Կեյսուն
Կեյսուն, բերդաքաղաք (բերդ, ամրոց, քաղաք) Հայոց միջագետքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բեհեսնիի գավառակում[1]։ Գտնվում է Բեհեսնի քաղաքից հարավ, Եփրատի աջակողմյան վտակ Քեսուն գետի վերին հոսանքի տարածքում։
Բերդաքաղաք | ||
---|---|---|
Կեյսուն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Բեհեսնիի գավառակ | |
Այլ անվանումներ | Քեսուն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվանումներ
խմբագրելԲնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները՝ Կայղում, Կայշում, Կայսոն, Կայսոս, Կայսոուն, Կայսում, Կայսուն, Կասամա, Կասաման, Կատասամա, Կատասամաս, Կեսսոն, Կեսսոունիոն, Կեսսոունիա, Կեսում, Կեսուն, Կեսունիա, Կիսոն, Կրեյսում, Կրեսսում, Կրեսսուն, Կրեսում, Նիսուս, Չակիրհյույուկ, Քասուն, Քասունիք, Քեսոն, Քեսուն, Քիշում։
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է վաղ ժամանակներում։ Եղել է Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայի և Քեսունի իշխանության (XI դար) կենտրոն։ Բնակավայրն ունեցել է 5 շարք պարիսպներ։
Մինչև 1116 թվականը պատկանում էր հայազգի Կուրտիկ իշխանին։ Բնակավայրը խիստ ավերվել է 1114 թվականի նոյեմբերին տեղի ունեցած երկրաշարժից։ Տուժել են Ս. Հովհաննես և Քառասուն մարտիրոսների եկեղեցիները, սակայն շուտով վերականգնվել են։ 1116 թվականին ամրոցն անցնում է ֆրանկների ձեռքը և կազմում է Եդեսիայի իշխանության մաս։
XIII դարից Կեյսունն աստիճանաբար կորցրել է իր նշանակալիությունը։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿեյսունն ուներ Ս. Հովհաննես և Քառասուն մարտիրոսների եկեղեցիներ։ Ամրոցի մոտ գտնվել է Կարմիր վանքը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 87
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն