Զանգակներ (ֆր.՝ carillon), որոշակի բարձրութ­յան հնչյուններ արտաբերող հարվածային երաժշտական գործիք՝ իդիոֆոնների ընտա­նիքից։

Զանգակներ
Որակավորումsets of bells?[1], pitched percussion instrument?[1], ստեղնաշարային գործիքներ և կառույց
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ111.242.222[2]
Ձայնանմուշ

Ձևով նման է քսիլոֆոնին, տար­բերվում է մետաղե ստեղներով, որոնք տուփի մեջ երկշար դասավորված տարբեր մեծության թիթեղիկներ են (դաշնամուրի ստեղների սկզբունքով)՝ թույլ ամրացված փայտե ձողիկների կամ մետաղե լարերի վրա։ Հնչեցվում են մետաղե (երբեմ՝ փայ­տե, կաուչուկե) մուրճիկներով։ Կան նաև ստեղնաշարային զանգակներ, որոնք հնչում են ավելի թույլ, սակայն տեխնիկապես առավել շարժուն են, դրանցով կարելի է հնչեցնել ակորդներ։ Ունեն զնգուն, մաքուր հնչո­ղություն։ Նոտագրվում է ջութակի բանա­լիով։ Դիապազոնը 2–5 (c2 – c5) և ավելի օկ­տավա է՝ պայմանավորված թիթեղիկների քանակով։ Ըստ գրության՝ 1­ին օկտավայի դո­ից մինչև 3-­րդ օկտավայի դո­ն հնչում է գրածից 1 օկտավա վեր (երբեմ լսվում է 2 օկտավա վեր)։

Պարտիտուրներում նվագաբաժինը գրվում է զանգակներ­ից հետո։ Զանգակները սիմֆոնիկ նվագախմբում առաջին անգամ օգտագործել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը «Կախար­դական սրինգ» օպերայում։ Ընդգրկված են հիմականում սիմֆոնիկ մեծ նվագախմբե­րում (տեղադրվում են հատուկ հենակների վրա)։ Առավել տարածվել է 19-րդ դարից (Լեո Դելիբի «Լակմե» օպերայում՝ «Զանգակ­ներով արիան», Պյոտր Չայկովսկու «Իտա­լական կապրիչչո», Պոլ Դյուկայի «Գուշակի աշակերտը» սիմֆոնիկ սկերցո, Սերգեյ Պրոկո­ֆևի դաշնամուրի և նվագախմբի 1-­ին (Des­ dur) կոնցերտ, Պաուլ Հինդեմիթի կլառնետի և նվագախմբի կոնցերտ)։ Զանգակները օգտագոր­ծում են նաև ռոք և ֆոլք երաժշտության մեջ, որոշ ազգային տոնակատարությունների ժամանակ (կախիչներով ամրացնում են երաժշտին, որպեսզի քայլելով կարողա­նա նվագել)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակներ» հոդվածին։