Եֆիմ Լոնդոն (ռուս.՝ Ефим Семёнович Лондон, դեկտեմբերի 28, 1868, (հունվարի 9, 1868, Կալվարիա (նախկինում՝ Լիտվական ԽՍՀ Կապսուկացի շրջանում) - մարտի 21, 1939 (71 տարեկան), Սանկտ Պետերբուրգ, Խորհրդային ախտաբան-ֆիզիոլոգ, կենսաքիմիկոս և ռադիոկենսաբան, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Եֆիմ Լոնդոն
Ефим Лондон
Ծնվել էհունվարի 9, 1869(1869-01-09)
Ռուսաստան Կալվարիա (նախկինում՝ Լիտվական ԽՍՀ Կապսուկացի շրջանում)
Մահացել էմարտի 21, 1939(1939-03-21) (70 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտությունաթոլոգիական ֆիզիոլոգ, կենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
Գործունեության ոլորտախտաբանական ֆիզիոլոգիա[1], Կենսաքիմիա[1] և Ռադիոկենսաբանություն[1]
Ալմա մատերՎարշավայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարEmmanuil Fridman?
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կալվարիա քաղաքում (Լատվիա1894 թ. ավարտել է Վարշավայի պետական համալսարանը։ 1895 թ. և մինչև կյանքի վերջ աշխատել է Բժշկական հետազոտությունների համալսարանում[2]։ 1924 թվականից Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի[3] պրոֆեսոր, 1926 թ. Սանկտ Պետերբուրգի համալսարանում վերապատրաստման բժիշկ[4]։

Մահացել է 1939 թ., Վոլկովի գերեզմանոցում։

Աշխատություններ խմբագրել

Աշխատությունները նվիրված են օրգանիզմի վրա ռենտգենյան և ռադիումի ճառագայթների ազդեցության ուսումնասիրությանը։ Հետազոտել է նաև արյան, հեմոլիզինների, ցիտոլիզինների, սպերմոլիզինների բակտերիասպան հատկությունները, կենդանիների մարսողության, նյութափոխանակության պրոցեսների ֆիզիոլոգիան և կենսաքիմիան։

Եղել է Հալլեի «Լեոպոլդինա» ակադեմիայի (1925 թ.), ԱՄՆ-ի Հարվեյան ընկերության (1928 թ.), Նյու Յորքի գիտության և արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։

Հիմնական գիտական աշխատություններ խմբագրել

  • Կենսաբանության ընդհանուր կուրսը (1920)
  • Ռենտգենյան և ռադիումի ճառագայթների ազդեցություն (1923)
  • Նյութափոխանակության պրոցեսների ֆիզիոլոգիան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Кафедра патологической физиологии НИИ экспериментальной медицины
  3. История кафедра биохимии ЛГУ
  4. «История кафедра биохимии ЛенГИДУВ'а». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 658