Երիտասարդի դիմանկարը (Ռաֆայել, Կրակով)
«Երիտասարդի դիմանկարը», Ռաֆայելի նկարը, որը Չարտորյան իշխաների ժողովից (Լեհաստան) հափշտակվել է նացիստների կողմից։
Երիտասարդի դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար և արվեստի կորած գործ |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1513 |
բարձրություն | 59 սանտիմետր |
լայնություն | 75 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Չարտորիսկիների թանգարան |
հավաքածու | Չարտորիսկիների թանգարան |
հիմնական թեմա | տղամարդ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Portrait of a Young Man (Czartoryski Museum) Վիքիպահեստում |
Ըստ որոշ վարկածների նկարը Ռաֆայելի ինքնանկարն է։ Այս կարծիքը հիմնված է Ռաֆայելի միակ հավաստի (Վազարիի վկայությամբ) նկարի նմանության վրա։
В 1798 թվականին արքա Ադամ Չարտորիսկին նկարը Իտալիայից տեղափոխում է Լեհաստան։ Այդ ժամանալից ի վեր նկարը գտնվում է իր մոր կողմից ստեղծված թանգարանում, որը գտնվում է Կրակովում։
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելուց հետո՝ 1939 թվականին, նկարը թաքցվել է Չարտորյանների ընտանեկան կալվածքում, որը գտնվում է Սենյավայում, բայց շուտով հայտնաբերում է գեստապոն։ Այն ընտվել էր Լինցում կազմակերպվող ֆյուրերի թանգարանի համար, իսկ 1945 թվականին տեղափոխել են Վավելի դղյակ, որը Լեհաստանի գերմանացի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի նստավայրն էր։
Պատերազմի ավարտին Ֆրանկը նկարների հավաքածուով փախել է Բավարիա, որտեղ 1945 թվականի մայիսի 4–ին կալանավորվել է ամերիկացի զինվորականների կողմից։ Նրա մոտ չեն գտել «Երիտասարդի դիմանկարը»։ Ֆրանկը հաղորդել է այն վայրերի մասին, որտեղ նացիստները թաքցրել են գեղարվեստական արժեքները, սակայն դրանցից ոչ մեկում չի գտնվել նկարը։
2012 թվականի օգոստոսին կեղծ հաղորդագրություն է ստացվում այն մասին, որ Լեհաստանի ԱԳՆ մշակութային արժեքների վերականգնման հարցերով ներկայացուցիչ Վոյցեխ Կովալսկին հայտարարել է, որ գլուխգործոցը գտնվում է «անվտանգ տեղ» և չի նշում քաղաքի անունը։ Շուտով պարզվում է, որ լուրը հորինել են, որպեսզի ընթերցողի մոտ հետաքրքրություն առաջացնեն։ Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ նկարի նոր հետքեր չեն հայտնաբերվել[1]։
Տես նաև
խմբագրել- Կզաքիսով տիկինը — Լեոնարդո դա Վինչիի նկարը՝ Չերտորյան հավաքածուից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Małgorzata Skowrońska (02.08.2012). «Obraz Rafaela cudownie odnaleziony i szybko utracony» [The Raphael painting miraculously found and again lost instantaneously]. Gazeta.pl > Kraków. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին. Фальшивое заявление (доступно онлайн) с разъяснениями администрации Вавельского замка.