Զրահապատ նորոգումա-տարհանման մեքենա 1 (ԶՆՏՄ-1, БРЭМ-1, «Օբյեկտ 608»), նախատեսված է թաղված և վնասված տեխնիկայի (զրահափոխադրիչ, հետևակի մարտական մեքենա, դեսանտի մարտական մեքենա, տանկեր և այլն) տարհանման համար (այդ թվում նաև հակառակորդի կրակի տակից)։ Ապահովում է անհրաժեշտ նորոգում և տեխնիկական սպասարկում դաշտային պայմաններում[1]։ Ստեղծվել է Տ-72 հիմնական տանկի ամրաշրջանակի հիման վրա Ա. Մորովի գլխավորությամբ։ Սպառազինության մեջ ընդգրկվել է 1975 թվականին։

ԶՆՏՄ-1
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի մոդել
ՆախագծողOmsktransmash?

Նախատեսված է եղել այն ստորաբաժանումների համար, որոնց սպառազինության մեջ եղել են Տ-64, Տ-72, Տ-80 տանկեր և նրանց ձևափոխված տարբերակները։

Հատուկ սարքավորումներ

խմբագրել

Բեռնակիր պլատֆորմ

  • Բեռնամբարձություն՝ 1500 կգ
  • Չափեր՝ 1,7х1,4 մ

Ամբարձիչ

  • Բեռնամբարձություն՝ 12000 կգ
  • Ամբարձիչ կեռի առավելագույն բարձրությունը գետնի մակերևույթից՝ 4,36 մ
  • Կեռի առավելագույն թռիչք՝ 4,40 մ

Բուլդոզեր-խոփիկ

  • Խոփթևի լայնություն՝ 3,1 մ
  • Խորացման առավելագույն մեծություն՝ 0,45 մ

Ներքին մաշվածքմեղմումով ձողեր

  • Քարշակվող օբյեկտի զանգված՝ 50000 կգ

Օժանդակ քարշային կարապիկ

  • Քարշային առավելագույն ուժ՝ 25000 կգ-ուժ
  • Քարշային առավելագույն ուժ բազմաճախարակներով՝ 100000 կգ-ուժ
  • Ճոպանի երկարություն՝ 200-400 մ
  • Ճոպանի փաթաթման արագություն՝ 0,217 մ/վ

Ձևափոխումներ

խմբագրել
  • ԶՆՏՄ-1 – բազային տարբերակ,
    • ԶՆՏՄ-1Մ – արդիականացված տարբերակ՝ ստեղծված Տ-90 տանկի հիման վրա, տարբերվում է ամբարձիչի մեծ բեռնամբարձությամբ և կարապիկի ավելի մեծ քարշային ուժով[2],
    • БТС-5 – ձևափոխված տարբերակ, ի տարբերություն բազային մոդելի՝ БТС-5-ը ոչ թե նոր է ստեղծվել, այլ պատրաստվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքում Տ-72Ա տանկերի ամրաշրջանակների ձևափոխման արդյունքում։ ԲՏՍ-5 բազային տարբերակն ունի 1,5 տոննայի ամբարձիչ[3],
      • БТС-5Б – ուկրաինական ձևափոխված տարբերակ, 12 տոննանոց ամբարձիչով[4]։

Օպերատորներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լ.Վ. Քոթանջյան, Ս.Ե. Ներսիսյան, Հայերեն ռազմական տերմինների բացատրական բառարան, Երևան, 2006 — 408 էջ։
  2. «Сайт УВЗ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  3. Сайт 103-го БТРЗ
  4. «Сайт Львовского БТРЗ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  5. «Azərbaycan Ukraynadan 14 ədəd BTS-5B evakuasiya maşını alıb» (ադրբեջաներեն). Azeri Defence News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  6. Алексей Никольский. «Россия вооружает Азербайджан». Газета «Ведомости». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  7. Military Balance 2012. — С. 90.
  8. 8,0 8,1 8,2 «Stockholm Internation Peace Research Institute – Arms Transfers Database». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 47 (օգնություն)
  9. Military Balance 2012. — С. 324.
  10. Military Balance 2012. — С. 102.
  11. Military Balance 2012. — С. 194.
  12. Military Balance 2012. — С. 349.
  13. «Экспортные поставки вооружения Украиной в 2011 году» (ուկրաիներեն). Державна служба експортного контролю України. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.

Գրականություն

խմբագրել
  • Карпенко А.В. Обозрение бронетанковой техники 1905—1995. — Санкт-Петербург: Невский бастион, 1996. — С. 462. — 480 с.
  • 608.ТО-2Э Бронированная ремонтно-эвакуационная машина БРЭМ-1. Техническое описание. — 132 с.

Արտաքին հղումներ

խմբագրել