Օլգա Մելիք-Վրթանեսյան
հայ ռեժիսոր, սցենարիստ
Օլգա Գարեգինի Մելիք-Վրթանեսյան (սեպտեմբերի 19, 1928, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 1998, Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, սցենարիստ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977 թ.):
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1928 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 17, 1998 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր, սցենարիստ և գրող |
Ամուսին | Զավեն Տատինցյան |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Հայ բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Զավեն Տատինցյանի կինը:
ԿենսագրությունԽմբագրել
Օլգա Մելիք-Վրթանեսյանը ծնվել է 1926 թվականին Վաղարշապատում: 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1950-1980 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1956 թվականից եղել է հայկական հեռուստաստուդիայի ռեժիսոր, 1957-1973 թվականներին՝ մանկական, 1973-1978 թվականներին՝ դրամատիկական հաղորդումների խմբագրությունների գլխավոր ռեժիսոր[1][2][3]:
Օլգա Մելիք-Վրթանեսյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում
ՄահԽմբագրել
Մահացել է Երևանում 1998 թվականին: Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը[4]:
ԲեմադրություններԽմբագրել
- Գաբբեի «Անագե մատանիներ» (1970)
- Այթմատովի «Բարդի իմ, կանաչ գլխաշորով» (1973)
- Սովաժոնի «Չաո» (1974)
- Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (1979)
- Դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» (1980)
- Արբուզովի «Հնաոճ կատակերգությունը»[5]
- Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքա» (1986)
- «Կանչը»
- «Ծովասարի Օհանը»
- «Մենավոր ծառը» եռերգությունը (1987)
ՌեժիսորԽմբագրել
- «Խաչատուր Աբովյան» (ֆիլմ, 1955)
ԵրկերԽմբագրել
- «Սովետահայ ռեժիսուրայի կազմավորման պատմությունից» (1966)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Ольга Мелик-Вртанесян (Olga Melik-Vrtanesyan) - биография - советские сценаристы - Кино-Театр.РУ»։ www.kino-teatr.ru։ Վերցված է 2016-09-19
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Օլգա Մելիք-Վրթանեսյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-09-19
- ↑ «The memorial of Meliq-Vrtanesyan Olga (Օլգա Մելիք-Վրթանեսյան Գարեգինի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am։ Վերցված է 2016-09-19
- ↑ «Թատրոնը եղավ ու մնաց նրա առաջին ու ամենամեծ սերը»։ www.irates.am։ Վերցված է 2016-09-19