատին բնորոշ է առաջնակրծքային և միջկրծքային թռչողական ապարատի առկայությունը։ Բզեզը ապարատը գործի է դնում, երբ մեջքով հայտնվում է ցանկացած մակերևույթի վրա և շրջվելու համար առաջնակուրծքը այնպես է ճկում մեջքի կողմը, որ մարմինը հենվի պրոնոտումի և վերնաթևի հետին կեսի վրա։ Միևնույն ժամանակ առաջնակրծքային ելուստը դուրս է գալիս միջնակրծքի փոսիկից և հենվում է մեսոստերնիտի առջևի եզրին։ Այսպես նախապատրաստվում է ցատկին։

Ապարատը կարող է գործածվել երեք դեպքում․

  • վտանգից խուսափելու համար
  • հետ շրջված դիրքից նորմալ դիրք ընդունելու համար
  • հարսնյակից դուրս գալուց իրեն շրջապատող պինդ զանգվածը հետ մղելու համար։

Բեղիկների հիմքը գտնվում է աչքերի առաջ։ Բեղիկները կազմված են 11 հատվածներից, թելանման են, սղոցանման կամ սանրանման։ Շատ տեսակների մոտ վերնաթևերը ուրվագծված ակոսիկներով են։ Փորիկը կազմված է 5, երբեմն՝ 6 փորային ստերնիտներից։ Բոլոր ոտքերի թաթերը կազմված են 5 հատվածներից։

Թրթուրների մարմինը երկարավուն է։ Մարմնի ծածկույթները թույլ խիտինապատ են՝ սպիտակ, բաց դարչնագույն և վառ դեղին[2]

Բիոլյումինեսցենցիտիվ լուսավորություն խմբագրել

Կենտրոնական Ամերիկայի երկրներում գոյություն ունեն չրխկանների տեսակներ, որոնք կիրառում են բիոլյումինեսցենցիտիվ լուսավորությունը։ Բզեզներն ունեն երկու լուսավորող օրգան, որոնք գտնվում են պրոնոտումի հետին անկյունների մոտ և մեկ լրացուցիչ, որը գտնվում է որովայնի առաջին ստերնիտի կենտրոնում և երևում է թռիչքի ժամանակ[2]։ Արուները բիոլյումինեսցենցիան օգտագործում են զուգընկերոջը գրավելու համար[3]։

Բիոլյումինեսցենցիայով օժտված են ոչ միայն հասուն բզեզները, այլև թրթուրները, որոնք այն գործածում են զոհին գրավելու նպատակով։

Էկոլոգիա խմբագրել

Հասուն միջատները՝ իմագոները կամ բզեզները, մեծմասամբ ազատ կենսակերպ ունեն, ժամանակն անցկացնում են խոտաբույսերի և անտառային բուսականության մեջ, նրանց տերևներում և ծաղիկներում, թաքնվում են տարբեր տեսակի թաքստոցներում, օրինակ՝ արմատի ճեղքում, արմատի տակ, քարերի տակ, ափամերձ ողողատներում և այլն[4][5]։ Թրթուրները զարգանում են հողում, փտած փայտում կամ անտառային փռոցաշերտում։

Որոշ տեսակների իմագոն չի սնվում ողջ կյանքի ընթացքում, մյուս տեսակները ստանում են լրացուցիչ սնունդ․ նրանք սովորաբար սնվում են բույսերի հյուսվածքներով, օրինակ՝ տերևների[6][7] ։

Ֆիլոգենիա խմբագրել

Ընտանիքը ենթաբաժանվում է 13 ենթաընտանիքի, որոնցից 9-ը իրենց հերթին՝ 40 ցեղի և 5 ցեղ՝ 20 ենթացեղի[8]։

  • ենթաընտանիք Oxynopterinae Candeze, 1857
    • ցեղ Campsosternini Fleutiaux, 1927
    • ցեղ Oxynopterini Candeze, 1857
  • ենթաընտանիք Pityobiinae Hyslop, 1917
    • ցեղ Pectocerini Gurjeva, 1973
    • ցեղ Pityobiini Hyslop, 1917
    • ցեղ Rostricephalini Fleutiaux, 1947
  • ենթաընտանիք Pyrophorinae Candeze, 1863
    • ցեղ Agrypnini Candeze, 1857
    • ցեղ Protagrypnini Dolin, 1973
      • ենթացեղ Protagrypnina Dolin, 1973
      • ենթացեղ Hypnomorphina Dolin, 1975
      • ենթացեղ Desmatina Dolin, 1975
    • ցեղ Tetralobini LaPorte, 1840
      • ենթացեղ Tetralobina LaPorte, 1840
      • ենթացեղ Piezophyllina Lurent, 1967
    • ցեղ Chalcolepidiini Lacordaire, 1857
    • ցեղ Pseudomelanactini Arnett, 1967
    • ցեղ Campyloxenini Costa, 1975
    • ցեղ Heligmini Costa, 1975
      • ենթացեղ Heligmina Costa, 1975
      • ենթացեղ Alampina Costa, 1975
      • ենթացեղ Euplinthina Costa, 1975
      • ենթացեղ Compsoplinthina Costa, 1975
    • ցեղ Pyrophorini Candeze
      • ենթացեղ Pyrophorina Candeze
      • ենթացեղ Nyctophyxina Costa, 1975
      • ենթացեղ Hapsodrilina Costa, 1975
    • ցեղ Hemirhipini Candeze, 1857
    • ցեղ Conoderini Fleutiaux, 1919 (Candeze, 1859)
  • ենթաընտանիք։ Melanactinae Candeze, 1857
  • ենթաընտանիք։ Hypnoidinae Schwarz, 1906 (Candeze, 1860)
    • ցեղ Hypnoidini Schwarz, 1906
    • ցեղ Prisahypini Stibick, 1976
  • ենթաընտանիք։ Denticollinae Reitter, 1905 (Candeze, 1857)
    • ցեղ Pachyderini Fleutiaux, 1919 (Candeze, 1859)
    • ցեղ Denticollini Reitter, 1905 (Candeze, 1857)
      • ենթացեղ Athouina Candeze, 1859
      • ենթացեղ Denticollina Reitter, 1905 (Candeze, 1857)
      • ենթացեղ Hemicrepidiina Champion, 1894 (Candeze, 1863)
      • ենթացեղ Physodectylina Fleutiaux, 1892
      • ենթացեղ Crepidomenina Candeze, 1863
      • ենթացեղ Senodoniina Schenkling 1927 (Candeze, 1963)
      • ենթացեղ Dimina Canedze, 1863
      • ենթացեղ Anischina Fleutiaux, 1936
    • ցեղ Ctenicerini Fleutiaux, 1936 (Candeze, 1863)
  • ենթաընտանիք։ Elaterinae Leach
    • ցեղ Dicrepidiini Candeze, 1859
    • ցեղ Odontonychini Girard, 1972
    • ցեղ Ampedini Fleutiaux, 1947
    • ցեղ Megapenthini Gurjeva, 1973
    • ցեղ Physorhinini Candeze, 1859
    • ցեղ Adrastini Candeze, 1863
    • ցեղ Pomachiliini Candeze, 1859
    • ցեղ Agriotini Champion, 1894
    • ցեղ Elaterini Leach
  • ենթաընտանիք։ Aplastinae Crowson, 1972
    • ցեղ Aplastini Crowson, 1972
    • ցեղ Pleonomini Semenov-Tian-Shanskij & Pjatakova, 1936
  • ենթաընտանիք։ Oestodinae Hyslop, 1917
    • ցեղ Oestodini Hyslop, 1917
    • ցեղ Athoomorphini Laurent, 1966
    • ցեղ Sphaenelaterini
  • ենթաընտանիք Melanotinae Candeze, 1859
  • ենթաընտանիք Negastriinae Nakane & Kishii, 1956
  • ենթաընտանիք Cardiophorinae Candeze, 1860
    • ցեղ Cardiophorini Candeze, 1860
    • ցեղ Nyctorini Semenov-Tian-Shanskij & Pjatakova, 1936
  • ենթաընտանիք Cebrioninae Latreille, 1802
    • ցեղ Aplastini Stibick, 1979
    • ցեղ Cebriognathini Paulus, 1981
    • ցեղ Cebrionini Latreille, 1802

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мамаев Б. М., Медведев Л. Н.,Правдин Ф. Н. Определитель насекомых европейской части СССР. — М.: Просвещение, 1976. — С. 109. — 304 с.
  2. 2,0 2,1 2,2 Медведев А. А. Информация о семействе. Сайт ЗИН РАН (zin.ru) (2002). Дата обращения 17 декабря 2011. 1 июня 2012 года.
  3. Информация и фотографии (англ.). Сайт «BugGuide»: Identification, Images, & Information For Insects, Spiders & Their Kin For the United States & Canada (bugguide.net). Дата обращения 17 декабря 2011. 1 июня 2012 года.
  4. Определитель насекомых Дальнего Востока СССР. Т. III. Жесткокрылые, или жуки. Ч. 1 / под общ. ред. П. А. Лера. — Л.: Наука, 1989. — С. 489—490. — 572 с. — 3 150 экз. — ISBN 5-02-025623-4.
  5. Home Արխիվացված 2012-06-03 Wayback Machine (англ.). Сайт «Elateridae of the British Isles». Дата обращения 17 декабря 2011. 1 июня 2012 года.
  6. Y. Bousquet FAMILY ELATERIDAE (Click beetles) Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
  7. Chang, Huali; Kirejtshuk, Alexander & Ren, Dong. New Fossil Elaterids (Coleoptera: Polyphaga: Elateridae) From the Jehol Biota in China(չաշխատող հղում) (англ.) // Ann. Entomol. Soc. Am : Systematics. — год = 2010. — Vol. 103, no. 6. — P. 866—874. DOI:10.1603/AN09076
  8. Stibick, Jeffery N. L. Classification of the Elateridae (Coleoptera): Relationships and classification of the subfamilies and tribes (англ.) // Pacific Insects. — Florida, USA, 1979. — Vol. XX, no. 2-3. — P. 145—186.

Գրականություն խմբագրել

  • Гурьева Е. Л. Жуки-щелкуны (Elateridae). ենթաընտանիք Elaterinae // Фауна СССР. 12, 4. Л., 1979. 451 с.
  • Гурьева Е. Л. Жуки-щелкуны (Elateridae). ենթաընտանիք Athoinae. Триба Ctenicerini // Фауна СССР. 12, 3. Л., 1989. 256 с.
  • Долин В. Г. Личинки жуков-щелкунов (проволочники) европейской части СССР. Киев, 1964. 206 с.
  • Долин В. Г. Определитель личинок жуков-щелкунов фауны СССР. Киев, 1978. 126 с.
  • Долин В. Г. Жуки-ковалики. Agrypnini, Negastriini, Dimini, Athoini, Estodini // Фауна Украины. 19, 3. Киев, 1982. 280 с.
  • Долин В. Г. Жуки-щелкуны. Cardiophorini и Elaterini // Фауна Украины. Киев, 1988. 19, 4. 202 с.
  • Долин В. Г., Атамурадов Х. И. Жуки-щелкуны Туркменистана. Киев, 1994. 177 с.
  • Римский-Корсаков М. Н. (1890–1907). «Щелкуны». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Черепанов А. И. Жуки-щелкуны Западной Сибири. Новосибирск, 1957. 380 с.
  • Черепанов А. И. Проволочники Западной Сибири. М., 1965. 190 с.
  • Stibick, J.N.F. 1979: Classification of the Elateridae (Coleoptera). Relationships and classification of the subfamilies and tribes. Pacific insects, 20: 145—186. [1]
  • Tarnawski D. Sprezykowate (Coleoptera, Elateridae). 1. Agrypninae, Negastriinae, Dimiinae i Athoinae // Fauna Polski. 21. Warszawa, 2000. 401 p.

Արտաքին հղումներ խմբագրել