Լամբերտո Զանիեր
Լամբերտո Զանիեր (իտալ.՝ Lamberto Zannier, հունիսի 15, 1954, Ֆագանյա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), ինչպես նաև Լամբերտո Զանիեր, իտալացի դիվանագետ, ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար (2011-2017)։
Լամբերտո Զանիեր | |
Կրթություն՝ | Տրիեստի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ և իրավաբան |
Ծննդյան օր | հունիսի 15, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Ֆագանյա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1954 թվականի հունիսի 15-ին Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Ուդինեի մունիցիպալիտետում։
1976 թվականից՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում։ Աշխատել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Ավստրիայում և Նիդերլանդներում Իտալիայի դեսպանատներում։
1998-1999 թվականներին մասնակցել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) ադապտացման շուրջ բանակցություններին։
2002-2006 թվականներին զբաղեցրել Է Վիեննայում հակամարտությունների կանխարգելման ԵԱՀԿ կենտրոնի տնօրենի պաշտոնը։
2008 թվականի հունիսից մինչև 2011 թվականի հունիսը եղել է ՄԱԿ-ի Կոսովոյի գծով հատուկ ներկայացուցիչը և Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը։
2011 թվականի հունիսին Լամբերտո Զանիերն ընտրվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար։
2017 թվականի հուլիսի 19-ից մինչև 2020 թվականի հուլիսի 18-ը՝ ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն կոմիսար[1]։
Մրցանակներ
խմբագրել- Հոբելյանական մեդալ «Garaşsyz, Baky Bitarap Türkmenistan»[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Europe / OSCE – Appointment of Harlem Désir as Representative on Freedom of the Media for the Organization for Security and Cooperation in Europe (18 July 2017)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Туркменистан: золотой век». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբերտո Զանիեր» հոդվածին։ |