Անդրանիկ Մանուկյան (պետական գործիչ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառություններ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Ենոքի Մանուկյան (մականունը՝ Սերվիսի Անդո[1][2] դեկտեմբերի 22, 1954, Աղավնաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, բիզնեսմեն, ՀՀ պետական եկամուտների նախարար (2000-2001), ՀՀ տրանսպորտի և նախկին նախարար (2001-2008), Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2010-2018):

Անդրանիկ Ենոքի Մանուկյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1954
(70 տարեկան)
ԾննդավայրԱղավնաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Գործունեությունբիզնեսմեն, պատգամավոր
ԱշխատատուՈւկրաինայում ՀՀ դեսպանատուն
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1954 թ. դեկտեմբերի 22-ին Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում։ 1970-1973 թթ.-ին աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում որպես բանվոր։ 1973-1975 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերում։ 1976-1978 թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1983-1985 թթ.-ին աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1990-1991 թթ.-ին աշխատել է «Հայավտովազ» տեխսպասարկում առևտրաարդյունաբերական ֆիրմայում որպես գլխավոր տնօրեն, իսկ 1991-1999 թթ.-ին՝ «Արարատ-Լադա» ԲԸ-ում որպես նախագահ։

Բիզնես գործունեություն

խմբագրել

Անդրանիկ Մանուկյանը, չնայած ՀՀ անկախությունից ի վեր զբաղեցրել և զբաղեցնում է պետական պաշտոններ, սակայն նա հանրությանը հայտնի է նաև որպես Հայաստանի մեծահարուստներից մեկը։

Մանուկյանին են պատկանում տարբեր բիզնես նախագծեր։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Անդրանիկ Մանուկյանը իր քաղաքական գործունեությունը սկսել է դեռևս ԽՍՀՄ տարիներից՝ հետագայում շարունակելով այն անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես 1986-1990 թթ.-ին նշանակվել և աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, ապա բաժնի վարիչ, ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, ապա բաժնի վարիչ։ 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր № 213 ընտրատարածքից։ 1995 թ. հուլիսի 5-ին որպես «Հանրապետություն» խմբակցության անդամ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր № 72 ընտրատարածքից՝ ընդգրկվելով ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 1999 թ. մայիսի 30-ին որպես «Միասնություն» խմբակցության մեջ ընդգրկված Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր № 55 ընտրատարածքից՝ ընդգրկվելով ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 2000 թ. մայիսի 20-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ 2000 թ. նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ պետական եկամուտների նախարար։ 2001 թ. հուլիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։ 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական[3]։ 2010-2018 թթ.-ին կարիերան շարունակել է դիվանագիտական ոլորտում։

Դիվանագիտական գործունեությունը

խմբագրել

Անդրանիկ Մանուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2010 թ.-ի ապրիլի 26-ին նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[4]՝ չնայած այն հանգամանքի, որ նա դիվանագետ չէ[5]։ Նույն օրը նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[4]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 զավակ.

  • որդին՝ Դավիթ Մանուկյան, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է (ԲՀԿ խմբակցություն[6]),
  • դուստրը՝ Լուսինա Մանուկյան, երգչուհի:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սերվիսի Անդոն հայտարարագրել է շուրջ 5 միլիոն դոլար։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  2. ««Ժողովուրդ». Ուկրաինայում ՀՀ դեսպանի ունեցվածքը։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  3. Ա. Մանուկյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին
  4. 4,0 4,1 Ա. Մանուկյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
  5. «Դեսպան Վրաստանում։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  6. Դավիթ Անդրանիկի Մանուկյան
Նախորդող
Շահեն Կարամանուկյան
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Անդրանիկ Մանուկյան

մայիսի 20 2000 - նոյեմբերի 6 2000
Հաջորդող
Մանուկ Թոփուզյան
Նախորդող
Գագիկ Պողոսյան
ՀՀ պետական եկամուտների նախարար
Անդրանիկ Մանուկյան

նոյեմբերի 6 2000 - հուլիսի 6 2001
Հաջորդող
Երվանդ Զախարյան
Նախորդող
Երվանդ Զախարյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Անդրանիկ Մանուկյան

հուլիսի 6 2001 - ապրիլի 21 2008
Հաջորդող
Գուրգեն Սարգսյան
Նախորդող
Արմեն Խաչատրյան
Ուկրաինայում Հայաստանի դեսպան
Անդրանիկ Մանուկյան

ապրիլի 26 2010 - սեպտեմբերի 3 2018
Հաջորդող
Տիգրան Սեյրանյան